Փոփոխություններ կլինեն ՀՀԿ ԳՄ-ում. սպասվում է նաեւ վարչապետի մուտքը ՀՀԿ եւ ՀՀԿ ԳՄ

09/11/2016 schedule11:45

ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու բարեփոխումներն անպայման արտացոլում են ունենալու իրենց կուսակցության մեջ եւ կուսակցության ղեկավար կազմում:

- Պարոն Նիկոյան, Ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում խնդիրնե՞ր կան, որ տարբեր տեղերից կամավորական ուժերին մոբիլիզացնելու վերաբերյալ կոչեր են հնչում: Նախօրեին նման նախաձեռնությամբ էր հանդես եկել պաշտպանության նախարարության լրատվական վարչության ղեկավար Վարդան Ավետիսյանը, ավելի վաղ Արցախում նման նախաձեռնությամբ էր հանդես եկել «Դաշնակցություն» կուսակցությունը:

- Ղարաբաղաադրբեջանական սահմանագծում խնդիրները նոր չեն: Այնտեղ պարբերաբար եղել են բռնկումներ, եղել է էսկալացիա, եւ դա հանգեցրել է ապրիլյան պատերազմին: Ղարաբաղաադրբեջանական սահմանն այսօր էլ հանգիստ չէ, վաղն էլ հանգիստ չի լինելու, քանի որ ըստ էության բանակցությունները մտել են փակուղի այն պատճառով, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ ինչ-որ տարածքներ ստանալ: Բնականաբար, դա չէր կարող տեղի ունենալ, եւ այդ երկիրը նորից փորձում է լարվածությունը սրել: Հատկապես որ տեղեկություններ են հնչում, թե արեւմուտքը փորձում է ազդել Ադրբեջանի վրա, որ ճանաչի ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Դա խոստովանեց նաեւ այդ երկրի նախագահը: Նման դեպքերում Ադրբեջանին մնում է պարբերաբար սրել իրավիճակը: Իսկ այն, որ համախմբվելու վերաբերյալ նման հայտարարություններ են հնչում, կարծում եմ, մեր հասարակությունը միշտ պետք է դրան պատրաստ լինի:

- Բանակի ուժերը չե՞ն բավարարում, որ պահեստազորայիններին ու կամավորներին մոբիլիզացվելու վերաբերյալ նախաձեռնություններ են լինում:

- Մեր բանակն ի վիճակի է դիմագրավելու այդ խնդիրներին, բայց եթե հասարակությունը կանգնած է նրա հետեւում, իրեն ավելի ուժեղ է զգում:

- Պարոն Նիկոյան, մոտենում է Հանրապետական կուսակցության համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ը: Ի վերջո դրա արդյունքում ի՞նչ փոփոխություններ են լինելու կուսակցությունում:

- Վստահաբար որեւէ մեկը, բացի հանրապետության նախագահից, ամբողջությամբ չի կարող տիրապետել այդ հարցին հատկապես այն հարթության մեջ, ինչ հարթության մեջ դա լրագրողներին է հետաքրքրում: Կարող եմ ընդամենն ասել, որ մեր հասարակական-քաղաքական կյանքում եւ պետական կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, բարեփոխումները չեն կարող իրենց արձագանքը չգտնել նաեւ մեր կուսակցության մեջ, քանի որ այդ ամբողջ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ղեկավարը: Իսկ մեր նպատակն է՝ օգնել կառավարությանն իրականացնելու իր առջեւ դրված նպատակները:

- Իսկ այդ փոփոխությունների արդյունքում նոր մարդի՞կ կմտնեն ՀՀԿ ԳՄ, եւ որոշ անդամներ դուրս կգա՞ն այնտեղից:

- Փոփոխությունները նշանակում են ամեն ինչ: Փոփոխությունները կարող են վերաբերվել եւ ԳՄ-ի ընդհանուր թվակազմին, եւ նոր անդամների հնարավորությանն ու ԳՄ-ից դուրս գալուն: Պարզապես զինվեք համբերությամբ մինչեւ մեր համագումարը: Երկրում տեղի ունեցող բարեփոխումները չեն կարող ազդեցություն չունենալ իշխող կուսակցության ղեկավար մարմնի վրա:

- Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակը երեկ պատասխանելով նրա՝ ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին՝ ասել էր, որ այդ մասին վարչապետն ինքը կհայտարարի: Այսինքն արդեն հաստատ է, որ Կարապետյանը կմտնի ՀՀԿ: Այդ դեպքում էլ նա, բնականաբար, կընդգրկվի ԳՄ:

- Մեզ համար, իհարկե, ցանկալի կլինի վարչապետի մուտքը ՀՀԿ, բայց դա ինքը պետք է նախաձեռնի, եւ ինքը պետք է դա հայտարարի: Իսկ եթե Կարեն Կարապետյանն անդամագրվի կուսակցությանը, ապա, բնականաբար, նա պետք է լինի կուսակցության ղեկավար մարմնում:

- Այդ բարեփոխումների կամ փոփոխությունների շրջանակներում ՀՀԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին: Հնարավո՞ր է նրանցից ԳՄ անդամները դուրս գան այդ կառույցից:

- Դա պարզ կլինի նոյեմբերի 26-ին: Դուք ինձ այնպիսի հարցեր եք տալիս, որոնք որոշվելու են համագումարի ժամանակ: Դուք ուզում եք, որ ես պատասխանե՞մ այնպիսի հարցերի, որոնք որոշվելու են քվեարկության միջոցով: Ես դա չեմ կարող ասել:

- Իսկ դուք մնալո՞ւ եք ԳՄ անդամ:

- Ուզում եք, որ ես պատասխանե՞մ համագումարի բոլոր պատվիրակների փոխարեն ու վիրավորե՞մ նրանց: Ես դա չեմ անի:

- Իսկ նոր պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են: Կարծես թե դեռ այնքան էլ բարեփոխված չէ կառավարման համակարգը:

- Որպեսզի դուք ունենաք այդ հարցի պատասխանը, պետք է եւս մեկ անգամ կարդաք նախագահի փետրվարի 12-ի ելույթը: Երբ ինձ տալիս են փոփոխությունների վերաբերյալ հարցեր, ես մատնացույց եմ անում դա, որտեղ ապագա պետական չինովնիկի կերպարի վերաբերյալ շատ հստակ հարցադրումներ կան: Դա ուղղված է հասարակությանը, բայց կրողը պետք է լինի պաշտոնյան: Նրանք, ովքեր չեն մտնում այդ տեսլականի մեջ, կարող են փոխվել: Եվ այդ փոփոխությունները վերաբերում են մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներին:

- Կառավարությունում կա՞ն այդ կերպարին չհամապատասխանող պաշտոնյաներ:

- Այդ հարցի պատասխանը կստանաք վեց ամիս հետո ձեւավորվելիք կառավարությունից:

- Ձեզ համար ի վերջո հստա՞կ է հարցը, թե նախագահության իր ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, ինչը չէր հերքել «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում: Թե՞ ինչպես սահմանադրական փոփոխություններից առաջ էր ասել, չի ցանկանում լինել այդ պաշտոնում:

- Դուք ինձ հարցեր եք տալիս, որի պատասխանը նախագահը չի տվել: Այդ հարցի պատասխանը կարելի է տալ միայն խորհրդարանական ընտրություններից հետո: Սա անհայտներից մեկն է: Կան այլ անհայտներ: Իշխող կուսակցության ղեկավարը իր խաղաքարտերը կարող է բացել միմիայն ընտրությունից հետո:

Տպել
3168 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան