ՀՅԴ նախաձեռնությամբ մոտ 500 կամավորական է հավաքագրվել. գումարտակը պարապմունքներ կանցկացնի

08/11/2016 schedule20:30

ՀՅԴ գերագույն մարմնի նախաձեռնած պահեստային գումարտակը գրեթե կազմավորված է եւ առաջիկայում ՊՆ համապատասխան մասնագետների աջակցությամբ ուսումնավարժական հավաքներ կսկսի՝ անհրաժեշտ պահին բանակի կազմում մեր երկրի տարածքը պաշտպանելու համար:

Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հրաչ Թադեւոսյանը:

- Պարոն Թադեւոսյան, հոկտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարեց, որ կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Ի՞նչ փուլում է այս գործընթացը:

- Այս պահին կազմավորման գործընթացն ընթացքի մեջ է, բայց շատ շուտով գործընթացը կամբողջանա, կավարտվի: Բնականաբար, արդեն կան անհրաժեշտ թվով կամավորներ, բայց դեռ հերթագրումն ընթացքի մեջ է:

- Երբ հերթագրումն ավարտվի, ի՞նչ է լինելու դրանից հետո:

- Զորամաս է ձեւավորվում եւ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում՝ մեր բանակի կողքին է կանգնում հակառակորդի դեմ մարտնչելու համար:

- Կամավորները ուսումնավարժական պարապմունքներ անցկացնո՞ւմ են:

- Հիմա հավաքագրումները ավարտվում են արդեն, դրա հետ կապված որեւէ խնդիր չունենք: Գումարտակի կազմավորումն ավարտվելուց հետո ՊՆ համապատասխան մասնագետների աջակցությամբ պետք է սկսվեն ուսումնավարժական հավաքներ, որտեղ հերթագրված անձինք պետք է անհրաժեշտ պատրաստություն ստանան եւ կազմ ու պատրաստ լինեն՝ անհրաժեշտ պահին իրենց պարտականությունները կատարելու համար:

- Դուք նշեցիք, որ կան անհրաժեշտ թվով կամավորներ: Ո՞րն է այդ թիվը:

- Այս պահի դրությամբ 500 կամավորներ արդեն գրանցվել են, բայց մենք դեռ ստուգում ենք բոլորի առողջական վիճակը, այլ հանգամանքներ, որպեսզի ընտրություն կատարվի: Այսինքն՝ այնպես չէ, որ պետք է անպայման բոլորը լինեն գումարտակի կազմում:

- Հավաքագրված բոլոր մարդիկ դաշնակցակա՞ն են, թե՞ դա պարտադիր չէր:

- Դա պարտադիր չէր, մենք երբեք որեւէ գործ միայն մեզանով չենք արել:

- Հավաքները, ուսումնավարժական պարապմունքները որտե՞ղ են անցկացվելու:

- Այդ բոլոր հարցերը ՊՆ-ից ճշտեք, որովհետեւ այդ զորամասը լինելու է ՊՆ պահեստային զորամասը, նախարարության տրամադրության տակ է լինելու: Պաշտպանության նախարարությունը պետք է որոշի, թե որ զորամասում պետք է հավաքվեն, հավաքները որտեղ պետք է անցկացնեն:

- Պարոն Թադեւոսյան, երեկ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Կապ ունե՞ն ձեր եւ Ավետիսյանի հայտարարություններն իրար հետ: Ձեր տեղեկություններով առաջիկայում հնարավո՞ր է ռազմական գործողություն:

- Մենք Վարդան Ավետիսյանի ՀԿ-ի հայտարարության հետ ոչ մի առնչություն չունենք: Որեւէ այլ տեղեկության ես չեմ տիրապետում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր. «2016 թվականի ապրիլի 2-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններին հանպատրաստից կամավորականների մասնակցությունը վեր հանեց կազմակերպչական և պատրաստվածության մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել այս սպառնալից ժամանակաշրջանում, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ-ի հետ համաձայնեցված, ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշում է կայացրել՝ կազմավորել կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը նախատեսվում է միայն լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում»: 

Տպել
18494 դիտում

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային