Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է թափառող շների ստերջացման ու վնասազերծման հարցը

20/10/2016 schedule13:30

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում թափառող կենդանիների, մասնավորապես շների հետ կապված խնդրի կարգավորմանն ու լուծմանն առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ այս մասով Երեւանի քաղաքապետարանն ուսումնասիրել է ավելի քան 50, այդ թվում ինչպես խոշոր, այնպես էլ բնակչության քանակով ու տարածքով Երեւանին նման քաղաքների, նաեւ տարբեր կազմակերպությունների կողմից թափառող կենդանիների խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային փորձը: Կիրառվող մոտեցումների հիման վրա կազմվել է նաեւ հաջորդ տարվա ծրագրի փաթեթը, որը եւս ներկայացվել է հանդիպման մասնակիցներին: 

«Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է՝ լսելու ցանկացած առաջարկ եւ իր լիազորությունների շրջանակում աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: Այս առումով պետք է ընդգծեմ, որ գնումների գործընթացն այսօր արդեն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն է ընձեռում, որ մրցույթին մասնակցեն նաեւ միջազգային կազմակերպություններ: Այս հարցում ակնկալում ենք նաեւ ձեր աջակցությունը՝ գործընթացում միջազգային փորձի ներդրման եւ ավելի տեսանելի արդյունքներ ունենալու համար, ինչը հնարավորություն կտա լուծելու մեր քաղաքի համար արդիական ու մեր համաքաղաքացիներին անհանգստացնող այս խնդիրը», - ընդգծել է Դավիթ Օհանյանը:

ՀԿ-ների ներկայացուցիչները, արձանագրելով վերջին երկու տարիների ընթացքում այս ուղղությամբ Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ համատեղ կատարված աշխատանքների դրական տեղաշարժը, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Առաջնահերթ է դիտարկվել, մասնավորապես, կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական դաշտի կարգավորման հարցը: Թափառող շների խնդրի մասով էլ առաջարկվել է Երեւանի քաղաքապետի եւ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքների հիման վրա տանել համագործակցության՝ արդեն կոնկրետ առաջարկներով համատեղ աշխատանքներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ թափառող շների ստերջացման ու վնասազերծման վերաբերյալ հարցեր: Կարեւորելով համալիր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու միջազգային փորձի տեղայնացումը՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում քննարկել միջազգային կառույցների ներգրավման հնարավորությունները եւ համատեղ մշակել աշխատանքների իրագործման ծրագիր:

Տպել
816 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը