«ՀԺ»․ ՀՀ կառավարությունը տնտեսական մրցակցությունը որպես խնդիր չի դիտարկում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մինչ ՀՀ կառավարությունը հայտարարում է փոփոխությունների մասին, հավակնոտ ծրագրեր է մշակում ու ներկայացնում հանրությանը, մեր տնտեսության մոնոպոլիզացիայի աստիճանը ոչ մի կերպ չի նվազում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց սպառողական գների վերաբերյալ սեպտեմբերյան զեկույցը, որի համաձայն՝ շաքարավազի 1 կիլոգրամը Հայաստանում արժեցել է 385 դրամ:

Նույն ամսին ռուսաստանյան սուպերմարկետներում շաքարավազի միջին գինը կազմել է 370 դրամ, իսկ որոշ ցանցերում այն արժեցել է նույնիսկ 340 դրամ: Այսինքն մրցակցության իսպառ բացակայության պատճառով ՀՀ-ում շաքարավազը մինչեւ 15 տոկոսով թանկ է, քան ՌԴ-ում, որի հետ մենք մաքսային սահման չունենք եւ գտնվում ենք միեւնույն տնտեսական տարածքում: Բանանի գինը այդ նույն ամսին Հայաստանում եղել է 883 դրամ, մինչդեռ ՌԴ-ում դրա գինը, ըստ ռուսական մասնագիտացված կայքերի, եղել է 500-550 դրամ կամ ավելի քան 30 տոկոսով էժան:

Միասնական տնտեսական տարածքի տրամաբանությունն ու բովանդակությունը հուշում է, որ Հայաստանում ազատ մրցակցության պայմաններում գների այսպիսի տարբերությունը պարզապես բացառվում է: Իսկ կառավարությունը իր նոր ծրագրում տնտեսական մրցակցությունը նույնիսկ չի էլ դիտարկում որպես լուրջ խնդիր»:

Տպել
3288 դիտում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն