Չեղած աճեր են երեւում Գլազեւի աչքին

Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներն անպայման ուզում են գտնել որեւէ ցուցանիշ, որպեսզի բոլորին համոզեն, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո պարզապես տնտեսական հրաշք է ապրում:

Երեկ Երեւանում ընթացող եվրասիական տնտեսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի ժամանակ ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարեց, թե Հայաստանում շատ էին թերահավատները, որ ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի զարգացնի ՀՀ տնտեսությունը, սակայն տեղի է ունենում հակառակը: Օրինակ, Հայաստանից ապրանքների արտահանումը աճել է մոտ 70 տոկոսով:

«Սա հիանալի արդյունք է, ռեկորդային, ուստի, ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնը: Չնայած՝ աճի տեմպերով Հայաստանն արդեն իսկ եվրասիական ինտեգրացիայի կենտրոնն է, որովհետեւ արդարացնում է համարձակ ակնկալիքները»,- նշեց Սերգեյ Գլազեւը, ավելացնելով, թե Հայաստանը լավ օրինակ է ծառայում ԵՏՄ անդամ-պետություններ ազգային արտադրության արտահանմամբ՝ գյուղատնտեսական մթերքներից մինչեւ տեխնոլոգիական ապրանքատեսակներ:

ԵՏՄ-ին անդամակցելու շնորհիվ Հայաստանի արձանագրած տնտեսական այլ սուպերցուցանիշների մասին Գլազեւը չի խոսել: Իզուր: Նա կարող էր կրկնել այս տարվա օգոստոսին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը: «... ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երեւում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի»,- այս տարվա օգոստոսի 10-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Պուտինը:

Ճիշտն ասած, Գլազեւը ճիշտ արեց, որ չկրկնեց Պուտինի ասածը: Խնդիրն այն է, որ նույնիսկ մեր տնտեսական աճերը պաշտոնապես արձանագրող ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը  չկարողացավ հաստատել այդ ցուցանիշը: Պուտինի այդ հայտարարությունից մեկ օր անց լրագրողները հարցրել էին ԱՎԾ ղեկավարին, թե որտեղից է վերցրել Պուտինը նման ցուցանիշ, ինչին ի պատասխան նա բառացիորեն ասել էր` «Ես չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ հարցը ինձ չպետք է ուղղել»: Նկատենք, որ Պուտինի նշած ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը ոչ թե աճել է 10 տոկոսով, այլ նվազել է 5.4 տոկոսով: Մեր ՀՆԱ-ն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո 11.1 միլիարդ դոլարից նվազել, դարձել է 10.5 միլիարդ դոլար:  

Մի խոսքով, 10 տոկոս տնտեսական աճը «չկպավ», գուցե արտահանման 70 տոկո՞սն է իրական: Առերեւույթ, իհարկե, այդպես է: Համենայն դեպս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է նման ցուցանիշ: Բայց իրականում, եթե մեղմ արտահայտվենք, այդ ցուցանիշը բավականին կասկածելի է, իսկ եթե անկեղծ լինենք, գործ ունենք ակնհայտ կեղծիքի հետ: Նախ, արտահանման 70 տոկոս «աճը» վերաբերվում է միայն Ռուսաստան արտահանված ապրանքներին (արտահանման ընդհանուր աճը 16 տոկոս է ընդամենը), որը ստացվել է 2015 թվականին արձանագրված կտրուկ` մոտ 50 տոկոս անկման ֆոնին (ընդ որում, խոսքը միայն այս տարվա 1-ին կիսամյակի մասին է): 2014 թ. առաջին  կիսամյակում ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանվել էր 134 միլիոն դոլարի ապրանք, իսկ 2015-ի նույն ժամանակահատվածում` 71 միլիոն դոլարի: Այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ արտահանման ծավալը կազմել է 168 միլիոն դոլար:

Այլ կերպ ասած, 70 տոկոսանոց «աճը» ստացվել է խիստ ցածր ցուցանիշի հետ համեմատվելու շնորհիվ: Բայց նույնիսկ այս դեպքում գործ ունենք ակնհայտ կեղծիքների հետ: Օրինակ, արդեն ապացուցված պետք է համարել, որ ՀՀ-ից Ռուսաստան արտահանված 30 հազար տոննա լոլիկի պատմությունը պարզապես հեքիաթ է: Ընդամենը տեղի է ունեցել թուրքական լոլիկի վերաարտահանում: Ակնհայտ կեղծիքներ կան նաեւ մանածագործական իրերի արտահանման ցուցանիշներում, որտեղ իբր արձանագրվել է կրկնապատկում: Անցած տարվա առաջին կիսամյակը ամփոփելիս ԱՎԾ-ն արձանագրել էր, թե Հայաստանից արտահանվել է 31 միլիոն դոլարի ապրանք, այս տարի 2015-ի ցուցանիշները ներկայացնելիս նշել է, թե արտահանվել էր 21 միլիոն դոլարի ապրանք: Ու ստացվել է, որ մանածագործական արտադրանքի արտահանումը 2016-ին աճել է 22 միլիոն դոլարով: Բացի այդ, մեր թեթեւ արդյունաբերությանը վերաբերվող պաշտոնական տվյալներով, նշված ժամանակահատվածում Հայաստանում զգալիորեն ավելի քիչ արտադրանք է արտադրվել, քան արտահանվել է, ինչը ուղղակի կազուս է: 

Բայց սա ամենավատը չէ: Արտահանման որոշակի աճ, իհարկե, կա, սակայն ավելի լավ էր՝ չլիներ: Օրինակ, կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան աճել է մոտ 30 տոկոսով: Սակայն արտահանված ապրանքը կուտակվել է ռուսական պահեստներում ու չի սպառվում: Այլ կերպ ասած, մեր տնտեսվարողները, ճիշտ է` արտահանել են իրենց ապրանքը, սակայն դրա դիմաց գումարներ չեն ստացել:

Մի խոսքով, Գլազեւի ասածը իրական որեւէ հիմք չունի: Ու դա կերեւա, երբ Ռուսաստանը վերջնականապես կհանի Թուրքիայի դեմ հայտարարած պատժամիջոցները, ու թուրքական ապրանքները այլեւս հայկականի անվան տակ չեն արտահանվի Ռուսաստան: Ու բացի այդ, ամեն ինչ պարզ կդառնա, երբ տնտեսվարողները ամփոփեն տարին, «հաշվեն ճտերին» ու տեսնենք, թե ինչքան են տուժել իրենց արտադրանքը ՌԴ արտահանելուց:

Ինչ-որ բան հուշում է, որ հետագայում այլեւս ոչ ոք մատնացույց չի անի, թե ԵՏՄ-ին անդամակցելու շնորհիվ Հայաստանից արտահանումը 70 տոկոսով աճել է: Ճիշտ այնպես, ինչպես հիմա Գլազեւը չի վերահաստատում Պուտինի նշած 10 տոկոսանոց աճը: Պետք է «աճած» նոր ցուցանիշներ հայտնաբերել: Միանգամից նշենք, որ օտարերկրյա ներդրումների, աշխատատեղերի ստեղծման, հարկերի հավաքագրման եւ նմանատիպ այլ բնագավառներում նման ցուցանիշներ փնտրել պետք չէ, այդտեղ համատարած անկումներ ու գահավիժումներ են:

Տպել
4466 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել