«Հերոսական ռեֆորմատոր Տիգրան Սարգսյանն» ու գործազրկության 18.000 դրամը

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հիշեց «ռոֆորմատոր», նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին.

«Մենք հիշում ենք հերոսական ռեֆորմատոր Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ 18.000 դրամ գործազրկության նպաստը հանվեց, ասվեց, որ գումարը կտեղաբաշխվի որոշակի կենտրոններ, ովքեր կուսուցանեն գործազուրկներին, այնուհետեւ աշախատանքով կապահովվեն: Կցանկանայի իմանալ՝ քանի՞ գործազուրկ է ուսուցանել այդ կենտրոններում, ու կխնդրեի՝ այդ կենտրոններից մեկի անունը տայիք, մենք պատգամավորներով ուսուցողական այց կազմակերպեինք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ 2017 թվականին որդեգրված երեխաների քանակով, թե քանիսի՞ն են որդեգրվել արտերկրից, եւ արդյոք հետադարձ կապ կա՞ այդ ընտանիքների հետ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ մասնագիտական ուսուցման ծրագրում 2015 թվականին 969 անձ է ընդգրկվել.

«Որոնցից 87,2 տոկոսը դարձել է կայուն զբաղված, դա նշանակում է ուսուցման ծրագրի ավարտից հետո անձը դարձել է վարձու աշխատող, այն դեպքում, երբ ծրագրով նախատեսել էինք 17,4 տոկոս կայուն  զբաղվածության չափանիշը համարել բավարար»,- ասաց նախարարը:

Նախարարը մանրամասնեց, որ այն ոչ թե ուսումնական կենտրոն է, այլ ծրագիրն իրականացվում է գնումների մասին օրենսդրությամբ.

«Առաջարկ-պահանջակի շրջանակում տարածքային կենտրոնը գործատուների հետ էլ է աշխատում, ախատանք փնտրողների հետ էլ է աշխատում, ուսուցում իրականացնող կազմակերպությունների հետ եւս: Եւ, երբ ձեւավորվում է հայտը, սրա շրջանակներում մրցույթ է տեղի ունենում: Այս տարվա ծրագրում 843 անձ է ընդգրկվել»,- ասաց Ասատրյանը:

Նախարարի խոսքով՝ զբաղվածության ոլորտի պետական ծրագրերը բացառապես ուղղված են աշխատաշուկայում «անմրցունակ» անձանց.

«Մեր բոլորի խնդիրն է աջակցել, որ մարդն իրեն համար աշխատանք գտնի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է որդեգրման խնդրին, նախարարն ասաց, որ ներկա պահին թվային ցուցանիշներին չի տրամադրում, սակայն տեղեկացրեց, որ գոյություն ունի տեղական եւ օտարերկրյա որդեգրումներ.

«Օտարերկրացիների պարագում լիազոր մարմինն Արդարադատության նախարարությունն է»,- ասաց Ասատրյանը:

Տպել
20844 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին