Ռեկտորի եղբորը սպանած Արման Կատունյանը անձամբ է կնոջ համարը տվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցյալ ուրբաթ տեղի ունեցավ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով վերջին դատական նիստը: Ամբաստանյալ Արման Կատունյանը դատարանի որոշմամբ դատապարտվեց անազատության 2,7 ամիս ժամկետով:

Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցել է Հարություն Գրիգորյանի քրոջ`Սիրանուշ Բալոյանի հետ:

- Տիկին Բալոյան, դատարանի որոշումը Ձեզ բավարարու՞մ է, արդարացի համարու՞մ եք այն:

- Ես կարծում եմ, որ շատ սխալ դատավարություն տեղի ունեցավ: Այն, որ նրան դատապարտեցին 2 տարի 7 ամիս ազատազրկման շատ քիչ, մեղմացուցիչ հոդված էր: Ինչո՞ւ նման կալանքի ժամկետ նշանակվեց, չեմ հասկանում, երբ տեղի էր ունեցել դաժան սպանություն:

Վճիռի օրը` նոյեմբերի 4-ին, դատարանը հայտարարեց, որ տուժողի ներկայացուցիչները ներկա չեն: Ի՞նչ պատճառով չէիք ներկայացել դատական նիստին:

- Ոչ, այդպես չէր: Մենք եկել էինք`մի քանի հոգով: Կինը, տղան, եղբայրները չէին եկել, որովհետեւ շատ ահավոր հոգեկան վիճակի մեջ են: Վճիռից հետո, կարող է ունենար այնպիսի բան, որը մեզ ձեռնտու չլիներ: Նրանք չէին ուզում տեսնել մարդասպանի դեմքը:

Սպասու՞մ էիք նման վճիռ:

- Երբ նախապես ասեցին, որ 3 տարի 6 ամիս է նստելու, իսկ 6 ամիսն արդեն անցել էր, հասկացանք, որ մնում է 3 տարի: Չգիտեմ ինչ հանգամանքներում 3 տարին էլ կրճատեցին, դարձրեցին 2,7 ամիս:

Բողոքարկելո՞ւ եք դատարանի որոշումը:

- Բողոքարկելու ենք, որովհետեւ Կատունյանի տված ցուցմունքների հիման վրա գալիս ենք այն եզրակացության, որ Հարություն Գրիգորյանի նկատմամբ մեղադրանքներն անհիմն են: Եթե կարդան այդ ցուցմունքները, կտեսնեն, որ երեխայական մտահղացմամբ են գրված:

Ո՞ւմ ցուցմունքները ի նկատի ունեք:

- Մի տեղ ասել է, որ Հարությունն իրեն կանչել է քաղաքից դուրս եւ ասել`արի ես քեզ խփեմ, դու`ինձ: Ոչ ինձ լինի Նանան (Արման Կատունյանի կինը,-խմբ.), ոչ`քեզ: 3-4 տարեկան երեխան նման արտահայտություն չէր անի: Կատունյանը, հայ տղամարդ լինելով, ինչպե՞ս հանդուրժեց այդ խոսքը:… Մեկ ուրիշ ցուցմունքում էլ գրել է, որ Հարությունը զանգել է իրեն եւ ասել` արի մեր կանանց փոխանակենք: Վարդեւան Գրիգորյանի նախորդ ընտրությունների ժամանակ Արման Կատունյանն անձամբ է կնոջ համարը տվել Հարությունին, որ միասին քարոզարշավ կազմակերպեն: Ինքը, եթե խանդոտ ամուսին էր, ինչո՞ւ էր համարը տալիս:

- Արման Կատունյանի փաստաբանները եւս բողոքարկելու են դատարանի որոշումը: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Շեքսպիրը, որ կենդանի լիներ, կնախանձեր նման թատերական ներկայացմանը: Ինչի՞ հիման վրա են բողոքարկում: Հարությունն է մեղավո՞ր: Իրենք սպանեն եւ Հարությունը մեղավոր լինի՞:

Տպել
7083 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին