ՊԵԿ-ի` մաղարիչով հավաքած գումարները 6-7 հատ 0 ունեն. ինչ է պետք, որ հսկիչ գինը վերացվի

24/10/2016 schedule09:30

Նոր կառավարության անդամների հետ կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարի մասին հանրային քննարկումների ժամանակ բարձրացված ամենասուր հարցերից մեկը այսպես կոչված «հսկիչ գներին» էր վերաբերվում:

Ասել, որ դա կարեւոր հարց է, կնշանակի ոչինչ չասել: Եթե պայմանականորեն կազմենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող դրույթների մի սանդղակ, ապա այդ «հսկիչ գների» թեման տեղ կզբաղեցնի առաջին հնգյակում: Ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ, գործարարը բերել է 100 հատ աթոռ: Մաքսազերծման համար նա պետք է ներկայացնի հաշիվ ապրանքագիր, որի վրա նշված է, թե ինչ գնով է նա ձեռք բերել այդ ապրանքը, ներկայացնի ճանապարհածախսը վկայող փաստաթղթեր, էլի բազմաթիվ տեղեկանքներ, եւ ըստ այդմ կձեւավորվի 100 հատ աթոռի մաքսային արժեքը: Ասենք՝ ստացվեց 1000 դոլար: Դրանից գործարարը պետք է վճարի 10 տոկոս մաքսատուրք, մաքսային պահեստից վերցնի իր ապրանքը ու հեռանա:

Սա՝ տեսականորեն: Գործնականում, այդ աթոռների մաքսային ճշգրիտ գինը որոշելու համար մեր օրենսդրությամբ այնքան փաստաթղթեր ու տեղեկանքներ են պետք, որ դրանք հայթայթելու համար պետք է մի գիտահետազոտական ինստիտուտ աշխատի: Բնականաբար, փոքր ու միջին գործարարները դրա փոխարեն ստիպված են լինում համաձայնել իրենց ապրանքի «հսկիչ գնով» մաքսազերծման տարբերակին: Ու դրանով հայտնվում են մաքսայինի ճանկերում: Մաքսայինը միայն ու միայն իրեն հայտնի մեթոդոլոգիայով սկսում է հաշվել այդ աթոռի մաքսային արժեքը: Գումարում-հանում, բազմապատկում-բաժանում, ածանցում-ինտեգրում ու գործարարին հայտնում է, թե իր ապրանքը ոչ թե 1000 դոլար մաքսային արժեք ունի, այլ 3000 դոլար: Ու դրա 10 տոկոսը պետք է մաքսատուրք վճարի: Գործարարը խառնվում է իրար, «բա ինչ կարանք անենք» ասելով՝ նայում մաքսավորի բարի աչքերին ու ստանում առաջարկ` «ախպերս, դե որ մի քիչ մաղարիչ անես, կգրենք մի 1500 դոլար, փողը կմուծես, ապրանքդ կտանես»: Գործարարն էլ ավելորդ քաշքշուկների մեջ չընկնելու համար մաղարիչն անում է, մաքսազերծում իր ապրանքը ու տանում: Ու կարելի է շատ մոտավոր հաշվել, թե այդպիսի մաղարիչներով որքան գումար է հավաքվում տարեկան: Այդ թիվը հաստատ 6-7 հատ զրո ունի: Դոլլարով հաշված:

«Հսկիչ գների» հարցը գործարարները անընդհատ ու տարբեր սրությամբ բարձրացնում են տարիներ շարունակ, բայց վիճակը գնալով ոչ թե բարելավվում է, այլ ավելի վատանում: Այնքան է վատացել, մաքսավորները այնքան են հղփացել «հսկիչ գին» հաշվելուց, որ մեր գործարարները իրենց ապրանքները տանում, մաքսազերծում են Բելառուսում, Ղազախստանում եւ այլուր: Ու որպես արդեն ԵՏՄ-ում մաքսազերծված ապրանք՝ ներկրում ՀՀ: Մի փոքրիկ պաշտոնական «սպրավչկա»: Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանի բյուջեն մաքսատուրքերի գծով ստացել է 35.1 միլիարդ դրամ: Դրանից 33.7 միլիարդ դրամը մեր բյուջե է մուտքագրվել ԵՏՄ ընդհանուր «կաթսայից»: Այսինքն միայն 1.4 միլիարդ դրամի մաքս է հավաքվել մեր սահմանին. այդքան քիչ ապրանք է մաքսազերծվել Հայաստանում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս շոշափեց «հսկիչ գների» թեման, ասելով, որ վստահություն ներշնչող երկրներում տրված փաստաթղթերը մաքսայինը պետք է հիմք ընդունի եւ չկիրառի «հսկիչ գին»: Սա ասվել է մոտ երկու շաբաթ առաջ, ու դեռ փաստեր չկան, թե արդյոք, ասենք, Գերմանիայից կամ Ճապոնիայից ներկրված մեքենան մաքսազերծվել է առանց «հսկիչ գին» կիրառելո՞ւ:

Բայց «հուսալի երկրների» ցանկի կիրառումը խնդրի լուծում չէ: Ցանկության դեպքում մաքսավորները հազարավոր այլ փաստաթղթեր կպահանջեն, որոնց բացակայությունը հնարավոր կդարձնի կիրառել «հսկիչ գինը»: Խնդիրը պետք է լուծել արմատական ձեւով. այնպես, ինչպես ժամանակին կտրվեց Գորդյան հանգույցը: Լուծման տարբերակները շատ են: Օրինակ, կարելի է կիրառել «հսկիչ գնի» որոշման պարզ մեթոդ: Բոլոր նմանատիպ ապրանքները պետք է մաքսազերծվեն այն գնով, որ գնով մաքսազերծվում է այդ ապրանքի խոշորագույն ներկրողը: Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, եւս մի պաշտոնական «սպրավոչկա»:

2015 թվականին Հայաստան է ներկրվել 10 հազար 647 տոննա բանան: Դրանից 10 հազար 483 տոննան, կամ 98.5 տոկոսը ներկրել է մեր այնքան սիրելի «Քեթրին» ընկերությունը: Նրա ներկրածը մաքսազերծելիս բանանի գինը հաշվարկվել է կիլոգրամը 0.698 դոլար: Բայց, օրինակ, Թուրքիայից ներկրված 22 տոննա բանանը մաքսազերծվել է 1.4 դոլարով: Կրկնակի թանկ: Այդ ո՞նց է ստացվել: Բա այդպիսի «հսկիչ գին» սահմանած էդ մաքսավորը գիշերը ինչպե՞ս է քնել: Ընդ որում, գրազ գանք, նա դեռ ազատության մեջ է, եւ ավելին` շարունակում է աշխատել մաքսայինում: Վրաստանից ներկրված 9.3 տոննա բանանի համար սահմանվել է 1.2 դոլար «հսկիչ գնով»: Կոլումբիայից ներկրված 21 տոննայի «հսկիչ գինը» եղել է 1.25 դոլար, Կոստա Ռիկայից ներկրված 27.3 տոննայի «հսկիչ գինը» կազմել է 1.3 դոլար...:

Եվ ուրեմն, մի կողմից մաքսայինը «հսկիչ գներ» կիրառելով՝ հսկայական մաղարիչներ է հավաքում գործարարներից, մյուս կողմից, նրանց ապրանքի նկատմամբ մինչեւ կրկնակի թանկ գներ սահմանելով՝ մոնոպոլիստի համար նրանց դարձնում է անմրցունակ: Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր այս հարցը լուծելու համար: Մի խորհրդակցություն ՊԵԿ-ում, ասենք մի կես ժամով, եւ եւս մի կես ժամ ընդունված որոշումը մաքսայինի աշխատողներին հայտնելու համար: «Իտոգո»` մեկ ժամ: Եվ ուրեմն, ցանկություն եւ մեկ ժամ ժամանակ: Վայրկյանաչափը միացնե՞նք:

Տպել
8006 դիտում

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա