Ստացել եմ առաջարկ՝ անցնելու շատ ավելի կարեւոր աշխատանքի. Գևորգ Ալթունյանը հեռանում է Հ1-ից

08/11/2016 schedule12:55

Հանրային հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են սկսվել: Աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Գեւորգ Ալթունյանը:

Վերջինս առաջիկայում հնարավոր է նշանակվի Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանին: Վերջինս, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի մորաքրոջ որդին է:

Գեւորգ Ալթունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել Պաշտպանության նախարարության հետ կապված:

- Պարոն Ալթունյան, ո՞րն է Հանրային հեռուստաընկերությունից հեռանալու պատճառը:

- Ես ստացել եմ այլ առաջարկ՝ անցնելու շատ ավելի կարեւոր եւ շատ ավելի պատասխանատու աշխատանքի: Որոշում եմ կայացրել, որ պետք է ընդունեմ այդ առաջարկը:

- Ի՞նչ առաջարկ է:

- Առաջիկա երկու օրվա ընթացքում, մինչեւ չհստակեցվի, չեմ կարող ասել:

- Ըստ մամուլի տեղեկությունների, Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում եք նշանակվելու, համապատասխանո՞ւմ է իրականությանն այս տեղեկատվությունը:

- Ես խնդրում եմ եւս երկու-երեք օր սպասեք, մինչեւ վերջնական հստակեցվի:

- Իսկ ձեր առաջարկը ՊՆ-ի՞ց է:

- Ոչ միայն այնտեղից: Պետական տարբեր կառույցներից, մասնավոր հատվածից: Բայց, քանի դեռ վերջնական որոշում չունեմ, չնշենք:

- Ինչպե՞ս եղավ, որ միանգամից այդքան առաջարկներ ստացաք:

- Գիտեք, միանգամից չէր: Ժամանակի ընթացքում անընդհատ առաջարկում էին:

- Կշարունակե՞ք Հանրային հեռուստաընկերությունում հաղորդում վարել:

- Չէ, որովհետեւ ենթադրում եմ, որ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չեմ ունենա զբաղվելու հեռուստատեսային հաղորդումներով:

Նշենք, որ Գեւորգ Ալթունյանին Հանրային հեռուստաընկերությունում փոխարինելու է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին տնօրեն, դաշնակցական Հարություն Հարությունյանը:

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը: Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար: 
Հ.Գ. Խնդրում եմ չշնորհավորել»:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ալթունյանին առաջարկվել է փոխարինել Վարդան Ավետիսյանին: «Եթե նման բան լինի, կլինի հրաման, եթե չկա հրաման, ես չեմ կարող մեկնաբանել»,- պատասխանեց նա:

Տպել
4919 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ