Կարեւոր է, որ երկրում ամեն ինչ լավ է, միայն դիվանագետներն են վատ աշխատում. Ա. Արզումանյան

2017 թվականի պետական բյուջեով Արտաքին գործերի նախարարությանը կտրամադրվի 13 մլրդ 559 մլն դրամ:

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ Արտաքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը.

«Կա նաեւ պետական արարողակարգի ծառայությունը, որը կունենա 157. 4 մլն դրամ օգտագործելու հնարավորություն: ԱԳՆ-ի համար նախատեսված միջոցներից մեծ մասը նախատեսվում է օգտագործել դեսպանությունների եւ հյուպատոսությունների պահպանման համար, որի համար նախատեսվում է օգտագործել 9 մլրդ 679 մլն դրամ: Ֆինանսական տեսանկյունից հաջորդը նախարարության աշխատազմի պահպանում է, որտեղ կօգտագործվի շուրջ 1.5 մլրդ դրամ»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարը չբացառեց, որ այս միջոցները կարող են ԱԳՆ-ին չբավարարել, սակայն հավելեց, թե որքան հնարավոր է եղել, հատկացրել են:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մՙիքայել Մելքումյանին հետաքրքիր էր, թե արդյոք հայաստանյան դեսպանատների համար Հայաստանում ներդրումներ ներգրավելու մասով լրացուցիչ ռեսուրսներ անհրաժե՞շտ են, թե՞ ոչ:

 «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, բնականաբար, կդառնա քննարկման առարկա, եւ կփորձենք հնարավորություններ գտնել՝ հաշվի առնելով այդ հարցի կարեւորությունները: Սակայն, կարծում եմ,  այս տեսակետից դեռեւս մտահոգվել չարժե»,- ասաց փոխնախարարը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին հետաքրքրեց բյուջեի նախագծում տեղ գտած 34 միլիոն դրամը.

«Ո՞ր երկրում է դեսպանության շենք կառուցվում»,- հարցրեց նա:

Հարցին պատասխանեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ասելով, որ Բելգիայի դեսանատան շենքի համար կատարվող վճարումն է տվյալ տարվա համար, այլ ոչ թե նոր շենքի կառուցում:

Ի դեպ, նիստը համանախագահում էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, քանի որ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը գործուղման է:

Կանխելով գործընկերների հարցն Արզումանյանը տեղեկացրեց, որ նախարարը «հարգելի պատճառով բացակայում է երկրից»:

Երբ պատգամավորները դժգոհեցին արտաքին գերատեսչության աշխատանքներից, Ալեքսանդր Արզումանյանը հակադարձեց.

«Կարեւոր է, որ երկրում ամեն ինչ լավ է, միայն դիվանագետներն են վատ աշխատում»:

Սամվել Ֆարմանյանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք ցանկություն չկա՞ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում ավելացնել դիվանագիտական կորպուսը՝ «հաշվի առնելով Իրանի շուրջ միջազգային իրավաքաղաքական վիճակը»:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Իրանում ունեն 5 դիվանագետ.

«Պատահական չէ, որ երբ զգացինք Իրանը դուրս է գալիս պատժամիջոցներից, սկսեցինք քննարկել Իրանի հետ արտոնյալ ռեժիմի շուրջ համաձայնագիրը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ Իրանը ՀՀ-ի միակ հարեւան երկիրն է, որի հետ ունի ցամաքային սահման, ուստի «շահագրիգիռ» են Իրանի հարցում:

Տպել
24950 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը