Մարտունիում ձյան շերտի բարձրությունը 50 սմ է. Արարատյան դաշտում ջերմաստիճանը կիջնի 0-ից

«Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներն իրականացան. այսօր գիշերը Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում առատ տեղումներ են գրանցվել:

«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ ձյան ամենաբարձր շերտը ձեւավորվել է Մարտունիում եւ Հրազդանում՝ 50 սանտիմետր: Երկրորդ տեղում Սեւանն է, որտեղ տեղացած ձյան շերտն առավոտյան 07:00-ի դրությամբ կազմում է 47 սանտիմետր: Գավառում ձյան շերտը չափվում է 38 սանտիմետր, Դիլիջանում՝ 33 սանտիմետր: Առատ տեղումներ են գրանցվել նաեւ Վարդենիսում եւ Գավառում:

Ձյան տեսքով տեղումներ գրեթե չեն գրանցվել Մեղրիում, Ղափանում, Բագրատաշենում, Բերդում: Անձրեւախառն ձյուն տեղացել է նաեւ Արարատյան դաշտում, բայց դա այնքան քիչ է եղել, որ Արարատում, Արտաշատում, Արմավիրում ձյան ծածկ չի ձեւավորվել:

Երեւանում, ինչպես եւ կանխատեսվել էր, տեղացել է առաջին ձյունը: Եվ թեեւ առանձնապես ձյան շերտ չի ձեւավորվել (Երեւանի Արաբկիր, Դավիթաշեն համայնքներում առավոտվա 07:00-ի դրությամբ 8-9 սանտիմետր ձյան շերտ էր), իսկ ձեւավորվածն էլ արդեն հալչում է, այնուամենայնիվ, բազմաթիվ ծառեր են վնասվել:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում այսպես բացատրեց. «Ծառերի ջարդվելու պատճառն այն է, որ տեղացած ձյունը թաց է: Անձրեւի հետ խառնվելով ձյունը կրկնակի ծանրանում է եւ ծառերը չեն դիմանում այդ ծանրությանը»:

Գագիկ Սուրենյանն արձանագրեց նաեւ, որ այսօր գիշերն օդի ջերմաստիճանը +2 աստիճան է եղել եւ, փաստորեն, դրական ջերմաստիճանը պահպանվել է եւ Երեւանում եւ Արարատյան դաշտում:

«Բայց հիմա արդեն երկինքը պարզում է, արդեն երեկոյան լիարժեք կմաքրվի ու գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում ու Երեւանում (լեռնային մարզերը չենք հաշվում) ջերմաստիճանը կիջնի մինչեւ -2, -3 աստիճան:

Գագիկ Սուրենյանը երեկ հայտնել էր նաեւ, որ նոյեմբերի 3-ից մեր աշնան արեւը կվերադառնա եւ բավական տեւական ժամանակ մենք կունենանք աշնանային արեւառատ, անուշ օրեր: Օդի ջերմաստիճանն էլ նոյեմբերի 4-ից աստիճանաբար կբարձրանա մոտ 3-5 աստիճանով:

Նշենք, որ վերջին տարիներին «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների արդարացվածությունը մոտենում է գրեթե 100%-ին: Մեկ տարվա ընթացքում լինում է ընդամենը 1-2 շեղում:

Տպել
9344 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին