«Մի հատ ուղարկում են սոնո, հետո ռենտգեն, վերջում՝ լողի». հիվանդներին «պաս են տալիս»

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվել է 85 միլիարդ 782 միլիոն դրամ: Տեղեկացնենք, որ ոլորտին հատկացված գումարները նվազել են նախորդ տարվա համեմատ. 2016 թվականի բյուջեով հատկացվել է 86 մլրդ 125մլն դրամ:

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ոլորտին հատկացված գումարները նվազել, եւ արդյոք հանրային շահը պաշտպանվելո՞ւ  է:

Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ մարդու «երեւակայությունն ինչքան կբավարարի ավելացնելու, այնքան տեղ կա», բայց խնդիրը հնարավորությունների սահմանում է:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, բարձրացրեց պետպատվերի խնդիրը.

«Պետպատվերի համակարգը ձախողված է, ապրիլից ստանում ենք հազարավոր նամակներ, որ ասում են պետպատվերը պրծել ա, գիտեք՝ մահն  արտահերթ է գալիս, չի կարող պետպատվերին սպասել»,- ասաց նա, ապա շարունակեց.

«Ձեր ոլորտում էնքան խնդիրներ կան, որ եթե ասեմ բոլորը, չենք կարող այստեղից գնալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով նախարարին:

Պատգամավորը խոսեց նաեւ բուժծառայությունների մեկ այլ խնդրի մասին՝ հիվանդին «պաս տալու» մասին.

«Մի հատ ուղարկում են սոնո, հետո ռենտգեն, հետո՝ լողի, վերջում էլ ասում են հենց էս դեղատնից դեղը կառնես»,- ասաց Զոհրաբյանը, ապա հիշատակելով վարչապետի՝ երեկ հնչեցրած խոսքերը՝ «աշխարհ շուռ տալու մասին», ասաց.

«Այս համակարգը պետք  է շուտ տանք»,- ասաց նա:

Նախարարը համաձայնեց պատգամավորի դիտարկումների հետ՝ ասելով, որ համակարգում կան նման խնդիրներ.

«Դրանք նորություն չեն, այո՛: Դրանց դեմ պայքարում ենք տարբեր մեթոդներով, ոչ միշտ է, որ հաջողության ենք հասնում, բայց որդեգրում ենք մի մոտեցում, որտեղ թափանցիկությունը պետք է զուգակցի արդյունավետությանը: Իմ խորը համոզմամբ՝ նվազեցված բյուջեն բավարար է, որ առնվազն երկու անգամ բարելավենք բուժհաստատությունների որակը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով պետպատվերի խնդրին, նախարարն ասաց.

«Նույն տատիկը, որի մասին դուք խոսում էիք, գնում է պոլիկլինիկա եւ ասում՝ բալիկ ջան, ինձ ռենգտեն գցի, ու ինչքան մոտենան, այնքան իրենց կգցեն, մինչեւ գումարները չվերջանան: Մենք պետք է սովորենք ասել չէ խոսքը, եթե ախտանիշների դեպքում պրոկոլներով ռենգտեն չի հասնում, ուրեմն տատիկին պետք  է մերժել: Չունի պետությունն այդ փողը, որ ուղղակի ցանկություններ կատարի»:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ այդպես էլ չստացավ իր հարցերի պատասխանները:

Տպել
22532 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն