Համախմբումը կոնսուլտացիաներ է սկսում. Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը բացառում են

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը սկսում է կոնսուլտացիաների շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ ընտրապայքարին միասնական մասնակցելու նպատակով: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը:

«Համախմբման գաղափարն ի սկզբանե դրված է եղել մեր կուսակցության գաղափարախոսության հիմքում եւ այդ ուղղությամբ մենք պարբերաբար աշխատանքներ ենք տանում։ Նույն կերպ ամեն ջանք գործադրեցինք, որպեսզի իսկական ընդդիմադիր ուժերը միասնական մասնակցեին Գյումրու եւ Վանաձորի ՏԻՄ ընրություններին։ Ավելին, շեշտադրում էինք, որ այդ համախմբումը պարտադիր չէ, որ հենց մեր կուսակցության կամ մեր թեկնածուի շուրջ լինի։ Սակայն, ցավոք, մեզանից անկախ պատճառներով այդ միասնականությունը չեղավ։ Այժմ արդեն պարզից էլ պարզ է, որ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեին Գյումրու եւ Վանաձորի ընտրություններում, ապա իշխանությունը չէր կարողանա այդ երկու տեղերում քաղաքապետ նշանակել»,- ասաց Արեգնազ Մանուկյանը՝ նշելով, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից ելնելով եւս կուսակցությունը առաջիկայում նախատեսում է քաղաքական կոնսուլտացիաներ սկսել իրական ընդդիմադիր քաղաքական ոժերի, հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ, որպեսզի խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով հանդես գան:

Հարցին՝ կա՞ն ուժեր, որոնց հետ բացառում եք քննարկումները, «Համախմբման» ներկայացուցիչը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի եւ նրա նեղ շրջապատի հետ համագործակցությունը բացառվում է, մնացած առողջ ուժերի հետ պատրաստ ենք քննարկումներ իրականացնել։ Այն ուժերի, որոնց նպատակը երկրում իրական փոփոխությունների հասնելն է»:

Այս պահին կոնսուլտացիաների կոնկրետ ժամանակացույց դեռ չկա, բայց հաշվի առնելով, որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, «Համախմբում»-ում կարծում են, որ պետք է այդ գործընթացին բավականին ակտիվ ընթացք հաղորդեն:

Արեգնազ Մանուկյանը չբացառեց, որ «Համախմբում»-ը հնարավոր է նաեւ խորհրդարանական ընտրություններում դաշինքով հանդես գա, սակայն նկատեց. «Դա ժամանակը ցույց կտա»:

Հայ ազգային կոնգրես կուսակցություն էլ երեկ հայտարարեց, որ սկսում են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: «2017 թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը»,- ասված է ՀԱԿ կուսակցության հայտարարության մեջ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն էլ մեր զրույցում ասաց, որ 2017 թվականի Խորհրդարանական ընտրությունները լինելու են նոր ընտրակարգով, որը նախատեսում է քվեարկություն տարածքային ցուցակների միջոցով: «Սա նշանակում է, որ ընդդիմադիր ուժերի համար ընտրություններին առանձին հանդես գալը լինելու է ռեսուրսների անարդյունավետ օգտագործում եւ հղի է ձայների փոշիացման մեծ վտանգով: Կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաջողության գրավականը միավորումն է գաղափարական հենքի շուրջ, ինչը նոր ընտրակարգի բարդությունները հաղթահարելու հնարավորություն կընձեռի»,- ասաց Դավիթ Խաժակյանը: Հարցին՝ չեք բացառում, որ հնարավոր է դաշինքով հանդես գաք, եթե հնարավոր քննարկումներում սկզբունքային տարաձայնություններ չունենաք, նա պատասխանեց, որ կողմնակից լինելով ուժերի մեկտեղմանը, բնականաբար, չեն բացառում:

Պատասխանելով հարցին՝ կա՞ն ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում եք, Դավիթ Խաժակյանն ասաց. «Առանձին չթվելու համար կասեմ, որ բացառում ենք ինքնանպատակ միավորումները, որոնք զուրկ են գաղափարական ընդհանրություններից: Միավորման յուրաքանչյուր հնարավորություն դիտարկելու ենք՝ նկատի ունենալով վերոգրյալը եւ փորձելու ենք հնարավորինս առաջնորդվել ներառականության սկզբունքով»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունն էլ վաղուց է բացառել խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը:

Տպել
17200 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ