Գյումրու ընդդիմադիր ուժերը կդիմեն դատարան

09/10/2016 schedule23:10

Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի մոտ այսօր մադաշատ էր. Հավաքվել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին սատարող քաղաքացիներ: Այստեղ վաղ առավոտից ընթանում էր ընտրատարածքային հանձնաժողովի նիստը, որից հետո պետք է հրապարակվեր հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդելու էր մանդատների բաշխումը:

Կրկնակի քվեարկությամբ հաստատվեց, որ Գյումրու ավագանու  15 մանդատ տրվում է «Բալասանյան դաշինք» կուսակցությունների դաշինքիին, 9-ը «Բարգավաճ Հայաստանին», և ԳԱԼԱ-ին՝ 4, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 5 մանդատ:

Հավաքվածներն ընտրատարածքային հանձնաժողովից պահանջում էին մանդատներն արդար բաշխել ու 3 քաղաքական ուժերից որևէ մեկից մանդատ չվերցնել ու տալ հանրապետականների ու քրիստոնեադեմոկրատների կազմած «Բալասանյան» դաշինքին:

Գյումրու ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն, ով ի դեպ ԳԱԼԱ կուսակցության ցուցակով ընդգրկվել է ավագանու կազմում,  հայտարարեց, որ հանձնաժողովի անդամները շատ ծանր դրության մեջ են: «Ծանր դրությունը պայմանավորված է վերևից ճնշումների հետ: Ակնհայտորեն երկրորդ, երրորդ օրվանից պարոն Մուկուչյանը հրապարակային ուղղորդումներով ճնշում է բանեցրել էս հանձնաժողովի վրա: Պարբերաբար մարդկանց հրավիրել են կամ կանչել են Երևան՝ ցուցումները տալու: Ինձ համար դա ակնհայտ է», - ասաց նա:

Նա ընդգծեց նաև, որ ԿԸՀ-ն՝ ի դեմս նախագահի, առաջ անցավ և հայտարարեց 17 թիվ: «Էդ իրավունքը ո՞վ էր վերապահել: Մենք դա որակում ենք որպես ուղղորդում ընտրատարածքային հանձնաժողովի նկատմամբ: Էս խմորը շատ է ջուր քաշելու: Մենք մինչև Եվրոպական դատարան հասնելու ենք, եթե Սահմանադրական դատարանում չհաջողվեց մեզ ապացուցել, որ այս օրենքը միտումնավոր մեկնաբանվում է հօգուտ մեկ քաղաքական ուժի», - իր հերթին հայտարարեց «Հայկական վերածնունդի» անդամ Հովհաննես Մարգարյանը:

Նկատենք, որ տարածքը վերահսվում էր մեծ թվով ոստիկանների կողմից:

Ինչ վերաբերում է մանդատների բաշխմանն, ապա նշենք, որ Գյումրու ավագանու տեղերի թիվը 33 է, որի պարագայում 15 մանդատը ավելին է տեղերի 40 տոկոսից և պակաս է մանդատների բացարձակ մեծամասնությունից՝ 17-ից: Համաձայն նոր Ընտրական օրենսգրքի՝ նման դեպքում տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվելու է «Բալասանյան» դաշինք կուսակցությունների դաշինքին»:

Նշենք, որ քվեարկությունն ընթանում էր փակ և գաղտնի:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր 3 ուժերն ավելի վաղ համատեղ հայտարարություն էին ստորագրել, որ մանդատների այսպիսի բաշխման դեպքում դիմելու են դատարան` վիճարկելու ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը, բոյկոտելու են ավագանու նիստերը և մանդատներից հրաժարվեն:

«Գործի է դրվում 3 քաղաքական ուժերի հայտարարության մեջ նշված գործողությունների ծրագիրը, որտեղ հստակ նշված էր, որ, եթե այս հանձնաժողովը որոշի առաջնորդվել Մուկուչյանի անօրինական հրահանգներով դատական ճանապարհով են գնալու քաղաքական ուժերը և դատական ճանապարհի սպառումից հետո կլինի լրացուցիչ հայտարարություն», - հայտարարեց Լևոն Բարսեղյանը:

Հավելենք նաև, որ վաղը Գյումրու ավագանին նիստ կգումարի և նոր կազմով, փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվի Գյումրու քաղաքապետը:

Տպել
2492 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար