Գագիկ Ծառուկյանը դեռ շաբաթ օրվանից տեղեկացել է՝ իր առանձնատան մոտ սպասվող ակցիայի մասին

24/10/2016 schedule17:40

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ անակնկալի չի եկել իր առանձնատան դիմաց տեղի ունեցած ակցիայից՝ իր՝ քաղաքականություն վերադարձի պահանջով. Ծառուկյանի դեռ շաբաթ օրվանից իմացել է, որ նման ակցիա հնարավոր է լինի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ այսօր մի քանի քաղաքացիներ Ծառուկյանի առանձնատան դիմաց ակցիա են արել՝ «Ծառուկյան, վերադարձեք քաղաքականություն» ցուցապաստառներով: Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանը տեղեկացե՞լ է ակցիայի մասին, Տոնոյանն ասաց.

«Երբ լրատվամիջոցներից տեղեկացա այդ ակցիայի մասին, անձամբ եմ տեղեկացրել պարոն Ծառուկյանին: Պարոն Ծառուկյանի առաջին ռեակցիան հետեւյալն էր. որքան էլ հարգանքով է վերաբերվում այդ մարդկանց ցանկությանը, հորդորին, պահանջին, սակայն խնդրել է, որ անվտանգության աշխատակիցները մարդկանց հորդորեն չհավաքվել եւ դադարեցնել այդ նախաձեռնությունը: Եթե ինքը նպատակահարմարությունը տեսնի այդ թեմային անդրադառնալ, ապա անձամբ այն կանի հրապարակային ու բոլորին հասանելի եղանակով»:

Հետաքրքրվեցինք՝ անակնկա՞լ էր Ծառուկյանի համար նման ակցիան, Տոնոյանը պատասխանեց.

«Շաբաթ օրվանից կային խոսակցություններ, որ նմանատիպ նախաձեռնություն է պլանավորվում: Ես դեռեւս այն ժամանակ պարոն Ծառուկյանին փոխանցել եմ: Միգուցե անակնկալ էր, որ այնումենայնիվ, այսօր այդ ամեն ինչը տեղի ունեցավ որովհետեւ այլ բան է, երբ ենթադրությունների մասին է խոսվում, եւ այլ բան է, երբ պոստ ֆակտում այդ ամենի ականատեսն ենք դառնում»:

Տեղեկացնենք, որ Իվետա Տոնոյանը մինչ այս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ «տարբեր շրջանակների կողմից հետեւողականորեն ու շարունակաբար շրջանառության մեջ է դրվում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու թեման.

«Ես, իհարկե, հասկանում եմ որոշ շրջանակների «Հռոմի պապից առավել կաթոլիկ ձեւանալու» նմանօրինակ բոլոր դրսեւորումները, սակայն խորհուրդ եմ տալիս արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել: Արհեստականորեն ուղղորդվող նմանատիպ բոլոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զուր չվատնել իրենց ժամանակն ու ջանքերը, քանզի անկախ ձեր ցանկացած տեսակի շահագրգռվածությունից, սա ձեր որոշելիքը չէ»,- գրել է նա:

Հարցրեցինք՝ այս ակցիան ե՞ւս «տարբեր շրջանակներից ուղղորդվողների» շարքում է դասվում, Իվետա Տոնոյանն ասաց, որ այսօրվա ակցիան ինքնաբուխ էր, որեւէ կերպ ուղղորդված չէր, իսկ իր գրառումը վերաբերում էր լրատվամիջոցների ինքնանպատակ հրապարակումներին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթով հանդես եկավ՝ ամբողջությամբ նվիրված Գագիկ Ծառուկյանին: Հայտնի ելույթում Ծառուկյանը բնորոշվեց որպես «քաղաքականության մեջ չարիք»:

«Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որեւէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի հրամանով Ծառուկյանն ազատվեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, ԱԺ նախագահին հանձնարարական տրվեց ուսումնասիրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, ինչպես նաեւ Ծառուկյանի խնամի՝ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարական՝ ուսումնասիրել «տարիներ շարունակ օդում կախված լուրերը միլիարդավոր գողացված հարկերը»:

Գագիկ Ծառուկյանի բացակայությունների, ինչպես նաեւ իրեն ու իր մերձավորներին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներից մի քանի օր անց՝ 2015 թվականի մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանն անուղղակիորեն համաձայնեց Սերժ Սարգսյանի այն դիտարկման հետ, որ քաղաքականության մեջ չարիք է՝ հրաժարվելով կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես նաեւ քաղաքականությունից դուրս գալու մասին:

Այս հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում դադարեցվեցին հարկային ստուգումները, ինչպես նաեւ շարունակվեցին պատգամավոր Ծառուկյանի բացակայությունները, սակայն այլեւս այդ խնդիրը չուսումնասիրվեց խորհրդարանի նախագահի կողմից:

Գագիկ Ծառուկյանը բացակայել է ԱԺ հինգերորդ գումարման ողջ իններորդ նստաշրջանից, ինչի առնչությամբ մեր հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ «Ծառուկյանի պատժամիջոցը հետեւյալն է՝ աշխատավարձ չի ստանա»:

Վերջին շրջանում կրկին ակտիվացան խոսակցությունները, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունները փորձում են կրկին քաղաքականություն բերել Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ-ականների այն խոսքերն էլ, որ Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից, եւ ինքը կորոշի վերադառնա քաղաքականություն, թե ոչ, կարծես թե հաստատում են, որ Ծառուկյանն այլեւս քաղաքականության մեջ չարիք չէ:

Տպել
3866 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը