Երևան
12 °C
2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբին ֆինանսավորողը, որին ԱԱԾ-ն տեւական ժամանակ գաղտնի էր պահում, հայտնի է:
Մեզ հաջողվեց պարզել, որ զինված խմբին եւ մասնավորապես խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանին ֆինանսավորել է «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Վերջինս խմբին վնասազերծելուց հետո ձերբակալվեց, կալանավորվեց, ապա մի քանի ամիս անց ազատ արձակվեց. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայր Անտոնը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով, վերջինս էլ Վարդանյանի հետ ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով: Մեր հավաստի տեղեկություններով, Թոթոնջյանը 70 հազար ԱՄՆ դոլար կանխիկ տվել է Արթուր Վարդանյանին՝ հստակ իմանալով, որ այդ գումարը տալիս է զինված հեղաշրջում սկսելու համար: Հայ Անտոնը ցուցմունքներում չի հերքել, որ ինքն է խմբին ֆինանսավորել: Մեր տեղեկություններով, 70 հազար ԱՄՆ դոլարը Հայ Անտոնին տվել էին Գյումրիում ինչ-որ շենք կառուցելու համար:
ԱԱԾ քննչական վարչության պետ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մի քանի ամիս առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ զինված հեղաշրջում իրականացնելու նպատակ հետապնդած խմբին ֆինանսավորողը հայտնի է, բնակվում եւ գործում է Հայաստանում: Համբարձումյանը այդպես էլ հրաժարվել էր ասել, թե ով էր այդ անձը՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Նա միայն նշել էր, որ ֆինանսավորողը կալանավորված չէ: Ֆինանսավորողի՝ կալանավորված չլինելու հանգամանքը Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը տարօրինակ էր համարել: Հայր Անտոնը, հիշեցնենք, ազատ էր արձակվել սույն թվականի հունվարի 28-ին, նույն ժամանակահատվածում ազատ արձակվեց նաեւ լրագրող Լիլիթ Թորոսյանը:
Վարդապետ Թոթոնջյանը ծանոթ է եղել նաեւ այս գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: Մեր տեղեկություններով, նրանք ծանոթացել են 2015 թ. ապրիլի 26-ին ՌԴ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Այնուհետեւ կրկին հանդիպել են, որի ժամանակ էլ հայր Անտոնը պատմել է Արթուր Վարդանյանի մասին: Այսպիսով՝ Վահան Շիրխանյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է վարդապետ Անտոն Թոթոնջյանի միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում Շիրխանյանն ու հայր Անտոնը առերեսվել են՝ ծանոթությունների ժամանակի, այդ շրջանակներում տեղի ունեցած խոսակցությունների եւ այդ ծանոթություններին ներկա անձանց շուրջ տեղի ունեցած հակասությունների վերաբերյալ: Թե ինչ հակասություններ են եղել իրականում, կփորձենք ճշտել Վահան Շիրխանյանից, որը պատրաստվում է վաղը հանդես գալ ասուլիսով:
Մեզ նաեւ հաջողվեց ճշտել, որ այս գործով նախաքննության ավարտից հետո, օրեր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Արթուր Վարդանյանը լրացուցիչ հարցաքննվելու միջնորդություն է ներկայացրել, ինչը բավարարվել է: Մեզ նրա ցուցմունքից որոշ մանրամասներ հայտնի դարձան, մասնավորապես, Վարդանյանը բառացիորեն նշել է հետեւյալը. «Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մոտեցող հանրաքվեն, ես որոշել էի կազմակերպել ցույցեր, հանրահավաքներ, որպեսզի գերիշխեր «ոչ»-ը հանրաքվեի արդյունքում եւ փոփոխությունները չընդունվեին...: Մեզ հայտնի դարձավ, որ զինված խմբի անդամներից շատերը անձամբ Արթուրին վաճառել են զենք-զինամթերք, որոնցից մեծ մասը տեղյակ չեն եղել, թե ինչի համար են այդ զենքերը օգտագործվելու: Քրեական գործում գոյություն ունեն նաեւ ցուցմունքներ, որ Արթուր Վարդանյանը սպառնացել է մի քանիսին, որ հեղաշրջումից հետ կանգնելու դեպքում պատասխան կտան իրենց ընտանիքի անդամները: Արթուր Վարդանյանը, սակայն, իր ցուցմունքում հերքել է այդ սպառնալիքները, դրանք որպես սուտ որակելով: Անդրադառնալով՝ զենք-զինամթերքին, Վարդանյանը իր ցուցմունքում նշել է. «Իմ ունեցած կանխատեսումների համաձայն՝ Արցախի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին եւ եթե իշխանությունն այդպիսի որոշում կայացներ, ապա զենքը կիրառվելու էր Արցախի ինքնապաշտպանության ժամանակ...: Այն բոլոր ծրագրերը, որոնք ես ունեցել եմ, եղել են հանուն հայ ազգի, Հայաստանի եւ Արցախի»:
Մեր տեղեկություններով, այս գործով նաեւ անջատված մաս կա. մեղադրյալներ Սրբուհի Այվազյանի, Լիլիթ Թորոսյանի, Հայկ եւ Հրանտ Վարդանյանների (Արթուր Վարդանյանի հորեղբոր որդիները,-հեղ.), Մարատ Թադեւոսյանի, Հովհաննես Բալաբանյանի եւ Աղասի Մարտիրոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է. նախաքննական մարմինը դեռ չի որոշել, թե ինչ որակում պետք է տա նրանց արարքներին: Այսինքն, այս գործով 20 հոգու մասով է գործն ուղարկվելու դատարան:
Հիշեցնենք, որ սույն քրեական գործը բաղկացած է 35 հատորից: Գործը մինչեւ նոյեմբերի 25-ը պետք է ուղարկվի դատարան:
Գործով մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելու), ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասի եւ 235 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ մասնակցելը եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելն ու իրացնելը):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT