Հայկական միակ ավիափոխադրողին փորձում են շուկայից հանել. «Պոբեդայի» վտանգը

27/10/2016 schedule19:18

Նոյեմբերի վերջից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Մոսկվա թռիչքներ իրականացնելու մասին հայտարարած «Պոբեդա» ավիաընկերությունը հնարավոր է հայկական միակ փոխադրողին՝ «Արմենիա» ավիաընկերությանը, դուրս մղի շուկայից: Նման տեսակետ Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց «Regnum» գործակալության տնտեսական մեկնաբան Ռուբեն Գրձելյանը՝ նշելով, որ «Պոբեդա» ավիաընկերությունն այն ուղղություններով է թռիչքներ իրականացնելու, որով այսօր թռչում է «Արմենիան»:

«Արմենիա ավիաընկերությունը թռչում է Մինվոդի ու պլանավորում է դեկտեմբերից թռիչքներ իրականացնել դեպի Վորոնեժ: Նույնն անում է Պոբեդան: Այսինքն՝ ինքը կրկնօրինակում է այն ուղղությունները, որտեղ աշխատում է հայկական ավիաընկերությունը: Դա արվում է մի նպատակով՝ մրցակցություն առաջացնել, դեմպինգ իրականացնել, որի հետեւանքով հայկական ավիաընկերությունը դուրս կգա շուկայից»,- նկատեց Գրձելյանը՝ նշելով, որ այդ ամենից հետո հիմա խոսվող 20 դոլար արժողությամբ տոմսի գները բարձրացնել:

Նրա խոսքով՝ մինչ օրս պահանջարկը շատ էր Մինվոդի ուղղությամբ թռիչքների, սակայն որեւէ ընկերություն թռիչք չէր իրականացնում, իսկ «Արմենիան» հայտարարեց իր մտադրության մասին եւ հայտնվեց Պոբեդան:

«Մոսկվա շատերն են թռչում, մրցակցություն այդտեղ կա, բայց հենց սկսեց Մինվոդի թռչել, «Պոբեդան» կսկսի թռնել Մինվոդի, սակայն մինչ այդ իրենց չէր հետաքրքրում Մինվոդին: «Արմենիան» ասեց, որ թռնելու է Վորոնեժ, հիմա Քաղավիացիայի գլխավոր վարչության պետն ասում է՝ Վորոնեժ է ուզում «Պոբեդան» թռնի: Եթե հիշում եք նույն կերպ «Էյր Արմենիայի» հետ վարվեցին այդ ուղղությունների մրցակցության մեջ, գները գցեցին, սնանկացրեցին, որից հետո գները կտրուկ բարձրացրեցին»,- ասաց Ռուբեն Գրձելյանը՝ մտավախություն ունենալով, որ նույն բանը տեղի կունենա «Արմենիա» ավիաընկերության հետ:

Տնտեսական մեկնաբանը կարծում է նաեւ, որ Գյումրիից, երբ սկսեն այդքան ցածր գնով թռիչքներ իրականացնել, ապա դա բացասաբար կազդի նաեւ ավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնողների գործունեության վրա:

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Գեւորգ Խաչատրյանն էլ մեր զրույցում ասաց. «Մենք կողմ ենք ցանկացած էժան ավիատոմսի, որը կարող է վաճառվի հանրապետության տարածքում, եթե այդ ամենն առողջ մրցակցային պայմաններում լինի»:

Հիշեցնենք, «Պոբեդա» ավիաընկերությունը, ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության հայտարարության, Գյումրիից Մոսկվա թռիչքներ է իրականացնելու սկսած 20 դոլարից, բայց 20 դոլար արժեքով տոմսերի թիվը սահմանափակ է լինելու:

Պարզաբանում՝ դեմպինգի դիմում են խոշոր մոնոպոլիաները մրցակիցներին հեռացնելու եւ արտաքին շուկաներ գրավելու համար։ Վնասը հատուցվում է երկրի ներսում սկզբնական շրջանում շատ ցածր գներ հաստատելու հաշվին, իսկ հետագայում՝ շուկան գրավված լինելու պարագայում, գների բարձրացման միջոցով։

Տպել
3385 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց