Լեւոն Գալստյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

31/10/2016 schedule15:00

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լեւոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով): Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, հրամանագիրը ստորագրելիս Սերժ Սարգսյանը ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 29-րդ հոդվածի 6-րդ մասերը եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, հոկտեմբերի 26-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում էր կայացրել դիմում ներկայացրած 17 թեկնածուից հաղթող ճանաչել Լեւոն Վազգենի Գալստյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, հատկապես՝ հեռուստատեսությունում եւ ռադիոյում նրա երկարամյա աշխատանքային փորձը, այդ բնագավառում ունեցած ակնառու հաջողությունները, կրթության եւ գիտության բնագավառում գործունեությունը, ինչպես նաեւ հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

Լեւոն Վազգենի Գալստյանը ծնվել է 1963 է թվականինԵրեւանում: Սովորել է Երեւանի Մ. Գորկու անվան 4 միջնակարգ դպրոցում:

1990թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1995-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ ժողովրդական բանահյուսության գծով, որտեղ գիտական ատենախոսության թեմա է հաստատվել՝ «Արեւային առասպելները հայ բանավոր ավանդության մեջ» հետազոտությունը:

1987-1991թթ. հընթացս համալսարանական ուսումնառության աշխատել է ՀԽՍՀ ժողստեղծագործության եւ կուլտմասսայական աշխատանքների հանրապետական գիտամեթոդական կենտրոնում՝ որպես բանահյուսության բաժնի գիտաշխատող, այնուհետեւ՝ կենտրոնի գիտական քարտուղար: Նույն կենտրոնում զբաղվել է բանահյուսական պահոցի մշակման, քարտավորման եւ տիպաբանական դասակարգման աշխատանքներով:

1991թ. աշխատանքի է անցել ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի եւ ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագիր: Այդ պաշտոնում աշխատել է մինչեւ 1992 թվականը, որի ընթացքում նախաձեռնել է մի քանի նոր հաղորդաշարեր, որոնց թվում՝ «Ազգապատումը» նվիրված հայ ավանդական մշակույթի մշակութաբանական մեկնությանը՝ արդի նոր մշակութաստեղծ դրսեւորումների համեմատությամբ:

1992թ. նշանակվել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի «Արտավազդ» ստեղծագործական միավորման փոխտնօրեն՝ զբաղվելով երբեմնի հեռուստաթատրոնի ավանդույթների վերականգնման աշխատանքներով:

1992-1997թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, հետո՝ համակարգող բաժնի վարիչ, այնուհետեւ՝ գիտամշակութային ծրագրերի գծով տնօրենի խորհրդական:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնում՝ հանրակրթության գծով:

1998-2004թթ. պաշտոնավարել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: 2002 թ. կազմել է «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը»:

2004թ. աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետեւ նշանակվել է Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր: Հիմնել է «Թղթապանակ N», ,, Армения- наш дом’’ («Հայաստանը մեր տունն է»), «Լուրջ ռադիո» երգիծական ծրագիրը եւ «Խոսենք հայերեն» հաղորդաշարը:

2006թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երեւան» ստուդիայի ղեկավար՝ այս պաշտոնում աշխատելով մինչեւ 2012թ.: Այդ ընթացքում իր ավանդն է ունեցել կինոժապավենների տեխնիկական վերականգնման եւ թվայնացման նոր համակարգի ներդրման աշխատանքներին:

2012թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013 թ.՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի պաշտոնում, ապա աշխատել որպես եթերի եւ կրկնօրինակումների պատասխանատու խմբագիր-թարգմանիչ:

2008թ-ից դասավանդել է Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառա-դիոլրագրության բաժնում: Մինչ այդ դասավանդել է նաեւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում եւ Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:

2013թ-ից Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչն է՝ դոցենտ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Գալստյանի հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է լրագրությունը, հայոց լեզվի ոճաբանությունը, բանագիտությունը (առասպելաբանություն), գրական խմբագրման տեսությունը, գրական թարգմանությունը, երաժշտության պատմությունը, կինո եւ հեռուստատեսային ֆիլմերի ու հաղորդումների դրամատուրգիան: 1988 թ-ից տպագրվել է «Գարուն» ամսագրում, «Ար» շաբաթաթերթում եւ այլ պարբերականներում, ներկայումս՝ «Անդին» ամսագրում: Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների (պոեզիա), մեկ գիտամեթոդական ձեռնարկի, հեռուստատեսային ֆիլմերի սցենարների:

Խմբագրել է Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն մեծ բառարանի հայերեն բառահոդվածները, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:

2007-2008թթ. կատարել է նաեւ «Նյումեգ» հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները:

2012թ-ից՝ հիմնադրման օրվանից մինչ օրս «Անդին» հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:

Հակոբ Սողոմոնյանի հետ թարգմանել է եւ լույս ընծայել Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը, որը պատմում է 1919 թվականին Ագուլիսում 1989 թվականին Բաքվում ադրբեջանցիների կազմակերպած հայերի ջարդերի մասին:

2005թ-ից մասնակցել է Հանրային հեռուստաընկերության ցուցադրած մոտ հարյուր գեղարվեստական ֆիլմերի թարգմանության աշխատանքներին՝ ձեւավորելով օտար ֆիլմերը հայերենով ներկայացնելու մշակույթ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Տպել
1198 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից