Վարչապետն ընդդեմ վարչապետի. երբ Հայրիկյանը վարչապետ էր, դուք վարչության պետ էլ չէիք

25/10/2016 schedule15:34

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 24-ի համարում

«Մեզ ԿԳԲ-ի ագենտ վարչապետ պետք չէ: Բացել ԿԳԲ-ի արխիվները»,-երեկ այսպիսի կարգախոսներով ԱԻՄ-ական մոտ հարյուր ցուցարարներ հավաքվել էին Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող հրապարակում:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կատարեց իր խոստումը եւ, ինչպես ինքն է ասում, «գործակալի խարանը վերջնականապես դրեց վարչապետի ճակատին»: Հավաքվածների թիվը ակնհայտորեն հեռու էր ԱԻՄ նախագահի հոկտեմբերի 17-ին խոստացած երեք հազարից, եւ Հայրիկյանը պատճառաբանեց, թե ցուցարարների մի մասը գնացել է Մատենադարան: Հայրիկյանը, ըստ էության, ելույթ չունեցավ, սակայն բաժանեց իր ելույթի տեքստը, ուր ասված է. «Անդրանիկ Մարգարյանն ու իր թիմակիցները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, օտար պետության կայսերապաշտական (իմպերիալիստական) թեւի ներկայացուցիչներն են Հայաստանում:

Մեր հանրապետության էներգետիկ կարողությունները օտար պետությանը կարող էին հանձնել միայն ծախու արարածները»: Պարույր Հայրիկյանը նույնիսկ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների խայտառակությունները կապում է Անդրանիկ Մարգարյանի ռուսական գործակալական ցանցի հետ կապված լինելու հանգամանքով՝ բացատրելով, որ դա բացասական հետեւանք ունեցավ Հայաստանի միջազգային վարկի եւ ինքնիշխանության վրա. «Նժդեհական խաղացող հանրապետականների եւ անկուսակցական (որը ժողովրդավարական երկրում նշանակում է գաղափարախոսական կազմակերպվածության փոխարեն «մաֆիոզ» կամ գաղտնի ծառայությունների համագործակցությունը նախընտրող) նախագահի իշխանության տարիներին Հայաստանը կանգնեց Եվրոպայից մերժված լինելու եւ դրա հետեւանքով Ռուսաստանի կցորդի՝ Չեչնիայի կարգավիճակում հայտնվելու վտանգի առաջ:

Արդյոք ավելի մեծ չարագործություն կարելի՞ է պատկերացնել Հայաստանի հանդեպ»: Ինչպես տեսնում եք, Հայրիկյանը նախկինի նման չի կենտրոնացել միայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վրա, եւ այս հանրահավաքում նրա թիրախը նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: ԱԻՄ նախագահը կարծում է, որ գործակալներից եւ Հայաստանի նկատմամբ իրագործած նրանց չարագործություններից ազատվելու լավագույն եղանակը ՊԱԿ-ի արխիվները բացելն է. «Այսօր ՊԱԿ-ի գրապահոցները բացելուն եւ հասարակության ազատագրմանը դեմ լինելը նշանակում է այդ արատավոր համակարգի պաշտպանն ու նրա վերադարձի նպաստողը լինել:

Երեկ կոմունիստական կայսրության գաղտնի ծառայությունների գործակալ, այսօր «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» կարգախոսով առաջնորդվող կայսերապաշտական Ռուսաստանի լրտեսներով ողողված Հայաստանը, հանուն իր քաղաքակիրթ ապագայի, պետք է շուտափույթ կերպով լուծի նախկին գաղտնի գործակալներին (ոչ՝ ՀՀ ազգային անվտանգության) գաղտնազերծելու եւ ներում շնորհելու խնդիրը»: Պարույր Հայրիկյանի այս մտահոգությունները շատ տեղին են հնչում: Սակայն այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչու է Հայրիկյանը ՊԱԿ-ի արխիվները գաղտնազերծելու եւ իր կողմից ՊԱԿ-ի գործակալ հռչակվող վարչապետ Մարգարյանից Հայաստանը ազատելու գործին այսպես ջերմեռանդորեն լծվել հենց այսօր:

Արդյո՞ք դրա պատճառը միայն ԱԻՄ գրասենյակները խլելուն ուղղված գործողություններն էին: Թերեւս՝ նաեւ դա: Բայց, կարծում ենք, մեծ դեր է կատարում նաեւ անձնական խանդը: Հայրիկյանը 17 տարի է անցկացրել բանտերում եւ ճամբարներում, իսկ Մարգարյանը՝ ընդամենը 2: Մարգարյանը ժամանակին եղել է Հայրիկյանի ենթականերից մեկը, որին Հայրիկյանը վերաբերվել է որպես զինվորի: Սակայն այս էլ երկրորդ անգամ Հայրիկյանը չի ընտրվում ԱԺ պատգամավոր, իսկ Անդրանիկ Մարգարյանը խորհրդարանական մեծամասնության ղեկավարն է:

Հայրիկյանը գոնե ներքուստ վստահ է, որ ՀՀ վարչապետ լինելու պատիվը պետք է վերապահվեր իրեն եւ ոչ թե Անդրանիկ Մարգարյանին, որին Հայրիկյանը անվանում է «Քաջ Նազար»: ԱԻՄ նախագահը Մարգարյանի նման հաջողությունը հակված է բացատրել նրա ՊԱԿ-ի գործակալ լինելով: Ի դեպ, 1990 թվականին Պարույր Հայրիկյանը տպագրել էր իր այցեքարտը, որի վրա գրված է. «Պարույր Հայրիկյան՝ ՀՀ վարչապետ»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1186 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)