Էջմիածնում մարդիկ զրկվում են ապրուստից. նրանք դիմել են Կարեն Կարապետյանին

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքին հարող ավելի քան 100 հեկտար վարելահողերը տարիներ շարունակ մշակող մարդիկ փաստի առաջ են կանգնել: Նրանք օրերս տեղեկացել են, որ իրենց մշակած հողատարածքները, որոնցից գոյանում էր իրենց ապրուստը, սեփականատերեր ունեն, որոնք գյուղատնտեսական տեխնիկա են բերել եւ ինչ-որ աշխատանքներ են անում: Վարելահողերի կեսը մշակող Սարգիս Միրաբյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որպեսզի խնդրին լուծում տան:

«Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարն էր զանգահարել եւ ասել, որ դիմել են արդեն Արմավիրի մարզպետարանին, որպեսզի հարցում անեն եւ պարզեն, թե ովքեր են այդ հողերի սեփականատերերը: Հիմա մենք սպասում ենք այդ հարցի պատասխանին»,- ասաց Սարգիս Միրաբյանը՝ նշելով, որ երբ հողակտորերի համար պայքարող քաղաքացիները թույլ չեն տվել գյուղտեխնիկան մտնի իրենց մշակաբույսերի դաշտերը, տեխնիկան աշխատացնողներն անշարժ գույքի սեփականության մոտ 40 վկայական են ցույց տվել, ըստ որոնց, տարբեր անձինք տարիներ առաջ գնել են այդ հողակտորներից որոշ մասեր եւ դարձել սեփականատեր: «Այսինքն՝ կադաստրի տարածքային գործակալության նախկին պետ Շիրազ Հարությունյանի անունով է եղել: Իմ ձեռքում հիմա մի հատ կա, որն Արաբկիրի նոտարն է տրամադրել Աբրահամ Վոլոդյայի Տոնոյանին»,- ասաց Սարգիս Միրաբյանը՝ նշելով, որ 2007 թվականին է տեղի ունեցել այդ գործարքները:

Նրա խոսքով՝ տվյալ հողատարածքների փաստացի սեփականատերերը չեն եկել եւ չեն պահանջել իրենց սեփականությունը հանդիսացող հողերն ազատել, միայն տեխնիկան աշխատացնող մարդիկ են այս օրերին լինում տարածքում:

«Մենք երկուշաբթի պետք է դիմենք մարզպետարանին, որպեսզի մարզպետի հետ հանդիպում խնդրենք: Ինքը մեզանից նեղացավ, որ իրեն չենք դիմել: Մենք քաղաքապետարան դիմել ենք, բայց մարզպետարան, մեր սխալն է եղել, որ չենք դիմել: Պետք է գնանք, տեղեկանանք, թե մեր գործերը որ փուլում են: Քաղաքապետարանն էլ ասում է, որ մեր կողքին է: Աշոտ Ղահրամանյանն էլ, որ մեզ զանգահարեց, ասեց, որ ՀՀ համապատասխան որոշումն իրենք չեն կարող չեղարկել: Այսինքն՝ 23 տարի ես անընդմեջ մշակում եմ այդ հողը, այդ հողը վաճառել են առանց իմ գիտության եւ 2004 թվականից մինչ օրս որեւէ մեկը չի եկել ասել, թե դա իրենց հողն է»,- նկատեց Սարգիս Միրաբյանը:

Նշենք, որ Էջմիածնի հողօգտագործողների պնդմամբ՝ տվյալ հողատարածքներն իրենց է հատկացվել ՀՀ կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 19-ին 518 որոշումով:

Տպել
6274 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել