Հայկազ Բաղմանյանը զանգել է եւ կեղծիքն արել են. Գեղարքունիքի դատախազ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրա Իսկոյանի նախագահությամբ (նստավայրը Մարտունի քաղաք) կայացավ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքի քննությունն ընդդեմ Գեղարքունքի մարզի դատախազ Էդիկ Հարությունյանի եւ քննչական կոմիտեի քննիչ Մարատ Ավետիսյանի որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը դատարանում վիճարկել էր Մարտունի քաղաքի ավագանու որոշումը, որով իր ղեկավարած ընկերությանը պատկանող հողատարածքը համարել են համայնքային սեփականություն եւ օտարել: Գործը կարճվել էր, իսկ Թաթուլ Բաղդասարյանը բողոք է ներկայացրել դատախազի եւ քննիչի՝ գործը կարճելու որոշումների դեմ:

Դատավոր Յուրա Իսկոյանը նիստից առաջ թույլ չտվեց մեր թղթակցին նկարահանում իրականացնել առանց դատավարության կողմերի կարծիքը նույնիսկ հարցնելու: Դատարանն էլ ապահովված չէր տեխնիկական սարքավորումներով, որպեսզի դատաքննության արձանագրությունը կազմվեր համակարգչով: Ողջ նիստի ընթացքում արձանագրությունը կազմվում էր թուղթ ու գրիչով:

Թաթուլ Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց իր բողոքը՝ նշելով, որ գործով քննիչը ուշադրություն չի դարձրել իր ներկայացրած փաստարկներին: Դատարանը մոտ 30 րոպե Բաղդասարյանին լսելուց հետո պարզաբանումներ փորձեց ստանալ դատախազից:

Գործով վերահսկող դատախազի խոսքով՝ Թաթուլ Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթացել է նախաքննություն, որի ընթացքում 700 էջանոց գրություն է կազմվել: Քրգործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ու վերլուծությամբ պարզվել է, որ կադաստրի տրամադրած վկայականում կատարվել է կեղծիք կադաստրի նախկին պետ Սամվել Ստեփանյանի կողմից: Նա նշեց, որ կատարվել է բազմակողմանի քննություն, որից հետո Թաթուլ Բաղդասարյանը բողոք է գրել մարզի դատախազին, որի քննության արդյունքում 2016 թվականին բողոքը մերժելու որոշում է կայացվել: 17.06.2016 թվականին գործն ուղարկվել է Գլխավոր դատախազություն:

Դատավորը դատախազին հարցրեց, թե ե՞րբ է կարճման որոշումը բողոքարկվել, ե՞րբ է դատախազը նայել գործը եւ ե՞րբ է որոշումը հանձնվել բողոքաբերին: Ըստ Էդիկ Հարությունյանի, 14.06.2016 թվականին քրեական գործը կարճված վիճակով ուղարկվել է մարզի դատախազություն օրինականությունը ստուգելու համար: Դրանից հետո Էդիկ Հարությունյանը 27.07.2016 թվականին իր որոշումն ուղարկել է Թաթուլ Բաղդասարյանին:

Վերջինս դատախազին հարցրեց, թե ինքը կարո՞ղ էր որպես սեփականատեր կադաստրի պետին ասել՝ կեղծիք կատարի իր շահերին դեմ: Էդիկ Հարությունյանը պատասխանեց, որ ժամանակին Թաթուլ Բաղդասարյանն ու Կադաստրի տարածքային կառույցի ղեկավար Սամվել Ստեփանյանն ընկերներ են եղել եւ նախնական պայմանավորվածութուն են ունեցել տվյալ տարածքում «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի հետ միասին գազալցակայան կառուցելու: Որից հետո չեն կարողացել գազալցակայանի թույլտվությունը ստանալ, Թաթուլ Բաղդասարյանը դիմել է կադաստրի աշխատակցին, ասել, որ տվյալ տարածքը մտցնեն իրեն պատկանող ընկերության տարածքում: Օրինականացնելուց հետո նրանք պետք է շարժվեին առաջ, որից հետո համաձայնության չեն եկել եւ ամեն մեկն իր մասնաբաժինը վաճառել է: Դատախազն ընդգծեց, որ սույն գործը երեք դատական համակարգով անցել է եւ որեւէ խնդիր չի եղել:

Թաթուլ Բաղդասարյանն անդրադարձավ ավագանու որոշմանը եւ հարցեց դատախազին՝ ավագանի կարո՞ղ էր իր սեփականության գիրքը դնել ավագանու որոշման հիմքում, թե՞ չէ, որից հետո դատարանին ներկայացրեց կադաստրի այն կոդերը, որոնց վրա կառավարության որոշումը չէր կարող տարածվել:

Էդիկ Հարությունյանը նշեց, որ ինքն իրավասու չի պատասխան տալ դատարանի կայացրած որոշման համար, որից հետո աղմկահարույց մի հայտարարություն արեց.

«Կեղծիքը մենք հիմնավորել ենք, թե ով էր արել: Արձանագրեք՝ քրեական գործում ունենք առերես հարցաքննության արձանագրություն: Սամվել Ստեփանյանը (Կադաստրի նախկին պետ) իր աշխատասենյակում նստած է եղել, երբ Թաթուլ Բաղդասարյանը նշված խնդրանքով դիմել է, որ այդ չափագրումն ավելացրա, տուր: Չի համաձայնվել: Զանգել է Բաղմանյան Հայկազին, հեռախոսը տվել է, ասել է խոսա: Բաղմանյան Հայկազն ասել է արա, էն էլ դրել արել է կեղծիքը»:

Դատախազի խոսքով՝ հետո երբ խժդժություն է եղել, Թաթուլ Բաղդասարյանը նեղացել է եւ շահարկում է փաստաթղթերը: Թաթուլ Բաղդասարյանը Դատախազի վերջին պնդումները համարեց սուտ եւ նշեց, որ ինքն ավագանու որոշման մասին է խոսում:

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը Armtimes.com-ին տված առաջին հարցազրույցում ասել էր, որ Հայկազ Բաղմանյանն ի սկզբանե անօրինական կերպով է գազալցակայանը շահագործել, որը եղել է 2007-ին:

Դատարանում Թաթուլ Բաղդասարյանը ընթերցեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի նախագահի տեղակալի հանձնարարականը, որի համաձայն կադաստրի ստորաբաժանումներն իրավունք չունեն տեխնիկական եզրակացություն  տրամադրել եւ նկատեց, որ կադաստրի մարզային կառույցը տրամադրել է նման եզրակացություն: Դիմելով դատախազին հարցրեց՝ ո՞վ պետք է իրեն ասեր, որ նման լիազորություն նա չի ունեցել: Հետո նա դիմեց քննիչին.«Դու պետք է կադաստրի մարզային կառույցի ղեկավար Վրույր Վարդանյանի հետ առերեսում անեիր, իսկ դու կոծկել ես, չես կանչել առերեսման: Նման բան գոյություն չունի: Սա է մեր սեփականությունը: Մենք տարիներ շարունակ վճարել ենք գույքի հարկը: Քաղաքապետը բազմաթիվ գրություններով հաստատել է, որ դա մեր ընկերության սեփականությունն է, բայց սա ոչ մեկը չի տեսնում»: Քննիչը որեւէ պարզաբանում չներկայացրեց այս հարցի առնչությամբ:

Թաթուլ Բաղդասարյանը հայտարարեց, որ 2000 թվականին կադաստրի վկայականում կեղծիք է եղել եւ դա արել են Մարտունի քաղաքի նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը եւ կադաստրի պետ Վրույր Վարդանյանը, իսկ գործի «կնքահայրը» կադաստրի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանն է եղել:

Դատարանը դատախազից պահանջեց, որպեսզի 10-օրյա ժամկետում քրեական գործը ներկայացնի դատարանի քննությանը եւ հոկտեմբերի 20-ին ժամը 11:00-ին նշանակեց հաջորդ դատական նիստը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5119 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե