Ամփոփվել են համաբանակային սպարտակիադայի արդյունքները

12/11/2016 schedule20:00

Մարզված և սպորտային բարձր ցուցանիշներ գրանցող զինծառայողը զինված ուժերի մարտունակության գրավականն է: Փաստել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով այսօր բանակի կենտրոնական մարզական ակումբում ներկա է եղել  ՀՀ ԶՈՒ համաբանակային 17-րդ սպարտակիադայի փակման միջոցառմանը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նոյեմբերի 7-ից 12-ն անցկացված համաբանակային սպարտակիադայի ընթացքում զինված ուժերի զինծառայողները մրցել են հրաձգություն, ռազմամարզական քառամարտ, ռազմամարզական եռամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմամարզական կողմնորոշում, բազկամարտ և կշռաքարերի բարձրացում մարզաձևերում։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ռազմամարզական միջոցառմանը մասնակցել են նաև ՊԲ զինծառայողները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սպարտակիադայի նպատակն է առավել բարձրացնել զինծառայողների ֆիզիկական պատրաստության և մարզական վարպետության մակարդակը, բացահայտել բանակի լավագույն մարզիկներին, որոնց հենքի վրա էլ ձևավորվում են ՊՆ հավաքական մարզական թիմերը: Թիմեր, որոնք տարիներ շարունակ միջազգային ամենատարբեր հարթակներում իրենց փայլուն հաղթանակներով ծածանում են հայկական եռագույնը:

Համաբանակային սպարատակիադայի դրոշի հանդիսավոր իջեցման պատիվը վերապահվել է ավագ լեյտենանտ Սասուն Վարդանյանին, ով ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում իր ստորաբաժանման կազմով դիմակայել է հակառակորդի առաջխաղացմանը և լռեցրել հրետանային ստորաբաժանումների կրակը, ինչպես նաև վնասազերծել է հակառակորդի ուղղաթիռը և այն վթարային վայրէջքի հարկադրել:

Միջոցառումը եզրափակվել է առանձին մարզաձևերում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների և ընդհանուր թիմային հաշվարկով հաղթող ճանաչված թիմերի պարգևատրման արարողությամբ:

Ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային գավաթների են արժանացել երրորդ հորիզոնականը զբաղեցրած Երևանի կայազորի զորամասերի հավաքականը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հավաքականը և պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրած ՊՆ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքական թիմը:

Տպել
1355 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է