Հենրիխ Մխիթարյանը խոսեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր վիճակի մասին

09/11/2016 schedule12:15

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին քիչ խաղաժամանակ ստանալը չի ճնշում: Նա պատրաստվում է պայքարել թիմում իր կայուն տեղն ունենալու համար: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, նա Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում լրագրողներին էր հանդիպել որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: Պատասխանելով հարցերին` նա խոսեց նաեւ «կարմիր սատանաների» կազմում իր իրավիճակի մասին:

«Ամեն ինչ շատ լավ է: Թեեւ քիչ խաղային ժամանակ եմ ստանում, բայց դա խոչընդոտ չի կարող հանդիսանալ, որովհետեւ շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հասնեմ այստեղ: Կարծում եմ, որ ոչինչ չի կարող ինձ խանգարել իմ երազանքի հասնել ու առաջ շարժվել, քանի որ, եթե այս պարագայում ես հանձնվեմ, կստացվի, որ ոչինչ չեմ արել այնտեղ հասնելու համար: Փորձելու եմ իմ մեջ ուժ գտնել ու պայքարել իմ ուզածին հասնելու համար»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը նաեւ խոսեց Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին: Նա նշեց, որ վաղուց է ճանաչում մասնագետին եւ ուրախ է նրա գլխավորությամբ աշխատելու համար:

«Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրանից նույնիսկ փոքր տարիքում: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին ինչ-որ բան տալ»,- ասաց նա:

Անդրադառնալով հավաքականի առաջիկա խաղին՝ նա նշեց, որ լավ մարզավիճակում է, թեեւ վերջերս շատ խաղալու հնարավորություն չի ունեցել:

«Ճիշտ է`վերջին հանդիպումն անցկացրել եմ մոտ 1 շաբաթ առաջ, խաղացել եմ 30 րոպե, սակայն դա խոչընդոտ հանդիսանալ չի կարող: Կարեւորը ցանկությունն է, մարզավիճակը գնում է 2-րդ պլան»,- ասաց նա:

Հայաստանի հավաքականն աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի իր հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 11-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը կսկսվի 21:00-ին:

Տպել
4456 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց