Հայրապետյանը կշարունակի միջամտել նոր մարզչի որոշումներին, մարզիչն էլ հույսեր է տալիս

03/11/2016 schedule15:54

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայրապետյանն ու Պետրոսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ռուբեն Հայրապետյան: Կա՞ այդ մարդը, որը պատրաստ է անել, խնդիր չկա հրաժարական կտամ: Ո՞վ է այդ մարդը: Որ գրում եք Խորեն Հովյաննիսյան, Արման Սահակյան, Չելոյանց, որը Հայաստանի քաղաքացի չէ, իրավունք չունի ֆեդերացիայի նախագահ դառնալու: Խորեն Հովհաննիսյանի՞ն եք ուզում, տանք: Ու՞ր է այդ թեկնածուն, անունը տվեք, նշանակեմ: Հիմնավորեք, որ ես վնաս եմ տալիս: Միգուցե ճիշտ եք ասում՝ թարմ մարդիկ են պետք, թարմ մտքեր, բայց ու՞ր են: Դուք կարող է ինձ չեք սիրում, բայց ֆուտբլը սիրեք, ո՞վ է գալու: Ես չեմ ուզում, ես էլ եմ հոգնել: Ես էլ եմ գտնում, որ կարող է թարմ մարդ գա, թարմ ուժեր, ավելի լավ բաներ կարող են անել, բայց ու՞ր են:

- Վերջերս սպորտի նորանշանակ նախարարը հայտարարեց, որ անկախ ֆուտբոլում առկա խնդիրներից, հրավիրելու է ֆուտբոլի իրական մասնագետների՝  քննարկման համար: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ:

Ռուբեն Հայրապետյան. Ես նրան խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով, դա երեւի նրա մոտ ավելի լավ է ստացվում: Նա անգամ չգիտի, որ Սպորտի նախարարությունը ֆուտբոլով զբաղվելու իրավունք չունի: Եթե ՖԻՖԱ-ի կանոնակարգը կարդա, կիմանա, որ եթե նման փորձ անի, ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի կառավարությունը ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվեն:

- Դուք նշել եք, որ չեք թույլատրելու որոշ ֆուտբոլիստների հրավիրել հավաքական: Ինչպե՞ս է գլխավոր մարզիչը վերաբերվում դրան:

Ռուբեն Հայրապետյան. Ես այդպիսի բաներ երբեք չեմ ասել: Լավ կլինի՝ նախ ներկայացնեք՝ որտեղ եմ ասել: Ի՞նչ է նշանակում, որ որոշակի ֆուտբոլիստների չեմ թողնելու հրավիրել հավաքական: Ես կոնկրետ ֆուտբոլիստի անուն եմ տվել, որ չեմ թողնի հավաքական գալ: Բոլորն էլ գիտեն, թե ինչի համար:

Արթուր Պետրոսյան. Պարոն Հայրապետյանի հետ բանակցությունների ընթացքում Յուրայի մասին խոսել ենք: Ես ասել եմ, որ ցանկանում են նրան հավաքականում տեսնել, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորդ գիտեք: Իմանալով այդ պատասխանը, ես իմ համաձայնությունը տվել եմ, եւ կարծում եմ, որ այդ մասին խոսելն արդեն իմաստ չունի: Ինչ վերաբերվում է Ռոբերտ Արզումանյանին, այդ թեման չենք քննարկել, քանի որ նա, ինչպես բոլորդ գիտեք, իր կամքով է հեռացել հավաքականից: Այնպես, որ այդ մասին խոսելն արդեն ավելորդ է: Հավաքականում անպայման լինելու են փոփոխություններ, որոնց մասին այս պահին չեմ ցանկանում խոսել: Վստահ եմ՝ այդ փոփոխություններն ամսի 11-ին կտեսնեք:

Ռուբեն Հայրապետյան. Վերջին 3 տարում Յուրա Մովսիսյանը, երբ խաղացել է հավաքականում, նշեք 1 խաղ, որ նա ֆուտբոլ է խաղացել: Նշեք մի խաղ, որ ինքը գոնե իր հնարավորությունների 25%-ով խաղացել է: Այո՛, Յուրա Մովսիսյանը բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է... Ինչու՞ չեք ուզում հավատալ ֆեդերացիայի նախագահին: Իր կարգապահությամբ նա ավելի շատ վնաս է տալիս հավաքականին, քան՝ օգուտ:

- Ֆեդերացիան մեղքի բաժին ունի՞ անհաջողությունների մեջ:

Ռուբեն Հայրապետյան. Իհարկե, ցանկացած անհաջողության հարցում ֆեդերացիան մեղավոր է, նաեւ՝ ես: Համար 1 պատասխանատուն ես եմ, իհարկե, մեղավորություն ունեմ: Ես երբեւիցե իմ մեղքն ուրիշի վրա չեմ բարդել: Բայց ես ասել եմ նաեւ եկեք, օբյեկտիվ գնահատենք իրավիճակը, օրինակ երիտասարդ ֆուտբոլիստը 2-րդ րոպեին կարմիր քարտ է ստանում: Դա չնախատեսված անհաջողություն է: Կան վնասվածքներ, հիմնական կազմի 6-7 ֆուտբոլիստ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն մասնակցում:

- Պարոն Պետրոսյան, շարունակելու՞ եք աշխատել «Ցյուրիխում», եւ ովքե՞ր են լինելու մարզչական շտաբում:

Արթուր Պետրոսյան. «Ցյուրիխում» այլեւս չեմ աշխատելու: Հայաստանի առաջնության ընթացքում լինելու եմ Հայաստանում: Չեմ կարծում, որ մի խաղ բաց թողնեմ: Ինձ օգնելու են Ռազմիկ Գրիգորյանն ու Սարգիս Հովհաննիսյանը: Սարգիսի պարագայում «Լոկոմոտիվի» հետ բանակցություններ ընթացան, ակումբը թույլ տվեց նրան միանալ հավաքականին: Կարծում եմ՝ ներկայացնելու կարիք չկա, նրանք երկար տարիներ խաղացել են Հայաստանի հավաքականում: Նրանց ես լավ եմ ճանաչում, մարզչական գործունեությամբ զբաղվել են: Դարպասապահների մարզիչ կլինի Հայկ Կիրակոսյանը:

- Ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը թափուր է մնացել: Ո՞վ է այն զբաղեցնելու:

Ռուբեն Հայրապետյան. Ֆեդերացիան արդեն ունի նոր տեխնիկական տնօրեն, Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին տեխնիկական տնօրենն է: Կլինեն նաեւ 4 նոր մարզիչներ, դարպասապահների մարզիչ, խոսքը՝ մանկապատենական ֆուտբոլի մասին է:

- Պարոն Պետրոսյան, Դուք հրաժարվել եք «Ցյուրիխում» աշխատանքից եւ պայմանագիր կնքել մինչեւ ցիկլի վերջը: Ի՞նչ արդյունքների դեպքում կշարունակեք աշխատել հավաքականում:

Արթուր Պետրոսյան. Եթե թիմն առաջընթաց ունի, ինձ համար արդյունք է: Չեմ ասում, որ բոլոր խաղերը պարտվելու ենք, հետո մարզիչը կանգնելու է ասի՝ առաջընթաց ունենք: Այս պահին կարեւորն առաջընթացն է՝ թիմի, ֆուտբոլիստների: Ես այս պահին պատրաստ չեմ պատասխանել ձեր հարցին, որովհետեւ 2 օր է, ինչ պաշտոնապես նշանակվել եմ գլխավոր մարզիչ ու չեմ կարող ասել, թե 1 տարի հետո ինչ է լինելու: Տեսնենք, թե ինչ արդյունքների կհասնենք:

- Ինչպե՞ս եք պատրաստվում հանել հավաքականը ծանր հոգեբանական վիճակից:

Արթուր Պետրոսյան. Կփորձենք հոգեբանական վիճակի վրա ազդել: Եթե ես վստահ չլինեի, որ մենք կարող ենք մի բան փոխել, դրական արդյունք ստանալ, ես կհրաժարվեի, որովհետեւ տանը նստած չէի, գործի կարիք չունեին: Ես երկար տարիներ խաղացել եմ հավաքականում, գիտեմ՝ ինչպես է աշխատում հավաքականի ներքին խոհանցը, ես եղել եմ դրա մեջ: Այս խաղին էլ (խմբ. Մոնտենեգրոյի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղին) ամեն ինչ էլ անելու ենք հաղթանակ տանելու համար:

Հասցրե՞լ եք  հետեւել Հայաստանի առաջնության խաղերին:

Արթուր Պետրոսյան. Հայաստանի առաջնությանն ավելի շատ հետեւել է Ռազմիկ Գրիգորյանը: Մեզ հետաքրքրող ֆուտբոլիստների մասին տեղեկություն ունենք:

- Մոնտենեգրոյի ազգային հավաքականի խաղ ուսումնասիրե՞լ եք:

Արթուր Պետրոսյան. Ուսումնասիրել ենք, շատ ուժեղ մրցակից է, բայց կրկնեմ՝ մենք հնարավորություն ունենք:

- Արդեն հայտնի՞ է՝ ով է գլխավորելու երիտասարդական հավաքականը:

Ռուբեն Հայրապետյան. Արթուր Պետրոսյանն առաջարկել է Արթուր Ոսկանյանի թեկնածությունը, ես էլ հաստատել եմ:

Տպել
1323 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց