Ռոնալդուի հրաժարագինը 1 մլրդ եվրո է, աշխատավարձը՝ տարեկան 25 մլն եվրո

07/11/2016 schedule18:12

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այն նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Այդ ժամանակ ֆուտբոլիստը 36 տարեկան կլինի, սակայն ինչպես ինքն է նշում, այդ տարիքում հրաժեշտ չի տա մեծ ֆուտբոլին: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ պորտուգալացին շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին եւ հայտարարել, որ ցանկանում է կարիերան ավարտել «արքայական ակումբում» 41 տարեկանում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալ Մադրիդ» ակումբին, ակումբի նախագահին, խաղընկերներիս եւ բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ հասնել այս պահին: Սա ինձ համար շատ կարեւոր օր է: Ինչպես արդեն ասել եմ, սա իմ սրտի ակումբն է, իմ դեմքն է: Սա իմ վերջին պայմանագիրը չէ. պատրաստվում եմ խաղալ մինչեւ 41 տարեկան»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում իսպանական Marca-ն:

Ռոնալդուն մոր՝ Դոլորեսի եւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ

Նոր պայմանագրով՝ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կկազմի տարեկան 25 մլն եվրո, եւ դա թիմում ամենաբարձրը կլինի: Նրա հրաժարագինը կշարունակի լինել 1000 մլն եվրո, որով մադրիդյան թիմն ապահովագրում է իրեն պորտուգալացուն կորցնելու վտանգից:

Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2009 թվականին «Մանչեստեր Յունայթեդից»: «Ռեալի» կազմում նա 2 անգամ դարձել է Չեպիոնների լիգայի հաղթող, 2 անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթակիր, 1 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, 1 անգամ՝ Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի հաղթող, 3 անգամ՝ տարվա լավագույն ռմբարկու: Իր 3 «Ոսկե գնդակներից» 2-ը նվաճել է «Ռեալում» անցկացրած տարիներին: Վերջերս Պորտուգալիայի ազգային ընտրանու կազմում դարձավ Եվրո 2016-ի չեմպիոն եւ, ըստ մասնագետների, եւս մեկ «Ոսկե գնդակ» կստանա:

Տպել
3539 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են