Միասին պետք է առաջ շարժվենք. Գյուղնախարարը շնորհավորական ուղերձ է հղել

22/10/2016 schedule16:30

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,  ուղերձում ասվում է.


«Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ:  Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղատնտեսներին, վերամշակող արդյունաբերության ճյուղի աշխատակիցներին, գիտնականներին, գործարարներին և ոլորտի բոլոր աշխատողներին ողջ տարվա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար:

 

Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է, միևնույն ժամանակ ոլորտում առկա են համակարգային խնդիրներ, ագրոբարեփոխումները մեզանում  այլևս այլընտրանք չունեն, մենք միասին պետք է առաջ շարժվենք, գյուղոլորտում քայլ առ քայլ ձևավորենք բիզնես վարելու նոր մտածողություն և նոր մշակույթ, գործուն քայլեր իրականացնենք «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

 

Մաղթանքս է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ միայն հանապազօրյա հացի և գոյատևման խնդիր լուծի, այլ դառնա եկամտաբեր գործունեություն, որն արժանապատիվ կեցություն կապահովի և հաջողակ բիզնես կդառնա: Ցանկանում եմ, որ  հայ գյուղացին  երկու ոտքով ամուր կանգնի հայրենի հողի վրա, զբաղվի իր սիրած  աշխատանքով և լիարժեքորեն հոգա իր ընտանիքի կարիքները` վաղվա օրվա հանդեպ վստահության զգացումով:


Հավաստիացնում եմ, որ սրանք պարզապես բարի ցանկություններ չեն, գյուղացու հոգսերն ու խնդիրները միշտ լինելու են առաջնահերթությունների շարքում, և մենք իրականացնելու ենք զարգացման ծրագրեր՝ ոլորտն առավել բարենպաստ և շահութաբեր դարձնելու հեռանկարով: Իհարկե ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, սակայն լիահավատ եմ` համատեղ  աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության և լուրջ ձեռքբերումների:

 

Վերստին շնորհավորում եմ այս հիշարժան օրվա առթիվ` մաղթելով  առողջություն, բարեկեցություն, առաջընթացի ձգտում, վստահություն սեփական ուժերի և հավատ երկրի ապագայի հանդեպ»:

Տպել
12152 դիտում

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ  

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը գոհ է Հայաստանի նախապատրաստական աշխատանքներից

Լարսը շարունակում է փակ մնալ, Հայաստանում դժվարանցանելի ու մերկասառույցով ճանապարհներ կան

Զինվորների ողնաշարի ու գլխի վնասվածքների բուժման համար նախատեսված կենտրոնը դեռ պատրաստ չէ

Մխիթարյանը վաղը չի խաղա, բայց լավ մարզավիճակում է. Մոուրինյո. թարմացվող

Առավոտյան տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ

Վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով. նախարարն ընդունել է բեռնափոխադրողներին

Պելեն ուշաթափվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց

Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը. նոր օրինագիծ

ԵԼՔ-ի տպավորիչ երթն ավարտվեց, փետրվարի 5-ին կրկին երթ կլինի թանկացումների դեմ. թարմացված