Մտավորականն ինչպե՞ս կարող է չհասկանալ էնպիսի պրիմիտիվ բանից, որի անունը քաղաքականություն է

27/10/2016 schedule13:10

«Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամն, ի աջակցություն հայաստանյան քաղբանտարկյալների բարեգործական համերգ է հրավիրում, որի ողջ հասույթն ուղղվելու է քաղբանտարկյալների ընտանիքների անդամներին:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը (Կյուրեղյան եղբայրների հայրը): Համերգը կլինի հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, Խուլ ու համրերի թատրոնում:

Համերգի ժամանակ կլինի նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի կողմից հեղինակած երգի պրեմիերան՝ նվիրված Արթուր Սարգսյանին (հաց բերողին):

Համերգի մանրամասների մասին զրուցեցինք Եղիշե Պետրոսյանի հետ.

- Պարոն Պետրոսյան, համերգին ովքե՞ր են ելույթով հանդես գալու:

- Ռուբեն Հախվերդյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, ես, «Խազեր» երգչախումբը, Կարեն Մամիկոնյանը եւ այլք:

- Մասնակցության համար հիմնադրա՞մն է դիմել, թե՞ իրենք:

- Մարդիկ կան իրենք են դիմել, որպեսզի մասնակցեն: Կան, որոնց մենք ենք դիմել:

- Ձեր կողմից հեղինակած երգը հենց հաց բերողի՞ն  է նվիրվում, թե՞ շարժմանը:

- Չէ, հենց հաց բերողին. երգն իր արարքի մասին է:

- Ձեր կարծիքով, ինչի՞ Ձեր օրինակը վարակիչ չի դառնում մշակույթի այլ գործիչների համար եւ նրանք չեն ուզում քաղաքական հարցերին առնչվել՝ ասելով, որ քաղաքականությունից բան չեն հասկանում:

- Դա պախկվելու լավ ձեւ է : Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում մտքի աշխատանք տանող մարդը չհասկանա էնպիսի պրիմիտիվ բանից, որի անունը քաղաքականություն է. Հովիկ Աբրահամյանն էր չէ՞ ասում, որ դրա համար խելք պետք չէ: Դե, հարմարվելով ապրում են, ամեն մեկը թող իր խղճի առաջ պատասխան տա՝ ինչքանով է մաքուր ու ազնիվ ինքն իր նկատմամբ: Ես չեմ կարող անտարբեր լինել իմ երկրի նկատմամբ: Ընդ որում, ես դա չարությամբ չեմ ասում, ուղղակի իրավունք չունենք անխելք ապրել, պետք է խելացի կազմակերպել թե՛ մեր այսօրը, թե՛ ապագան:

- Ձեզ կալանավորելու դեպքից հետո սպառնալիքներ չե՞ն եղել, որ այլեւս ակտիվ գործունեություն չծավալեք:

- Չեմ ուզում այդ մասին խոսել. դա իմ անձնականն է, ես եմ իմ ուղին ընտրել:

- Այս համերգը հնարավո՞ր է շարունակական բնույթ ունենա:

- Իհարկե, ամեն բան պետք է անել, որպեսզի կարողանանք գումարներ հայթայթել ու օգտակար լինել, դիմացը ձմեռ է, եթե կերակրողը բանտում է կամ հիվանդ, ինչպե՞ս ապրեն էդ մարդիկ:

- Դրամահավաքի հարցում, ըստ Ձեզ, ինչո՞ւ մարդիկ ակտիվ չեն:

- Էն, որ ժողովուրդը շատ վատ տնտեսական վիճակում է, դրանում ոչ մի խոսք: 1000 դրամը, կարծում եմ, հազարավոր ընտանիքների համար շատ մեծ գումար է: Էնպես որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ այդ 1000 դրամն ընտանիքի բյուջեից հանել, բայց ինձ այլ բան է անհանգստացնում, որ այդ ընտանիքները չեն պայքարում իրենց իրավունքների համար, եւ դրանից օգտվում են երկիրը թալանողները:

- Բարեգործական հիմնադրամում մինչ այս պահը, որքա՞ն գումար է հավաքվել:

- Մոտավորապես 5.500 ամերիկյան դոլար:

Տպել
1426 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել