Մամ ջան, մենք էս իրականության դեմ ենք կռիվ տալիս. Շահենին այսօր 2 անգամ են բերման ենթարկել

Այսօր ոստիկանությունը երկու անգամ «բաժին է հրավիրել» Շանթ Հարությունյանի որդուն՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանին: Ընդ որում, երկրորդ անգամ նրան բերման են ենթարկել հաց գնելիս.

«Քանի որ ես դատապարտված եմ եւ գտնվում եմ վերահսկողության տակ, առավոտյան ինձ զանգեցին այլընտրանքային պատիժների կրման վայրից եւ ասացին, որ ներկայանամ: Ես գնացի այնտեղ: Այդ ընթացքում 3 ոստիկաններ էին գնացել մեր տուն, հարեւաններին հարց ու փորձ արել, ինձ փնտրել: Երբ ես մի քանի ժամ այլընտրանքային պատիժների կրման վայրում մնալուց հետո դուրս եկա այնտեղից, ինձ մոտեցան 3 ոստիկաններ ու ասացին, որ պետք է բերման ենթարկեն: Ինձ վերահսկող անձը թույլ չտվեց բերման ենթարկել: Ոստիկաններն ինձ տարան տուն»,- պատմեց Շահենը:

Այնուհետեւ ակտիվիստը որոշել է գնալ խանութ՝ հաց գնելու: Խանութից դուրս է եկել ու հանդիպել նույն ոստիկաններին, որոնք կեսօրին փորձել են իրեն բերման ենթարկել.

«Էնքան սովորական ասեցին՝ գնացինք, ոնց որ տաքսի լիներ խանութի մոտ սպասելիս: Ասացի՝ ո՞ւր ենք գնում, ասացին՝ ոստիկանության Մասիվի բաժին»,- շարունակեց Շահենը:

Վերջինս ընդգծեց, որ ոստիկանության աշխատակիցները չեն էլ թաքցրել, որ իրեն բերման ենթարկելը կապ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ: «Կատակում էին, ասում էին չգիտե՞ս ինչի համար ենք բերել, իմանանք գնացել է՝ բաց թողնենք»,- պատմեց ակտիվիստը:

Հիշեցնենք, որ երեկ, Պուտինի այցին ընդառաջ Շահենն իր ընկերների հետ ակցիա էր իրականացրել. ՀԱՊԿ-ի եւ Եվրազեսի ակադեմիայի տանիքին նա ամրացրել էր «Պուտին, հեռացիր Հայաստանից» գրությամբ պաստառ:

Շահենը վստահեցրեց, որ այսօր որեւէ ակցիա չէին նախատեսել իրականացնել՝ լավ հասկանալով, որ ամբողջ քաղաքը վերահսկողության տակ է լինելու:

«Մեր նպատակն, իհարկե, այդ պաստառը ամրացնելը չէ: Դա մեր այդ պահի անելիքն էր: Մեր գերնպատակը ազատ, անկախ եւ ինքիշխան Հայաստան ունենալն է: Իսկ քանի դեռ այդ Հայաստանը չունենք՝ այս բերման ենթարկումները, այս ամենը ես նորմալ եմ համարում: Մայրս վրդովվել էր՝ բա ո՞նց կլինի, տղաս գնա հաց գնելու՝ բռնեն, անիմաստ տեղը տանեն եւ այլն: Ես ասում եմ՝ մամ ջան, բա էս իրականության դեմ ենք մենք կռիվ տալիս: Եթե նորմալ երկիր լիներ ու այսպիսի բան անեին՝ կասեինք էս ի՞նչ աբսուրդ բաներ են անում: Բայց մենք այս ամենի պատճառով ենք իրենց դեմ դուրս գալիս: Սրա համար ենք ասում՝ հանցագործներ, որ մարդկանց ապօրինի բռնում են, տանում, ծեծում եւ այլն: Այնպես որ ես իրենց դեմ պայքարը շարունակում եմ: Ես չէի ուզենա, որ ժողովուրդն այսպես անտարբեր, վախեցած մնար: Մեզ այսպես վերահսկում են, որովհետեւ քիչ են մնացել իրենց դեմ պայքարողները: Եթե շատ լինեին այսպիսի ակցիաներ անողները՝ ո՞նց էին վերահսկելու»,- եզրափակում է 17-ամյա ակտիվիստը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6486 դիտում

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն