Հակահետաքննություն. «Օրինաց երկիրն» անցնում է հակահարձակման

28/10/2016 schedule15:47

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 29-ի համարում

«Օրինաց երկիր»-Հմայակ Հովհաննիսյան հակամարտությունը տեղափոխվում է վճռական փուլ: Եթե մինչեւ վերջերս Հմայակ Հովհաննիսյանն էր «Օրինաց երկրին» կասկածում հոկտեմբերի 27-ի հետ առնչություններ ունենալու մեջ, ապա հիմա ՕԵԿ-ն է որոշել կասկածել Հմայակ Հովհաննիսյանին:

Երեկ, մեզ հետ զրույցում, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ լուրջ վերլուծության են արժանի Հմայակ Հովհաննիսյանի առնչությունները Նաիրի Հունանյանի հետ: «Ես բավականին լրջորեն ուսումնասիրել եմ մամուլի հրապարակումները, որոնք բազմաթիվ հարցեր են առաջ բերում: Մասնավորապես, ինչո՞ւ էր հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը Հմայակ Հովհաննիսյանին փնտրում ԱԺ դահլիճում՝ բանակցություններ վարելու համար եւ նրան ասում. «Վեր կաց, Համո ջան, տեսնենք, թե ինչ ենք անում»: Եւ սրանք լուրջ ուսումնասիրության արժանի փաստեր են»,- ասաց ՕԵԿ անդամը:

Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ իրենք, Հմայակ Հովհաննիսյանի եւ հոկտեմբերի 27-ի առնչությունները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, այդ գործին անպայման ընթացք են տալու: Մեր այն հարցին՝ արդյո՞ք իրենք դիմելու են  դատախազություն, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հարցաքննվի անջատված՝ կազմակերպիչների մասով, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ամեն ինչի հերթն էլ կգա: Սա շատ երկար եւ լուրջ պրոցես է լինելու»: Այսպիսով, ինչպես ասում են, ՕԵԿ-ը «աբառոտկա է ֆռռում»: Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն օրերս մեզ տեղեկացրել էր, թե ինքը նոր փաստեր է հայտնաբերել, որոնք կհաստատեն իր առաջ քաշած այն վարկածը, որ «Օրինաց երկիրը» հոկտեմբերի 27-ի կազմակերպումից առնվազն տեղյակ է եղել:

Հիշեցնենք նաեւ, որ Հմայակ Հովհաննիսյանը դատախազությանն առաջարկում էր հարցաքննել 1999 թվականի ՕԵԿ խմբակցության անդամներին եւ պարզել, թե հոկտեմբերի 27-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, ինչո՞ւ էր ՕԵԿ-ը հանկարծ որոշել խմբակցության նիստ հրավիրել, ինչը նրանց հնարավորություն էր տվել բացակայելու ԱԺ նիստերի դահլիճից: Ուստիեւ, ՕԵԿ-ը որոշել է կանխել Հմայակի բացահայտումները եւ անցնել հակահարձակման՝ իր հերթին վերջինիս մեղադրելով հոկտեմբերի 27-ի հետ առնչություններ ունենալու մեջ: Իսկ ընդհանրապես, ՕԵԿ-ը վստահ է, որ Հմայակ Հովհաննիսյանը պարզապես պատվեր է կատարում՝ վարկաբեկելով ՕԵԿ-ին: Կուսակցությունն այս լրջագույն եզրահանգմանն է եկել՝ ուսումնասիրելով Հմայակ Հովհաննիսյանի վերջին ամիսների կեցությունը:

«Եթե հավատանք նրա նախկին գործընկերներին, ապա Հմայակ Հովհաննիսյանը ժամանակին վազում էր սրա-նրա մեքենայի ետեւից, եւ նրան խղճալով՝ նստեցնում էին մեքենան: Իսկ հիմա արդեն ինքը մեքենա ունի: Մինչդեռ, հենց այնպես նվերներ չեն տալիս: Բացի այդ, այդ ինչպե՞ս եղավ, որ ԿԸՀ-ի նախկին տարածքները հատկացրին նրան: Իսկ թե հիմա՞ ովքեր են այդ պատվիրատուները, մենք այդ ուղղությամբ մեր ուսումնասիրությունները շարունակում ենք»,- երեկ ասաց ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը: Հույս ունենք` վերը ասվածի կապակցությամբ Հմայակ Հովհաննիսյանի «աբառոտկան» չի ուշանա, քանզի հասարակությանը հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ է փոխվել Հմայակ Հովհաննիսյանի կեցությունը, եւ ո՞վ է վերջապես կանգնած հոկտեմբերի 27-ի ետեւում՝ ՕԵ՞Կ -ը, թե՞ Հ. Հովհաննիսյանը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1267 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է