Տավուշում մահացած զինծառայողի գործով մեղավորներին հովանավորում է բարձրաստիճան սպա

07/10/2016 schedule15:30

ՀՀ Զինված ուժերի Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում երեք ամսի առաջ մահացած և հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանը մահվան նախորդող օրերին կոնֆլիկտ է ունեցել մի քանի զինծառայողների հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ահազանգեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը` հավելելով, որ այդ զինծառայողներից մեկին հովանավորում է բարձրաստիճան զինվորական: Նա ասաց, որ Արսեն Մխիթարյանի գործով երեք ամիս է անցել, սակայն մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն: Մահվան օրը՝ հուլիսի 3-ին, հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով եւ ձեւավորված  քննչական խմբում ընդգրկվել են 5 քննիչ: Սակայն այս երեք ամսվա ընթացքում  տուժող կողմի մոտ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ ձեւավորվել է անվստահության մթնոլորտ, քանի որ նախաքննության ընթացքը, ըստ Նորիկյանի՝ արդյունավետ չէ:

«Այդ իսկ պատճառով տուժող կողմն իր նախաձեռնությամբ մեկնել է դեպքի վայր եւ զրուցել դեպքի օրն այնտեղ գտնվող զինծառայողների հետ: «Արդյունքները, որոնք մենք ձեռք ենք բերել խոսում են մի բանի մասին. մահվանը նախորդող ժամանակահատվածում Արսեն Մխիթարյանն ունեցել է լուրջ հոգեբանական խնդիրներ, եղել է ճնշված վիճակում եւ ունեցել է որոշակի խնդիրներ զինվորների հետ»,- ավելացրեց Նորայր Նորիկյանը:

Այս ամենի մասին տուժող կողմը իրազեկել է վարույթն իրականացնող մարմնին՝ միջնորդելով ձեռնարկել համապատասխան քայլեր: Սակայն քննչական խումբը ոչինչ չի կատարել: Դրանից հետո տուժողի իրավահաջորդն ու նրա  ներկայացուցիչն օգոստոսի 30-ին դիմում են ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին, ինչպես նաեւ ՀՀ զինվորական դատախազին՝ քննչական խմբին բացարկ հայտնելու համար:

Խոսելով բարձրաստիճան սպայի հովանավորության մասին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ասաց. «Արսեն Մխիթարյանի գործով կան մեղավորներ, այդ մեղավորները մինչ օրս հայտնաբերված չեն: Ավելին, տուժող կողմը խորը կասկածներ ունի, որ ենթադրյալ մեղավորը կամ մեղավորները, կարող են ունենալ ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ, այդ թվում, զինված ուժերում բարձրաստիճան սպաների կարգով, ովքեր անում են հնարավորը, կամ ցուցաբերում շահագրգռվածություն Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտելու համար: 

Երկրորդ՝ տուժող կողմի մոտ ձեւավորվել է այնպիսի վերաբերմունք, որ անկախ նրանից, թե վարույթն իրականացնող մարմնին ինչ բովանդակությամբ հիմնավորումներ եւ միջնորդություններ կներկայացվեն, եւ անկախ նրանից, թե ինչ քննչական գործողություններ կիրականացվեն, միեւնույնն է վարույթն իրականացնող մարմնի մոտ շարունակելու է գերակայել այն համոզմունքը, որ Արսեն Մխիթարյանի գործում որեւէ մեկը մեղավոր չէ, հետեւաբար, իրենք որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացնի»:

Փաստաբանը ՀՀ նորանշանակ դատախազ Արթուր Դավթյանին հորդորեց  համապատասխան ցուցում տալ գործի քննությունը տեղափոխել զինվորական քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի վարչություն, իսկ եթե շարունակի մնալ այդ վարույթում, կարգի հրավիրել նախաքննական խմբին. « Նաեւ  ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին հորդորում ենք իրականացնել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին հորդորում եմ հանձնարարել ուսումնասիրել, թե առհասարակ ինչպիսի բարոյահոգեբանական վիճակ է տիրել տվյալ զորամասում: Հետագա ողբերգություններից խուսափելու համար հուսով ենք, որ հետամուտ կլինեն»:

Արսենն ապրում էր Արմավիր քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Նա Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող էր, սովորում է ատամնաբուժական ֆակուլտետում։ Ունի երկու քույր ունի, որոնցից ավագը նույնպես սովորում է Բժշկական համալսարանի երկրորդ կուրսում։

Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2016թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Տպել
2502 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է