Չեմ թողնի իմ ազգը ճորտ դառնա. ասում է Աջափնյակի գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը

19/10/2016 schedule14:16

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 18-ի համարում

Երեկ Աջափնյակ թաղամասի, այսպես կոչված, «Հրոյի օբյեկտում» գերմանական Կարմիր խաչի հովանավորությամբ Աջափնյակի թաղապետ Արծրուն  Խաչատրյանը բացում էր համայնքի երկրորդ բարեգործական ճաշարանը: Իր բացման խոսքում թաղապետը տեղեկացրեց, որ հանուն այս ճաշարանի բացման՝ գերմանական Կարմիր խաչի երախտավորներից մեկը՝ Գերհարդ Մայերը, ինքնասպան է եղել: Եւ քանի որ Արծրուն Խաչատրյանը նոյեմբերի 2-ի Աջափնյակի թաղապետական ընտրություններին մասնակցելու է որպես թաղապետի թեկնածու, երեկ մեր զրույցը նրա հետ ոչ միայն Մայերի անձնազոհության, այլեւ՝ առաջիկա թաղապետական ընտրությունների մասին էր:

- Եւ այսպես, պարոն Խաչատրյան, դուք ասացիք, որ հանուն այս ճաշարանի Գերհարդ Մայերն ինքնասպան է եղել: Ինչո՞ւ:

- Աջափնյակում սա արդեն երկրորդ բարեգործական ճաշարանն է, որը բացվում է գերմանական Կարմիր խաչի գրասենյակի օգնությամբ: Այդ ծրագիրը պատկանում էր Գերհարդ Մայերին, որը բացել էր առաջին ճաշարանը: Սակայն եկել էր մի պահ, երբ գերմանացի գումար հատկացնողները չէին ուզում վճարել Աջափնյակի համար՝ կարծելով, որ Հայաստանի վիճակն արդեն կարգավորվել է, եւ կարիքավորներ չկան: Մայերը միշտ ապացուցել է, որ այդպես չէ, եւ չի կարելի ճաշարանը փակել: Հետագայում իր նկատմամբ նաեւ այլ մեղադրանքներ էին առաջադրվել, եւ նա հավաքելով իր ընկերներին՝ ասել էր, որ երկար ճանապարհ է գնալու, ու ինքն իրեն խփել էր:

- Այսինքն, դուք ե՞ւս համամիտ եք Մայերի կարծիքին, որ Հայաստանի վիճակը վատ է, եւ բարեգործական ճաշարանների կարիք կա: 

- Դե, տեսնում եք էլի: Միայն  Աջափնյակ համայնքում երկրորդ բարեգործական ճաշարանն է բացվում: 

 - Պարոն Խաչատրյան, դառնանք նոյեմբերի 2-ին սպասվող թաղապետական ընտրություններին: «Ազգային միաբանություն» կուսակցությունը հայտարարել է, որ սատարելու է ձեր մրցակից Արման Սահակյանին, քանզի դուք, 2003-ի նախագահական ընտրություններում, նպաստել եք տեղի ունեցած  ընտրակեղծիքներին: Ու նաեւ այդ պատճառով երկրի վիճակն այսօր լավ չի:

- Միանշանակ այդպես չէ, որ իրենք հայտարարել են: Դա Երեւանի տարածքի քարտուղարը երեւի իր անունից է հայտարարել: Նրանք («ԱՄ»-ն-խմբ.) սկզբից  առաջադրել էին իրենց կուսակցության անդամին, հետագայում իրենց անդամին հանեցին եւ հանձնաժողովներում իրենց տեղերը հատկացրին Արման Սահակյանին: Ինչո՞ւ՝ դա արդեն իրենք եւ Արման Սահակյանը գիտեն, թե ինչ գործարքի գնացին իրար հետ:

- Այսինքն, դուք չե՞ք ընդունում, որ  2003-ի հայաստանյան նախագահական ընտրություններում տեղի են ունեցել ընտրակեղծիքներ:

- Ես Հայաստանի հետ կապ չունեմ: Ես կապ ունեմ Աջափնյակի հետ եւ գտնում եմ, որ այստեղ արդարացի ընտրություններ են տեղի ունեցել:

- Հայտնի է, որ ձեր թիկունքին կանգնած է գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը, որը ներկայացնում է ապարանյան կլանը: Սակայն, ձեր մրցակից Արման Սահակյանը մեր թերթին ասել էր, որ համայնքի բազում ապարանցիներ իր կողմնակիցներն են: 

- Ամեն ինչը երեւալու է ընտրությունների ժամանակ: Կա «Նիգ Ապարան» հայրենակցական միություն, որի պատվավոր նախագահն Աղվան Հովսեփյանն է, եւ որի տեղակալներից  մեկը ես եմ: Պարզ է, որ այդ միությունն ինձ սատար է կանգնելու, եւ շուտով նրանք թերթերում ինձ կսատարեն: Ինչ վերաբերում է Արման Սահակյանի կողքին կանգնած ապարանցիներին՝ ոչ ոք ոչ ոքի չի կարող դրանում մեղադրել:

- Պարոն Խաչատրյան, հայտնի է, որ դուք թաղապետարանի քարտուղար Օֆելյա Եղիազարյանին օրերս ազատել եք աշխատանքից, քանզի նա ձեր մրցակցի օգտին է քարոզչություն արել:

- Ոչ, հրամանի մեջ այդպես չի գրված: Թող դիմեն դատարան, եւ դատարանը կորոշի: Ոչ ոք՝ ոչ ոքի ընտրությունների պահով չի ազատի:

- 99-ի թաղապետական ընտրություններում ձեր մրցակիցն Աշոտ Աղաբաբյանն էր, եւ այդ ժամանակ որպես թեկնածու գրանցվեց եւս մեկ Աշոտ Աղաբաբյան: Այս անգամ թեկնածու էր գրանցվել եւս մեկ Արման Սահակյան: Լուրեր կան, որ դա ձեր ընտրական տեխնոլոգիան է, եւ դուք այդ մյուս Արման Սահակյանին 10 հազար դոլար եք տվել՝ առաջադրվելու համար:

- Նախ, ես չեմ հիշում, որ 99-ին ուրիշ Աշոտ Աղաբաբյան առաջադրված լինի: Ինձ թվում է, այդ մյուս Արման Սահակյանը Գալուստենց խաղերից մեկն էր: Միգուցե խաղ էին մտածել, հետո փոշմանեցին: Ինչ վերաբերում է 10 հազար դոլարին, ես այդքան փող չունեմ: Այդ իրենք են, որ բազմաթիվ մարդկանցից խլած գծեր ունեն, որ կարող են 10 հազար դոլարներ շռայլել, ութ հատ նկարներ պատերից կպցնել: Ես նման հնարավորություններ չունեմ:

- Այդուհանդերձ, 99-ին Աջափնյակում հնչեցին կրակոցներ: Դուք վստա՞հ եք, որ այս անգամ ամեն ինչ խաղաղ կանցնի:

- Ես իրենց կողմից չեմ կարող երաշխավորել, որովհետեւ 99-ին կրակողը իրենք էին: Թիվ 146 դպրոցում կրակողներից մեկն էլ Արման Սահակյանն էր: Մենք գնում ենք արդար ընտրությունների, չնայած արդեն գիտենք, որ իրենք ուզում են կեղծիքներ անել, ընտրակաշառքներ բաժանել:

- Դուք նման փաստեր ունե՞ք:

- Դե, ասում  են, որ բյուլետեններ պիտի ունենան, պիտի մարդիկ տանեն, որ նշում արածը գցեն, իսկ մաքուրը վերադարձնեն: Տարբեր տեխնոլոգիաներ են մշակում: Բայց ես վստահեցնում եմ, որ իրենց ոչինչ չի հաջողվելու:

- Մեր թերթին տված հարցազրույցում Արման Սահակյանն ասել էր, որ ինքը թաղապետի թեկնածու է առաջադրվում, որովհետեւ Աջափնյակի վիճակը վատ է եւ իրեն չի գոհացնում:

- Վատ ասելով իրենք ի՞նչ են հասկանում. ես այս համայնքում յուրաքանչյուր տարի 50-60 միլիոնի ասֆալտապատման աշխատանքներ եմ արել, համայնքի կենտրոնական փողոցներն եմ լուսավորել, բազմաթիվ տանիքներ եմ վերանորոգել: Միայն 400 մուտքի դռներ եմ տեղադրել, վերանորոգել եմ 20 տարի անմխիթար թողած Հանրապետական հիվանդանոցի դիմացի լողավազանը, կառուցել եմ մեր Սողոմոն Թեհլերյանի արձանն իր պուրակով: Բազմաթիվ ծառեր եմ տնկել, բազմաթիվ աչքի օպերացիաներ, կանացի օպերացիաներ ենք արել: Ո՞նց են նրանք գտնում, որ սա անհիմն է: Ես ուզում եմ խնդրել ձեզ, որ դուք նայեք եւ տեսնեք «Շիրակ» հանրախանութի հարեւանությամբ, շենքից երկու մետրի վրայի այդ կրպակաշարը, որը կառուցում է Աշոտ Աղաբաբյանը: Նա «Շիրակ» հանրախանութը գնեց իր բոլոր հարեւաններից, որ այդ կրպակաշարով իրենց ընտանիքներն էին պահում, էժան գներով կրպակներն առավ, բոլորը սնանկացան, եւ հիմա այդտեղ նա քարից կրպակաշար է կառուցում: Քաղաքապետարանից էդ իրավունքը վերցրել եւ կառուցում է:

- Պարոն Խաչատրյան, տեղեկություններ կան, որ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, որը սատարում է ձեր մրցակցին, մինչեւ թեկնածու առաջադրելը ձեզ այլ աշխատանք են առաջարկել, սակայն դուք հրաժարվել եք: 

- Ես կցանկանայի ուրիշ աշխատանքի գնալ, բայց հենց իմացա, որ Արման Սահակյանն է առաջադրվում, եւ դրա համար են ինձ աշխատանք առաջարկում՝ հրաժարվեցի: 

- Կոնկրետ ո՞վ էր ձեզ այլ աշխատանք առաջարկում:

- Իրենց (ՀՀԿ-ի-խմբ.) կուսակցության  բոլոր ղեկավարներն էլ առաջարկել են: Ես անգամ չեմ էլ ուզեցել լսել, թե ինչ աշխատանք է, եւ միանշանակ հրաժարվել եմ՝ պատճառաբանելով, որ չեմ թողնի իմ ազգը այդ Սահակյանների եւ Աղաբաբյանների ընտանիքի ճորտը դառնա: Հանուն իմ ժողովրդի՝ չեմ թողնի երբեք: Չեմ ուզում, որ իմ ժողովրդի աչքից արցունք գա նրա համար, որ մենք այսօր հնարավորություն չունենք մեր ծերերին, մեր ծնողներին պահելու, եւ օտարներն են պահում: Ես չեմ թողնի, որ այս համայնքի ժողովուրդը Սահակյանների եւ Աղաբաբյանների ձեռքը գերի լինի:

- Այդուհանդերձ, առաջիկա ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Ես կարծում եմ, մեր ժողովուրդը բավականին իմաստուն է, իրեն տված կոպեկներով չի վաճառվի ու ճիշտ ընտրություն կկատարի:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3871 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց