Նոր Սահմանադրությամբ Ղարաբաղը կկոչվի Արցախ. ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ

11/11/2016 schedule13:11

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Արցախի Հանրապետությամբ փոխարինելու առաջարկն արտառոց չէ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում առաջարկվում է պաշտոնապես վերականգնել պատմական Արցախի անվանումը՝ որպես Արցախի Հանրապետություն:

«Պատմական անվանումն է, որը միշտ էլ շրջանառության մեջ է եղել, ուստի այն չեմ դիտարկում որպես արտառոց երեւույթ. պարզապես եւս մեկ անգամ ամրագրվում է»,-ասաց Բաբայանը՝ հիշեցնելով, որ ԼՂՀ զինանշանում եւս առկա է Արցախ անվանումը:

Մեր դիտարկմանը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն իսկ հայտարարել են, որ անվան փոփոխությունը որեւէ դեր չի կարող ունենալու բանակցություններում, եւ միեւնույն է՝ իրենք չեն ճանաչելու Արցախը որպես անկախ պետություն, Բաբայանն ասաց.

«Մի կողմ դնենք չճանաչվածության հարցը, կարող եմ ասել, որ հետաքրքիր մեկնաբանություններ են եղել համանախագահողների կողմից: Օրինակ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը ասել է, որ փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենալու բանակցություններում, ինչը նշանակում է, որ իրենք ընդունում են, որ սա մեր ներքին գործն է, ու հարգում են մեր մոտեցումը»:

Դավիթ Բաբայանը մանրամասնեց՝ համանախագահողների մեկնաբանությունները հանգեցնում են նրան, որ ԼՂ-ի անվան պաշտոնական փոփոխությունը որեւէ վտանգ չի ներկայացնում.

«Ես սա համարում եմ հարգանքի նշան. այսինքն՝ այն Արցախի ներքին գործն է, եւ որեւէ մեկը չի միջամտում, ասում՝ ինչ՞ու եք նման քայլ անում: Այն մեր ներքին եւ ինքնիշխան իրավունքն է»,- ասաց Բաբայանը:

Անդրադառնանք Ղարաբաղ եւ Արցախ անվանումների ստուգաբանություններին. գրող, թարգմանիչ Վաչագան Սարգսյանը հիշեցրեց, որ ղարաբաղ բառը տարբեր լեզվաբանական ստուգաբանության է ենթարկվում, որոնցից ամենատարածվածն այն է, որ այն  թուրքական բառ է: Ըստ այդմ՝ ղարա նշանակում է սեւ, բաղ՝ այգի: Սարգսյանի խոսքով՝ Արցախ բառի ստուգաբանություն, կարծես թե, չկա, սակայն այն «մեր պատմական անվանումն է»:

Մեր հարցին՝ որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ միջազգային հարթակներում անվան փոփոխությունը, Վաչագան Սարգսյանը պատասխանեց.

«Ոչ, չի կարող այն որեւէ կերպ ազդել միազգային ճանաչման կամ հասարակական, քաղաքական կարծիքի ձեւավորման վրա, բայց հայերիս համար այն հոգեբանական մեծ նշանակություն կարող է ունենալ այն, որ վերականգնվի պատմական անվանումը»:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ տերմինն առաջին անգամ հայտնվել է 1923 թվականին. այն կիրառվել է որպես Ադրբեջանի ԽՍՀ կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածք:

Ի դեպ, ազատամարտիկները եւս հրաժարվում են Ղարաբաղ տերմինից՝ կիրառելով Արցախ անվանումը:

Տպել
4849 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ