Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը՝ Օլիմպիական խաղերի եւ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին

17/10/2016 schedule18:09

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի արդեն նախկին անդամ 56 կգ քաշային Արամ Ավագյանը շուտով նորամուտը կնշի պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նա նման որոշում էր կայացրել դեռ մինչեւ Ռիո 2016-ը եւ Օլիմպիական խաղերից հետո արդեն կենտրոնացած է իր կարիերայի նոր փուլի վրա: Մարզիկն armtimes.com-ի հետ խոսեց կայացրած որոշման մասին:

«Որոշումը կայացրել եմ 2015 թ.: Անկախ Ռիո 2016-ում ունեցած արդյունքից՝ տեղափոխվելու էի պրոֆեսիոնալ ռինգ, քանի որ ուզում եմ ճիշտ տնօրինել իմ ժամանակը եւ ավելի մեծ հաջողություններ գրանցել: Օլիմպիական երազանք, օլիմպիական մեդալ, այդ ամենը չիրականացավ ինչ-ինչ պատճառներով, ամեն դեպքում չեմ հիասթափվում ու էլ ավելի մեծ ուժերով եմ նետվում առաջ, որպեսզի նորանոր բարձունքներ նվաճեմ», - ասաց նա:

Արամի առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում պետք է տեղի ունենար այս տարվա դեկտեմբերին, սակայն որոշ պատճառներով հետաձգվել է: Դեռեւս հայտնի չէ, թե ով է լինելու նրա մրցակիցը: Քաշային կարգի առումով նա առայժմ չի կողմնորոշվել, սակայն նշում է, որ եթե գոտու համար մրցելու լինի, հավանաբար հանդես կգա իրեն հոգեհարազատ 57 կգ քաշային կարգում:

Բռնցքամարտիկը վերհիշեց եւ մեկնաբանեց նաեւ Ռիո 2016-ի իր արդյունքը: Նա շատ հիասթափված է. 1/8 եզրափակչում նա պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին, եւ ըստ մարզիկի՝ ինչպես իր, այնպես էլ հավաքականի իր թիմակիցների պարտությունների հարցում մեծ դեր է ունեցել մրցավարական կողմնակալությունը:

«Ոչնչով չեմ զիջել հակառակորդիս, եւ եթե հաղթանակն ինձ շնորհվեր, ոչ ոքի մոտ զարմանք չէր առաջանա: Վստահ էի, որ կարող եմ մեդալ նվաճել: Խորը հիասթափություն ապրեցի: Իմ առաջին Օլիմպիական խաղերն էին, ու նման խայտառակ Խաղեր դեռ չէի տեսել: Եթե իմ դեպքում Քոնլանի հետ հավասար պայքար էր, ու մրցավարները, ելնելով Քոնլանի անունից, նրան շնորհեցին հաղթանակը, ապա նույնը չեմ կարող ասել ընկերներիս մասին: Այստեղ արդեն հարցը երկրի մասշտաբով էր: Օլիմպիական ռինգում քեզ պետք է, չակերտավոր ասված, տիրություն անող լինի: Եթե դա չկա, 99,9%-ով անհնար է ինչ-որ բանի հասնել տաղանդի շնորհիվ: Խոսքը, իհարկե, մեր մարզաձեւի մասին է», - ասաց նա՝ նշելով, որ նույն Քոնլանը նույնպես կողմնակալության զոհ դարձավ 1/4 եզրափակչում ռուս Վլադիմիր Նիկիտինի դեմ պայքարում:

Եթե շատ մարզիկներ Օլիմպիական խաղերում անհաջողություն ունենալուց հետո ցանկանում են անպայման վերադառնալ եւ ուղղել սխալը, ապա Արամ Ավագյանն այդ հարցում տարակուսում է: Պատճառը մրցավարության հետ կապված մշտական խնդիրն է: Նա չի ցանկանում տարիներ ծախսել պատրաստվելու վրա այն դեպքում, երբ մրցավարներն իր ջանքերը կարող են ջուրը գցել մի քանի րոպեում:

«Ժամանակը ցույց կտա: Եթե արդարությունն ինչ-որ չափով վերականգնվի, ծանոթ-բարեկամների փոխարեն գնահատվի մարզիկի տաղանդը, շատ հնարավոր է՝ փորձեմ եւս մեկ անգամ վարկանիշ նվաճել ու մասնակցել իմ պատկերացրած Օլիմպիական խաղերին»,- ասաց նա:

Վերջերս պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր նորամուտը նշեց Նարեկ Աբգարյանը, որը նույնպես Հայաստանի հավաքականը լքել է Ռիո 2016-ից հետո: Նա հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին իսկ մենամարտում:

Տպել
1445 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է