Արթուր Գեւորգյանը գոհ է ՀՀ առաջնությունում հատկապես երիտասարդ բռնցքամարտիկների ելույթներից

24/10/2016 schedule16:35

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը վստահ է, որ հայկական բռնցքամարտը լավ ապագա ունի: Հայաստանի 2016 թ. առաջնության ընթացքում իրենց հատկապես լավ են դրսեւորել երիտասարդները: Armtimes.com-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ նրանց ելույթներում որակական աճ կա:

«Գոհ եմ, որակապես բավականին փոխվել է, այսինքն՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Մեր երիտասարդ բռնցքամարտիկները, որոնք արդյունքներ ցույց տվեցին Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների իրենց տարիքային խմբում, արդեն իրենց դրսեւորում են մեծահասակների մեջ, մասնավորապես Վահե Բադալյանը (խմբ. 56 կգ քաշային կարգ), որն այս տարի դեռ երիտասարդների աշխարհի առաջնություն ունի մասնակցելու, արդեն մեծահասակների Հայաստանի առաջնության հաղթողն է»,- ասաց նա:

Հայաստանի առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին: 10 քաշային կարգերում իրենց ուժերն են չափել ավելի քան 100 մարզիկներ: Եզրափակիչ մենամարտերը տեղի են ունեցել երեկ՝ հոկտեմբերի 23-ին, եւ հայտնի են դարձել չեմպիոններն ու մրցանակակիրները: Այս մարզիկներից ոմանք էլ առաջիկայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը:

«Գլխավոր մարզիչը (խմբ. Կարեն Աղամալյանը) 1 ուսումնամարզական հավաք կանցկացնի, որում կարծում եմ՝ մեծ քանակի մարզիկներ ընդգրկված կլինեն, եւ այդտեղից իր վերջնական ընտրությունը կանի», - ասաց Գեւորգյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի հավաքականի նոր մարզչի անունը հայտնի կդառնա աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո: Մրցաշարից հետո ֆեդերացիայում ժողով կլինի, որի ընթացքում կորոշվեն՝ ովքեր են մարզելու տարբեր տարիքային խմբերը:

Արթուր Գեւորգյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի հավաքականի արդեն նախկին անդամ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին, որը Ռիո 2016-ից հետո պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու որոշում է կայացրել: Մարզիկը հաղթել է իր առաջին իսկ մենամարտում: Գեւորգյանը համոզված է, որ նա հաջողություն կունենա:

«Համարձակ որոշում կայացրեց, հասուն որոշում կայացրեց, ժամանակն է, որ իր ուժերը փորձի պրոֆեսիոնալ ռինգում եւ արդեն գումար վաստակի, իր ապագայի մասին մտածի: Նա արեց իր առաջին քայլը, դեռ ամեն ինչ առջեւում է, դա ուրիշ բնագավառ է, այնտեղ շատ ավելի շատ է պետք աշխատել: Պոտենցիալ, իհարկե, տեսնում եմ. նա պատահական բռնցքամարտիկ չէ, Օլիմպիական խաղերի մասնակցեց եւ վատ չմասնակցեց», - ասաց նա:

Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու որոշում է կայացրել Հայաստանի հավաքականի եւս մեկ անդամ՝ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, սակայն նա դեռ պրոֆեսիոնալ մենամարտեր չի անցկացրել:

Տպել
1138 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց