«ՀԺ»․ Կարեն Կարապետյանը համոզել է ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Վարդան Հարությունյանին

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․

«Երեկ աշխատանքային օրվա ավարտին պաշտոնապես հրապարակվեցին Սերժ Սարգսյանի երկու հրամանագրեր:

Դրանցից մեկով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, իսկ մյուս հրամանագրով այդ պաշտոնին է նշանակվել Վարդան Հարությունյանը:

Այն, որ հենց Վարդան Հարությունյանն է նշանակվելու ՊԵԿ նախագահի պաշտոնում, համառ լուրերի տեսքով շրջանառվում էր դեռ շաբաթներ առաջ: Իսկ անցած շաբաթվա վերջին մենք նույնիսկ տեղեկացրինք, որ նշանակումը արդեն տեղի է ունեցել, սակայն այդպես էլ հրամանագիրը չհրապարակվեց: Պարզվեց, որ մենք չէինք սխալվել:

Երեկ հրապարակված հրամանագիրը թվագրված է հոկտեմբերի 8-ով: Այլ կերպ ասած, Վարդան Հարությունյանի նշանակման հրամանագիրը ստորագրվել է դեռ անցած շաբաթ: Այլ պարագաներում նման մանրուքները, իհարկե, էական չէին դիտվի, բայց ոչ այս դեպքում:

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ձգտում էր իր պաշտոնում թողնել Հովհաննես Հովսեփյանին, բայց մյուս կողմից Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելիս ստացել էր հավաստիացում, որ տնտեսական բլոկի նախարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է ընտրի ինքը: Իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնը, թերեւս, կարեւորագույնն է այդ իմաստով:

Սերժ Սարգսյանը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, առաջարկել է Կարեն Կարապետյանին ՊԵԿ-ը կիսել երկու մասի` հարկային եւ մաքսային ծառայությունների եւ Հովհաննես Հովսեփյանին թողնել մաքսային ծառայության ղեկավար: Սակայն այս տարբերակը Կարեն Կարապետյանը համառորեն մերժել է եւ հասել իր նպատակին` ՊԵԿ-ը պահպանվել է որպես միասնական կառույց, եւ դրա ղեկավարը նշանակվել է իր ամենավստահելի համախոհներից մեկը` Վարդան Հարությունյանը:

Սակայն վարչապետի համար դա միակ խոչընդոտը չի եղել: Բավականին դժվար է եղել համոզել Վարդան Հարությունյանին՝ թողնել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը եւ դառնալ ՊԵԿ նախագահ: Կարեն Կարապետյանից մեծ ջանքեր են պահանջվել նրանից համաձայնություն ստանալու համար»։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5684 դիտում

Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է

Փոքրիկ նորություն՝ նման խաղալիքի. ՌԴ-ն ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգի դեմ լուծում է գտել

«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է

Մենք տարհանվում ենք․ երգչուհի Էմմի

Բացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ

Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն

Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին

Կիրակնօրյա զբոսանք Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին

Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր

Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով․ ՀՀ նախագահ

Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը

Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով

Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից. վարչապետը՝ դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ և մերկասառույց

Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր

Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը

Դոլարն ու ռուբլին թանկանում են․ ինչպիսին է տարադրամի փոխարժեքը

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները. լուսանկարներ

Ռուբինյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ

Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը

Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. վարչապետը ներկայացրել է այն

Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան

Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները

Թրամփի գործով հետաքննությունը վարող հատուկ դատախազը հրաժարական է տվել

Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից

Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված

Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է թռիչքները

Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմակետներից մեկում

Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում վթարի է ենթարկվել 27 մեքենա

Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված և անտառում մոլորված լեռնագնացներին

Անկախության և ինքնիշխանության մասին. վարչապետը նոր գրառում է արել