Քննարկվում է Բեսլանի մոտ վթարում տուժածներին պետբյուջեից աջակցություն ցուցաբերելու հարցը

19/10/2016 schedule22:35

Մոսկվա-Երեւան ավտովթարից հետո մի քանի օր է՝ քննարկվում է, թե ինչպես կանոնավորել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515  համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Վթարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացի են, երեքը՝ ՌԴ։ Տուժել է 27 քաղաքացի:

Երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում վթարի թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, թե ամեն ինչ անում են, որպեսզի ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների մասին օրինագիծն ինչքան հնարավոր է շուտ ընդունվի Ազգային ժողովի կողմից:

Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները կարգավորելու մասին նախարարությունը հիշեց միայն Տուլայում անցած տարի նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո. իրավասուները խոսեցին օրենսդրական կարգավորումների մասին, կառավարությունը հաստատեց ու ԱԺ ուղարկեց օրենսդրական մի ամբողջ փաթեթ՝ միջպետական եւ միջքաղաքային տրանսպորտային երթեւեկությունը կանոնակարգելու նպատակով։ Օրենսդրական այս փաթեթով նախատեսված է հստակեցնել դաշտն ու խստացնել մասնավորապես ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտը: Մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ նախագիծը ԱԺ-ում է, բայց սայլը տեղից դեռ չի շարժվում:

«Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպությունները, այսպես ասենք, արտոնյալ վիճակում են:  Տրանսպորտի ու կապի նախարարությունը նրանց վերահսկելու մեխանիզմներ չունի:  «Ազգային ժողովն իր պրոցեդուրաներն ունի եւ կանցնի, եւ բնական է` մենք կփորձենք ավելի արագացնել: Միայն օրենքի նախագծով հարցը չի լուծվում, պետք է  խնդրին ամբողջական մոտեցում ցույց տալ, հասարակության մասնակցությունն էլ պետք է լինի»,- լրագրողներին վստահեցրեց նախարարը: Փոխնախարար Արամ Արսենյանն էլ հավելեց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելիս օրենքում փոփոխություններն իրականացվեն, որը հնարավորություն կտա բացառել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների անվան տակ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը:

«Տոմսերի վաճառքի վրա վերահսկողությունն ավելի շատ պետք է լինի, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումը պետք է կատարվի պատվերով, պայմանագրի առկայության դեպքում, ուղեւորների անվանացանկը եւս պետք վերահսկվի: Ոչ կանոնավորի եւ կանոնավորի միջեւ տարբերություն պետք է լինի»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստվում է այնպիսի փոփոխություններ մտցնել օրենքում, որը հնարավորություն կտա կատարելու ուղեւորի ապահովագրություն:

Անդրադառնալով փոխհատուցմանը` Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո փոխհատուցում չի լինելու, քանի որ կանոնավոր ուղեւորափոխադրում չէր, սակայն դրամական օգնություն կտրամադրվի` որպես բարի կամքի դրսեւորում: Նա մասնավորապես ասաց, որ քննարկվում է տուժածներին պետբյուջեից աջակցություն ցուցաբերելու հարցը. «Ես այսօր չեմ կարող հնչեցնել թվեր, բայց շուտով կհայտարարենք»,- հավելեց նախարարը:

Տպել
1435 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց