ԿԳԲ-ական աճպարարություն. ինչպես ՔԿՀ-ն տապալեց Վահան Շիրխանյանի ասուլիսը. Լուսանկարներ

10/11/2016 schedule21:20

Այսօր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարանում նախատեսված էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ասուլիսը թվով 10 լրագրողների հետ: Ասուլիսը, սակայն, չկայացավ: ՔԿՀ-ի աշխատակիցները պետի՝ արդարադատության գնդապետ Վահե Պապիկյանի գլխավորությամբ մի քանի ժամ «մուկն ու կատու» էին խաղում:

Այսպիսով՝ ՔԿՀ աշխատակցի (կոչումով լեյտենանտ) ուղղորդմամբ` լրագրողները դիմում գրեցին ՔԿՀ պետին՝ Շիրխանյանի հետ 11 լրագրողի տեսակցության թույլտվության համար: Դիմումը լրագրողները գրեցին մի քանի անգամ, քանի որ մեկում լրագրողները հատուկ չէին նշել Պապոյանի կոչումը, մյուս դիմում մի փոքր ջնջում կար, իսկ մեկում էլ՝ «լուսանցքն ու մի մատ խորքիցը» չէր պահպանվել: Ինչեւէ, մեկ ժամ անց ՔԿՀ աշխատակիցը լրագրողներին հանձնեց ՔԿՀ պետ Վահե Պապոյանի որոշումը: Պապոյանը՝ հղում անելով կառավարության որոշմամբ հաստատված`«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» 140-րդ կետին, որոշում կայացրեց մերժել լրագրողների դիմումները: Համաձայն վերոհիշյալ որոշման՝ թույլատրվում է կալանավորված անձին միաժամանակ տեսակցել առավելագույնը երեք չափահաս անձանց: Լրագրողները, սակայն, չհանձնվեցին. ՔԿՀ պետի որոշումից հետո եւս երեք դիմում ուղարկվեց նրան: Կրկին մեկ ժամ հետո ստացանք պատասխանը: Այս անգամ էլ Պապոյանը մերժեց՝ պարզաբանելով, որ Շիրխանյանին արդեն իսկ տրամադրվել է առնվազն երկու տեսակցություն նրա մեձավոր ազգականների հետ, մեկն այսօր, իսկ մյուսը՝ երկու օր առաջ:

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, որը լրագրողների հետ մի քանի ժամ ՔԿՀ պետի որոշմանն էր սպասում, ասաց, որ դեռեւս հոկտեմբերի 26-ին դիմում էր ներկայացրել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վ. Պապոյանին՝ Շիրխանյանի հետ լրագրողների հանդիպումը կազմակերպելու համար: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին » ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն՝ մինչեւ երեք ժամ տեւողությամբ: Շիրխանյանի պաշտպանը, հղում կատարելով այս հոդվածին, միջնորդել էր որոշում կայացնել 2016թ. հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակամիջոցում ՔԿՀ պետի համար նախընտրելի որեւէ օր ու ժամի թույլատրել ԶԼՄ-ների մուտքը ՔԿՀ եւ նրանց տեսակցությունը Շիրխանյանի հետ: ՔԿՀ պետը պատասխան գրության մեջ հղում էր կատարել այն օրենքին, որով թույլատրվում է տեսակցությունը, եւ նշել, որ ՔԿՀ-ն տեսակցությունների տրամադրման օրեր կամ ժամեր չի նշանակում: Այսինքն` ՔԿՀ պետն, ըստ էության, չի բացառել կալանավորին տեսակցելը, ավելին՝ օրի եւ ժամի ընտրությունը թողել է պաշտպանի հայեցողությանը: Բացի այդ` Շիրխանյանին բանավոր կերպով տեղեկացրել են, որ ՔԿՀ պետը որեւէ խոչընդոտ չի տեսնում` նրա հետ լրագրողների հանդիպումը կազմակերպելու համար:

Այն, որ ՔԿՀ-ն խուսափում էր լրագրողների եւ Շիրխանյանի հանդիպումից, սա արդեն պարզ էր: Հենց սկզբում պետք է արդարադատության գնդապետը տեղեկացներ, որ տեսակցությունները Շիրխանյանի հետ սպառվել են, ինչը արվեց միայն մի քանի ժամ հետո: Այնուամենայնիվ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն կարող էր կալանավորի հետ մեկուսարանում լրագրողների հետ հանդիպման նախադեպ ստեղծել: Լրագրողները մտադիր են այս որոշումները բողոքարկել վերադասության կարգով:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում մերժման որոշումները աճպարարաություն որակեց: «Այսպիսի լուրջ հիմնարկին սազական պատասխան չէ: Սրա միակ նպատակն այն է, որ խոչընդոտներ ստեղծվեն լրագրողների հետ Շիրխանյանի հանդիպմանը», -հայտարարեց Ալումյանը: Նրա ներկայացմամբ, Վահան Շիրխանյանը զինված խմբի գործի վերաբերյալ ցանկանում էր մի քանի մանրամասներ հայտնել՝ իր դիրքորոշման հետ կապված: «Նա նաեւ ցանկանում էր որոշ հանգամանքներ ասել, թե ինչու է իր նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացվում, ում կողմից է հրահրված եւ ինչու», -նշեց Ալումյանը: Վերջինս մեր հարցին ի պատասխան ասաց, որ Շիրխանյանի առողջական վիճակը շատ վատ է. «Դժվարությամբ իր խցից հասնում է տեսակցությունների սենյակ...: Ինչո՞ւ եք հարգելի՛ իշխանություններ, այդ մարդուն պահում կալանքի տակ, աստիճանաբար սպանում, եթե իմ պաշտպանյալը ազատության մեջ մնալով ոչ թաքնվելու է, ոչ էլ խոչընդոտելու գործի քննությանը: Իսկ ինչու են սպանում, ինքը կասի»,-ասաց պաշտպանը: Մեր հարցին՝ զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի կողմից Վահան Շիրխանյանին առաջարկություն եղե՞լ է իրեն ծանոթացնել ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Ալումյանը պատասխանեց. «Այո, եղել է, բայց մնացածը հիմա չպատասխանեմ: Դատավարության ժամանակ ամեն ինչ կապացուցենք»: Մեր տեղեկություններով, Արթուր Վարդանյանը, որը Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանի միջնորդությամբ ծանոթացել էր Շիրխանյանի հետ, առաջարկել էր նրան հանդիպում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նշենք, որ սույն գործը չնայած պաշտպանական կողմի բողոքարկումներին ուղարկվել է դատարան: Գործն ամենայն հավանականությամբ կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
3140 դիտում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը