Եկա, տեսա, հաղթեցի. Անատոլի Չուբայսը Երեւանում

22/10/2016 schedule11:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 23-ի համարում

Ցանկացած երկրի համար մեծ երջանկություն է իր կադրերի ազգային բանկում ունենալ այնպիսի գործիչ, ինչպիսին Անատոլի Չուբայսն է: Թերեւս, չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ նման գործիչների շնորհիվ ամբողջական երկրների պատմություն է կերտվում: Տվյալ դեպքում՝ այդ երջանկությունն այժմ Ռուսաստանինն է: Չուբայսը գլխավորում է աննորմալ ծավալ եւ ազդեցություն ունեցող մի կայսրություն՝ «ՌԱՕ ԵԷՍ» անունով:

Այս տարվանից «ՌԱՕ ԵԷՍ»-ն արդեն ներկա է Հայաստանում. նրա վերահսկողության տակ է անցել մեր հանրապետության էներգաարտադրող հզորությունների մոտ 80 տոկոսը՝ ատոմակայանը, «Հրազդանի ՊՇԷԿ»-ը եւ «Սեւան-Հրազդան» կասկադը: Մեր էներգետիկան մի կողմից մեր պարծանքն է, մյուս կողմից՝ մեր գարշապարը. ով տիրապետում է էներգետիկային, նա էլ, կարելի է ասել, Հայաստանի տերն է: Եւ երեկ միքանիժամյա այցով Երեւան էր ժամանել ինքը՝ Անատոլի Չուբայսը: Վերջինս վարչապետի հետ ստորագրեց էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման մասին համաձայնագիր:

Համաձայնագիրը ընդհանուր դրույթներ պարունակող մի փաստաթուղթ է, ոչ թե կոնկրետ պայմանագիր այս կամ այն ձեռնարկությունը ձեռք բերելու մասին: Ինչ որ պետք էր Ռուսաստանին՝ Չուբայսն արդեն ձեռք է բերել: Անգամ Որոտանի կասկադը, որը, ըստ նախատեսվածի, պետք է անցնի Ռուսաստանին՝ միջուկային վառելիքի դիմաց այդ երկրին դեռ ունեցած 15 մլն դոլար պարտքը փակելու համար, Չուբայսն առայժմ չի շտապում վերցնել: «Մենք այն առայժմ ձեռք չբերեցինք, եւ մեր կառավարման ներքո չէ: Առաջիկայում ձեռք բերելու ծրագրեր չունենք: Մենք ելնում ենք նրանից, որ վերցրինք մեծ պատասխանատվություն Հայաստանի էներգարտադրող հզորությունների 80 տոկոսի համար»,- մեր հարցին ի պատասխան երեկ ասաց Չուբայսը՝ ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավարն առայժմ անտարբերություն է ցուցաբերում նաեւ բաշխիչ ցանցերի նկատմամբ: Համենայն դեպս, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, ոչ Չուբայսը, ոչ էլ նրան ուղեկցող պաշտոնյաները որեւէ շփում չեն ունեցել ԲՑ-էրի սեփականատիրոջ՝ «Միդլենդ Ռեսուրսեզի» պատասխանատուների հետ: Չնայած կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա, մեր հարցին ի պատասխան, ասաց տառացիորեն հետեւյալը. «Թող սկզբում նրանք («ՌԱՕ ԵԷՍ»-ն ու «Միդլենդ Ռեսուրսեզը»-խմբ.) բանակցեն, պայմանավորվեն, հետո կառավարությունն իր խոսքը կասի...»:

Իսկ սա նշանակում է, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը ԲՑ-երը գնելու մտադրություն ունի, այդ մասին խոսվել է, բայց երբ կլինեն գործնական քայլեր այդ ուղղությամբ՝ կորոշի հենց «ՌԱՕ ԵԷՍ»-ը: Հաջորդ հարցը, որն այսօր առավել հրատապ է, «ՌԱՕ ԵԷՍ»-ի կառավարմանը հանձնված հայկական ատոմակայանի ճակատագիրն է: Արեւմուտքը պնդում է, որ ՀԱԷԿ-ը պետք է հաջորդ տարի փակվի, իսկ այս տարի դրա կառավարումը հանձնվել է Ռուսաստանին: Եւ հակառակը՝ կառավարումը հենց հանձնվեց, ուժգնացավ ատոմակայանը փակելու՝ արեւմուտքի պնդումը:

«Դրան պետք է պատասխանի Հայաստանի կառավարությունը»,- այս խնդրին վերաբերող հարցին այսպես միանշանակ պատասխանեց Չուբայսը՝ արդեն Երեւանի պետական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ: Նման խնդիրներ, ըստ Չուբայսի, արեւմուտքը հարուցում էր նաեւ ռուսական ատոմակայանների հանդեպ: Սակայն նա համոզված է, որ դեռ 3-4 տարի առաջ ընդհանրապես ատոմակայանների նկատմամբ արեւմուտքի ունեցած բացասական դիրքորոշումը փոխվել է: «Մենք կտրականապես դեմ ենք ռուսական ԱԷԿ-երի փակմանը»,- հայտարարեց Չուբայսը:

«ՌԱՕ ԵԷՍ»-ի առաջին խնդիրը, ըստ Չուբայսի, Հայաստանի էներգահամակարգի աշխատանքի ներդաշնակեցումն է ԱՊՀ էներգահամակարգի հետ: Հայաստանը միակն է ԱՊՀ-ից, որը միացված չէ համաապհական ցանցին: Նախկին ԽՍՀՄ այս ցանցը վերականգնել եւ «աշխատացնում է» «ՌԱՕ ԵԷՍ»-ը: Հարց հնչեց, թե մտադի՞ր է, արդյոք, «ՌԱՕ ԵԷՍ»-ն սկսել Հայաստանում արտադրված էլէներգիայի արտահանումներ ԱՊՀ երկրներ, մասնավորապես Ադրբեջան՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը: «Ես կարծում եմ՝ հիմք կա քաղաքական խնդիրները ետ մղելու եւ անտեսելով դրանք՝ իրական, գործնական խնդիրները լուծելու: Դառնալով Հայաստանում էներգետիկ առանցքային օբյեկտների սեփականատեր՝ կարող ենք խոսակցություն սկսել ադրբեջանի մեր գործընկերների հետ:

Մեր ձեռքում նոր արգումենտ հայտնվեց»,- ցնցող հայտարարություն արեց Չուբայսը: Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, թե խնդիր չեն դրել «անհապաղ սկսել էներգամատակարարումը Ադրբեջան»: Իսկ էլէներգիայի արտահանումը Վրաստան՝ կսկսվի արդեն մի քանի շաբաթից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Չուբայսը թափանցիկ ակնարկեց, որ որեւէ բարդույթ չունի այդ երկրին նաեւ Հայաստանում արտադրված էլէներգիան մատակարարելու հարցում: ««ՌԱՕ ԵԷՍ»-ը լուրջ մտադրություն ունի մասնակցել Թուրքիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը: Սա պոտենցիալ հնարավորություն է տալիս՝ Հայաստանի հետ համատեղ էլէներգիա արտահանել Թուրքիա»,-ասաց Չուբայսն ասուլիսի ժամանակ:

Մի խոսքով, վերջինս լայն քայլերով կառուցում է իր իսկ հռչակած «Լիբերալ կայսրությունը»: Հասել է այդ կայսրությունում Հայաստանի ներառման պահը, եւ որեւէ մեկը դրան դիմակայել չի կարող: Չուբայսը շատ տաղանդավոր եւ հեռատես գործիչ է, բայց նա եղել է, կա եւ կլինի Ռուսաստանի քաղաքացի՝ պաշտպանել, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքի շահերը: Որքանով են դրանք ներդաշնակ Հայաստանի շահերին, դեռ հարց է: Եւ եթե ներդաշնակ չեն, ապա դրանց դիմակայելու համար մեզ պետք են մեր չուբայսները:

Հայկ Գեւորգյան

Տպել
1855 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց