Տղերք, ինչ-որ բա՞ն է փոխվել. ԱԺ-ում շշպռեցին Շաբոյանի տեղակալին

24/10/2016 schedule10:30

Կառավարության ծրագրի ընդունումից տառացիորեն րոպեներ անց Հանրապետական խմբակցության անդամները լծվեցին կոռուպցիայի դեմ պայքարին ու Հայաստանի տնտեսության խնդիրները վեր հանելուն:

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2107թ. տարեկան ծրագիրը: Ու թեեւ նախատեսված էր, որ այն կներկայացներ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, բայց նա ԱԺ էր ուղարկել իր տեղակալ Պավել Ղալթախչյանին: Հավանաբար նոր վարչապետի հռչակած նպատակներից, կոռուպցիայի դեմ պայքարին, մոնոպոլիստներին օրինական հարկման դաշտ բերելուն, ՀՀ տնտեսությունը զարգացնելուն ուղղված հավաստիացումներից ու նրա ծրագրի բուռն քննարկումների տրամադրություններից ազդված՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու պատգամավոր Խոսրով Հարությունյանն այնպես նեղն էին գցել Պ. Ղալթախչյանին, որ վերջինիս լացը ակնհայտորեն գալիս էր: Ավելին՝ նա չէր էլ հասկանում, թե ուր է ընկել: Իշխանական կուսակցությա՞ն պատգամավորներն են իրեն պատին դեմ տվել, թե, ասենք, հայտնվել է արմատական ընդդիմության խմբակցությունում:

Վ. Այվազյանը ձեռքերը վեր պարզած՝ գրեթե գոռալով հարցնում էր, թե «մինչեւ հիմա ձեր հանձնաժողովը տնտեսվարողների կողմից հակամրցակցային երեւույթ, դեմպինգ հայտնաբերե՞լ է, թե՞ ոչ»: Խ. Հարությունյանը ժամանակ առ ժամանակ դեմքի շատ մռայլ արտահայտությամբ եւ բեղերը շոյելով հարցնում էր, թե «կա՞ ինչ որ գործիք, որը ԱԺ-ն ՏՄՊՊՀ-ին չի տվել, որ այդ կառույցը արդյունավետ տնտեսական մրցակցություն ապահովի»: Նա անգամ կոշտ ընդմիջեց պատասխանելու կցկտուր փորձ անող Ղալթախչյանին, թե բոլորին է հայտնի, որ մեր երկրում մոնոպոլիաներ ու գերիշխող դիրք զբաղեցնողներ կան: «Ես մտահոգություն եմ հայտնում առ այն, որ մենք ապրանքային շուկաներում ակնհայտ տեսնում ենք եւ գերիշխող դիրք զբաղեցնողներ, եւ մոնոպոլ դիրքի դրսեւորում, բայց ես չեմ տեսնում ձեր հանձնաժողովի կողմից այդ իրավիճակի դեմ ադեկվատ քայլեր: Ձեր՝ իրավիճակին ադեկվատ քայլեր կատարելու համար օրենսդրական որեւէ գործիք պակա՞ս է, թե ոչ: Կան լիազորություններ, որոնք խիստ անհրաժեշտ են, որ ձեր հանձնաժողովը կարողանա դրանց դեմն առնել: Եթե չկան, պետք է հիմնավորեք, թե ինչու դա մեզ չեք ասում»,- վրդովված հարցնում էր Խ. Հարությունյանը:

Ապա Վ. Այվազյանն էր սկսում հարցերի շարանը, թե եթե ՏՄՊՊՀ-ն լավ է աշխատում, այդ դեպքում Ղալթախչյանը կարո՞ղ է նշել տնտեսվարողների նկատմամբ իրենց նշանակած ամենամեծ տուգանքը, եւ այդ տուգանքը որքա՞ն է համարժեք այդ ընկերությունների տարեկան շրջանառությանը: Պ. Ղալթախչյանն այս հարցերի տարափից ուշքի չգալով՝ մի կերպ հիշեց, որ տարիներ առաջ 100 մլն դրամով տուգանել են «Արմենթել» ընկերությանը: Հետո նաեւ հիշեց, որ 50 մլն դրամով էլ «Կոկա-կոլային» են տուգանել: Նա պատգամավորների հարցերին ուզում էր ինչ-որ կերպ պատասխանել, բայց նրանք դա թույլ չէին տալիս՝ կարեւորելով ոչ թե պատասխանները, այլեւ հարցերը:

Ղալթախչյանը ապշած հայացքով մեկ Այվազյանին էր նայում, մեկ՝ Հարությունյանին: Ու թվում էր, թե նա ցանկանում էր հարցնել. «Տղերք, ինչ-որ բա՞ն ա փոխվել, որ ես չեմ հասկանում»: Չէ որ Ա.Շաբոյանը բազմաթիվ անգամներ է հանգրվանել այդ հանձնաժողովում կամ ԱԺ նիստում եւ երբեք նման քննադատության ու հարձակման չի արժանացել: Չէ որ մոնոպոլիաների, արտոնյալ տնտեսվարողների ու մեր տնտեսության մրցակցությանը խոչընդոտող խնդիրների մասին իրենք էլ շատ լավ գիտեն, բայց պատասխանատուների ու պատճառների մասին ԱԺ ամբիոնից չեն բարձրաձայնում: Վերջապես, երբեմն օրենքներ են ընդունում, որոնք խոչընդոտում են ազատ մրցակցությանը: Ղալթախչյանը հավանաբար չէր կարողանում գլխի ընկնել, որ վարչապետ ու կառավարություն է փոխվել, այդ պատճառով է ԱԺ-ում ոգեւորություն տիրում:

Տպել
4453 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց