Հայոց ցեղասպանությունը ճանաչած գերմանացի պատգամավորներն այցելել են Ինջիրլիք

05/10/2016 schedule17:00

Գերմանիայի Բունդեսթագի 6 պատգամավոր՝ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսի գլխավորությամբ այսօր այցելել են Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայան: Այս այցը պետք է տեղի ունենար դեռեւս հունիսի 22-ին, սակայն հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան արգելել էր պատգամավորների մուտքը Ինջիրլիք, որտեղ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շրջանակներում ծառայություն են անցնում նաեւ 250 գերմանացի զինծառայող: Գերմանացի օրենսդիրների մուտքը թույլատրելու համար Անկարան ամիսներ շարունակ պահանջում էր, որ Գերմանիան հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից:

Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ գերմանացի օրենսդիրներին հնարավորություն կտրվի այցելելու Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիայի կառավարությունը, նրա ձեւակերպմամբ, իրեն առանձնացնի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից: Ի պատասխան Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հակադարձել է, որ Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ոչ մի կապ չունի Ինջիրլիքի ռազմակայան գերմանացի պատգամավորների այցելելու խնդրի հետ. «Ոչ մի ուղղակի կապ չեմ տեսնում երկու հարցերի միջեւ եւ այդ մասին հայտնել եմ նաեւ թուրք գործընկերներին»,- Չավուշօղլուի հայտարությանն արձագանքել էր Շտայնմայերը: Վերջինս նաեւ սպառնացել էր, որ եթե Անկարան Բունդեսթագի պատգամավորներին թույլ չտա մուտք գործել Ինջիրլիք եւ հանդիպել Բունդեսվերի զինծառայողներին, Գերմանիան իր ստորաբաժանումը դուրս կբերի այնտեղից:

Ավելի ուշ՝ սեպտեմբերի սկզբին, թուրքական լրատվամջոցները տեղեկություններ էին տարածել, թե Գերմանիայի կառավարությունն Անկարայի ճնշման տակ հանդես է գալու հայտարարությամբ, որով, ինչպես ձեւակերպվում էր, առանձնացնելու է Բունդեսթագի ընդունած բանաձեւից: Սակայն հենց նույն օրը, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, ապա արտգործնախարար Շտայնմայերը ոչ միայն հերքեցին այդ լուրերը, այլեւս ընդգծեցին, որ Բեռլինը  մտադիր չէ վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ավելին, Գերմանիայի ԳՆ-ն հայտարարել էր, որ անձամբ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցել եւ աջակցում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, իսկ կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել էր, որ իր ղեկավարած կառավարությունը մտադիր չէ դեմ գնալ Բունդեսթագի որոշմանը:

Այնուամենայնիվ, չնայած Բեռլինը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն, հայտարարել է, թե գերմանացի պատգամավորներին թույլատրել են մտնել Ինջիրլիք, քանի որ Բեռլինը կատարել է Անկարայի պահանջը: «Մենք պայման ենք ներկայացրել Գերմանիային: Գերմանիան կատարել է այն՝ հայտարարելով, որ այդ որոշումը չունի իրավական որեւէ ուժ: Գերմանիան այդ առումով արդարացրել է մեր ակնկալիքները: Նրանք տեսան, որ մենք կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք եւ, որ Թուրքիայի հետ նրանք չեն կարող վարվել այդպես»,- ասել է Չավուշօղլուն:

Մինչդեռ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն Ինջիրլիք այցելելուց առաջ վերահաստատել են դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Կարլ Լամերսը, որը գլխավորում է գերմանական պատվիրակությունը,  գերմանական Zeit Online պարբերականի հետ զրույցում ասել է հետեւյալը. «Դաշնային խորհրդարանն իրավունք ունի իր տեսակետները հայտնել բոլոր կարեւոր հարցերում: Մենք դա արել ենք եւ կանգնած ենք դրա հետևում»: Սրա հետ մեկտեղ, նա ընդգծել էր, թե Բունդեսթագի որոշումն իրավական պարտադիր բնույթ չունի՝ առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի: Լամերսը տեղեկացրել է, որ տվյալ խնդրով երկու երկրի խորհրդարանների ղեկավարները նամակագրություն են ունեցել: Նա հույս է հայտնել, որ այդ նամակագրությունը կնպաստի կողմերի միջեւ փոխըմբռնմանը:

Հատկանշական է, որ Ինջիրլիք մեկնած պատվիրակության այցին զուգահեռ, հոկտեմբերի 4-ին Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերը ժամանել է Հայաստան: Զինգհամերը, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտարարել է, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումը վերջնական է եւ ոչ ոք մտադիր չէ այն վերանայել:

Այսպիսով, մնում է ենթադրել, որ Գերմանիան, վերահաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը, հնարավոր է ընդունված բանաձեւի վերաբերյալ լղոզված ու ընդունված փաստաթղթի էությունը չփոխող ձեւակերպումներով բավարարել է Անկարայի պահանջները: Չի բացառվում, որ Անկարայի դիրքորոշումը փոխել է այն, որ Գերմանիան խոստացել է 58 միլիոն եվրո տրամադրել ռազմակայանի ենթակառուցվածքների բարելավման նպատակով:

Այնուամենայնիվ, գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք, ամենայն հավանականությամբ, հնարավոր է դարձել այն պատճառով, որ Գերմանիան սպառնացել է լքել Ինջիրլիքի ռազմակայանը: Ուստի, Անկարան որոշել է հետագա առճակատման չգնալ Բեռլինի հետ եւ թույլատրել է գերմանացի պատգամավորների մուտքը ռազմակայան՝ չմոռանալով սեփական դեմքը փրկելու համար հայտարարել, թե Թուրքիայի պահանջները բավարարվել են: Այնինչ, իրականում Գերմանիայի կառավարությունը միայն վերահաստատել է իր դիրքորոշումը:

Տպել
1109 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին