Ռումինիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի դեմ չենք կարող հարձակվողական ֆուտբոլ խաղալ

07/10/2016 schedule18:10

 Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը կարծում է, որ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղն իրենց համար շատ բարդ է լինելու: Ըստ նրա՝ հաղթելու համար իրենք պետք է մեծ ջանքեր գործադրեն: Նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում մասնագետը գովեստի խոսքեր ասաց հայկական թիմի հասցեին:

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կդասավորվի խաղը: Հայաստանը շատ կազմակերպված թիմ է: Նայել ենք Դանիայի դեմ նախորդ հանդիպումը, եւ կարծում ենք, որ նրանք կարող էին եւ ոչ-ոքի խաղալ, քանի որ հարյուր տոկոսանոց գոլային պահ ունեին: Նրանք ֆիզիկապես եւ տակտիկապես լավ են պատրաստված, չենք կարող ասել, որ վաղը հարձակվողական, գեղեցիկ ֆուտբոլ ենք խաղալու եւ հաղթելու ենք: Բարդ խաղ է սպասվում, պետք տարածություններ ստեղծենք եւ գտնենք, ինչպես նաեւ պատրաստ լինենք կանխել հակագրոհները», - ասաց նա:

Դաումը խոսեց նաեւ Հայաստանի հավաքականի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին: Կիսապաշտպանը բացակայելու է վնասվածքի պատճառով, դա, ըստ նրա, լուրջ կորուստ է մրցակցի համար, սակայն չեն կարող ասել, որ իրենք հանդիպման բացահայտ ֆավորիտն են:

«Իհարկե, Մխիթարյանը փայլուն խաղացող է: Մենք նրա մասին խոսել ենք Միրչա Լուչեսկուի հետ, որը նրա հետ աշխատել է «Շախտյուրում»: Այնտեղ նա զարգացրեց իր որակները եւ տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Հետագայում եւս մեկ քայլ առաջ արեց եւ հիմա Պրեմիեր լիգայում է: Ինչ վերաբերում է ֆավորիտ լինելուն, ապա միշտ էլ ավելի լավ է ֆավորիտ չլինել: Դու կարող ես ֆավորիտ համարվել, սակայն դա դեռ պետք է ապացուցել խաղադաշտում»,- ասաց նա:

Հայաստան-Ռումինիա հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում

Տպել
1082 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել