Մեր ներուժը, կապիտալը և ռեսուրսը հայ մարդն է. Կարեն Կարապետյան

20/10/2016 schedule21:52

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Ողջունելով տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին`  կառավարության ղեկավարը կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, առկա խնդիրների քննարկմանը, լրատվական ներուժի համախմբմանը:

Վարչապետն անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել, որ նրանում մեծ տեղ է հատկացվել նաև Սփյուռքին և նրա ներուժի իրացմանը: Մասնավորապես, խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին, Կարեն Կարապետյանը նշել է.  «Ընդհանրապես, կարծում եմ, որ այդ տարանջատումը շատ արհեստական է, որովհետև մեկս առանց մյուսի չենք կարող ապրել: Մեր ներուժը, մեր կապիտալը, մեր ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում: Ես ավելի քան վստահ եմ, որ Սփյուռքն իրեն միշտ ապահով և դիրքավորված կզգա, եթե ունենանք ուժեղ Հայաստան, և վստահ եմ, որ Հայաստանն առանց Սփյուռքի ներուժի շատ ավելի դժվար կհասնի այն երազներին, որոնք ունի: Այդ առումով, ուրախ եմ հանդիպել ձեզ, որովհետև պայմանականորեն կարող ենք ասել՝ դուք այն խովոկավն եք, կամուրջը, որը միավորում է հայկական աշխարհը»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է Սփյուռքում հայկական զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, որոնք պատշաճ և ժամանակին հայությանն են ներկայացնում Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունները, փոխանցում այն ազդակները, որոնք ցանկանում են միմյանց հաղորդել Հայրենիքն ու Սփյուռքը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, հայապահպանությանը և հիմնախնդիրների:

«Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին այս տարի մասնակցում է 65 խմբագրության ղեկավար: Համաժողովի նպատակն է համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումը, լրատվական ներուժի արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական խնդիրների լուծման գործընթացում:

 

Տպել
1758 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը