Անդրիաս Ղուկասյանի գործը շուտով կուղարկվի նաեւ Եվրոպական դատարան

28/10/2016 schedule16:50

Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրա, Դավիթ Սանասարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Ինչպես նաեւ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել սույն գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն փոխանցելու վերաբերյալ:

Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեցին Ղուկասյանի պաշտպանները:

Բանախոսներից Կարեն Մեժլումյանն ասաց, որ նման միջնորդության հիմք են հանդիսանում լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերի հետազոտությունները, որոնցում երեւում է, որ բախումները տեղի են ունեցել ոստիկանության սադրիչ գործողությունների արդյունքում:

«Տեսանյութերում երեւում է նաեւ, որ ո՛չ Անդրիաս Ղուկասյանը, ո՛չ Արմեն Մարտիրոսյանը, ո՛չ Դավիթ Սանասարյանը զանգվածային անկարգությունների կոչերով չեն դիմել հավաքվածներին: Մեղադրանքը կառուցված է երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ըստ որի՝ իբր Սարի թաղի դեպքերի ժամանակ Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը հավաքվածներին հորդորել են քարեր հավաքել եւ նետել ոստիկանների վրա: Բայց երբ նայում ենք տեսանյութը, ընդհանրապես հակառակն է, տեսանյութում պարզ երեւում եւ լսվում է, թե ինչպես է, մասնավորապես, Սարի թաղի գործողությունների ընթացքում Արմեն Մարտիրոսյանը մի քանի անգամ բարձրախոսով դիմում հավաքվածներին՝ ասելով. «Ցուցարարների մեջ կան սադրիչներ, մի գնացեք իրենց ետեւից»,- մանրամասնեց Մեժլումյանը եւ հավելեց, որ Անդրիաս Ղուկասյանը վաղուց պետք է ազատության մեջ լիներ:

Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ ասաց, որ ակնհայտ է  դառնում, որ կոնկրետ իր պաշտպանյալի մասով կա հստակ հետապնդում՝ կապված իր քաղաքական հայացքների հետ. «Երբ նայում ենք լրատվականով, Դավիթ Սանասարյանին եւ Աշոտ Խուրշուդյանին անգամ հնարավորություն են տալիս արտերկրում վերապատրաստվել, ինչը շատ ողջունելի է մեր կողմից, բայց միևնույն ժամանակ՝ անհասկանալի է մեր պաշտպանյալ Ղուկասյանի նկատմամբ այդ վերաբերմունքը, հետապնդումը։ Այստեղ կա խնդիր՝ կոնկրետ Անդրիաս Ղուկասյանին պահել ապօրինի անազատության մեջ»։ Պետրոսյանը հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանի գործը շուտով կուղարկվի նաեւ Եվրոպական դատարան. «Հստակ է, որ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ»։

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ասաց, որ իր համար շատ դժվար է գնահատական տալ, թե ինչո՞ւ մի դեպքում ազատում են, մյուս դեպքում՝ ոչ: «Ինձ համար զարմանալի, անընդունելի ու աննախադեպ մի իրավիճակ է, ես որեւէ տեղ դա չեմ տեսել, որ նախագահի թեկնածուին կարող են ձերբակալել, պահել անազատության մեջ։ Չէ՞ որ, ամեն մի պատգամավորի հետեւում կանգնած է մի մեծ ընտրական խումբ, հազարավոր մարդիկ, տասնյակ-հազարավոր մարդիկ են երաշխավորել Անդրիասի համար, որոնք ճանաչում են նրան՝ որպես անձնավորություն, բոլորի աչքի առջեւ է նրա ամբողջ կյանքը, ինչպե՞ս կարող են նման վերաբերմունք ցուցաբերել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանի կալանքի տակ է գտնվում հուլիսի 31-ից:

Տպել
1051 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին