«Սասնա Ծռերը» հայտարարում են նոր հանրապետության հիմնադրման ժամկետների մասին

27/10/2016 schedule19:30

Այսօր «Սասնա ծռեր» խմբավորման, քաղաքական խորհրդի եւ Հիմնադիր խորհրդարանի հետ համատեղ հրապարակվել է նոր հանրապետության հիմնադրման ճանապարհային քարտեզը, որի ձեւավորման համար, ըստ քարտեզի, հարկավոր է երկու տարի: Այն ընդգրկում է ժողովրդի վստահության կառավարության կազմակերպած ընտրությունների միջոցով ընտրված անցումային խորհրդարանի գումարման պահից մինչեւ նոր սահմանադրության համապատասխան ընտրված խորհրդարանի գումարման պահը:

Տեղեկացնենք, որ քարտեզի ներքո ստորագրել են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանը, «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը, «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանը, «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Սասնա ծուռ Պավել Մանուկյանը:

Armtimes.com-ի հետ զրույցում քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ ըստ ճանապարհային քարտեզի՝ կառավարությունը երկու փուլից է բաղկացած լինելու.

«Իշխանափոխություն սկսվելու պահից հետո, նախատեսվում է երկու տարվա անցումային փուլ ձեւավորել, այն պարտադիր անհրաժեշտ է, որ այդ երկու տարվա համար անցումային փուլի իշխանությունը ունենա լեգիտիմություն: Եւ այդ նպատակով իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ երեք ամիս անց, պետք է կայանան ժամանակավոր ընտրություններ՝ անցումային փուլի գործառույթներն իրականացնելու նպատակով: Հետեւաբար, ընտրությունների արդյունքում ժամանակավոր խորհրդարան պետք է ձեւավորվի, այսինքն՝ խոսք  է գնում երկու կառավարության մասին: Առաջինը՝ իշխանափոխության պահից սկսած գործադիր իշխանությունն է, որն էլ կկազմակերպի ընտրություններ եւ նշանակվեն այդ երկու տարվա գործառույթներն ամբողջացնելու նպատակով կառավարություն»,-մանրամասնեց նա:

Ենիգոմշյանի խոսքով՝ առաջին փուլն իրականացնելու խնդիր ունի ժողովուրդը. «ինքնակազմակերպված, մոբիլիզացված» պայքարով.

«Իշխանափոխության համար պետք է լինի պայքար, այնուհետեւ լինի նոր իշխանություն, եւ այդ իշխանությունը երեք ամսվա ընթացքում պետք է ապահովի նոր լեգիտիմություն եւ ընտրություններ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում ընդվզումը՝ պարզապես քաղաքացիական անհնազանդություն, թե՞ այնպիսի շարժում, ինչպես ծռերի դեպքում էր, Ենիգոմշյանը պատասխանեց.

«Երբ խաղաղ անհնազանդության բոլոր ճանապարհները փակվում են, առավել եւս այն դեպքում, երբ մեր երկիրն անդունդն է գլորվում, ուրեմն մնում է ոչ խաղաղ միջոցներով պայքարը: Սա տեսականորեն եմ ասում. ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական իրավունք է ժողովրդի մոտ,  բայց դա չի նշանակում, որ ժողովուրդն անպայման այդ ճանապարհով պետք է գնա փոփոխության: Այսօրվանից այդ մասին ճիշտ չէ խոսել»:

Ինչ վերաբերում է նոր հանրապետության առաջնորդներին, ապա խմբի մոտ դեռ հստակեցում չկա այս հարցում. Ենիգոմշյանը չբացառեց, որ կարող են լինել ինչպես նախկին անդամներից, այնպես էլ նոր դեմքեր: Մեր դիտարկմանը, թե անուններ հնչեցրեք, Ենիգոմշյանն ասաց.

«Այն մարդիկ, ովքեր ապացուցել են իրենց հավատարմությունը ժողովրդի իրավունքների համար, նույն այն տղաները, ովքեր բանտերում հիմա նստած են (նկատի ունի Սասնա ծռերի տղաներին ու Ժիրայր Սեֆիլյանին): Բայց այնպես չէ, որ նախօրոք որոշել ենք, որ այս կամ անձը պետք է լինի կառավարության անդամ»:

Մեր ճշտող հարցին՝ ո՞րն է ձեր ակնկալիքը վերոնշյալ մարդկանց հետ կապված, չէ որ նրանք անազատության մեջ են, Ենիգոմշյանը պատասխանեց.

«Մեր ակնկալիքն այն է, որ երկար ժամանակ չեն մնալու անազատության մեջ, բայց այս պահին էլ նրանք պայքարում են»:

Տպել
2350 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին