Աթեշյանն անհրաժեշտ բացատրությունները տվել է, Գարեգին Բ-ն կհանդիպի նրան. Տեր Վահրամ

14/11/2016 schedule14:38

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաստատում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան: Տեր Վահրամը նշեց նաեւ, որ այցի շրջանակներում հանդիպում տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

- Տեր Վահրամ, ո՞րն է Աթեշյանի Հայաստան այցի նպատակը, ի՞նչ միջոցառման է մասնակցելու:

- Միջոցառման որեւէ հարց չկա, նման այցեր տեղի են ունենում հաճախակի: Հատկապես, նվիրապետական աթոռներում եւ Սփյուռքի թեմերում ծառայող եկեղեցականները հաճախ են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին այցելում: Այդպիսին պետք է դիտարկել նաեւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը: Վստահ եմ, որ այս օրերին հանդիպում տեղի կունենա նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

- Նրա շուրջ բարձրացած աղմուկից հետո սա Հայաստան առաջին այցն է: Ինչպես հայտնի է՝ Աթեշյանը չեկավ մասնակցելու նույնիսկ հոգեւոր խորհրդի նիստին: Դրանով է պայմանավորված նրա այցի նկատմամբ հետաքրքրությունը:

- Անձը շարունակում է ծառայություն իրականացնել: Նա անհրաժեշտ բոլոր բացատրությունները տվել է իր կատարած քայլերի առնչությամբ եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն էլ, բնականաբար, պիտի շարունակի իր հարաբերությունները: Այս իմաստով մարդը եկել է Սուրբ Էջմիածին իր պարտականությունները կատարելու:

- Տեր Վահրամ, Աթեշյանը վերջերս նամակով դիմել էր Թուրքիայի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ նոր պատրիարքի ընտրություն իրականացնել՝ հաշվի առնելով, որ գործող պատրիարքն արդեն 8 տարի է անգործունակ է: Նամակին արձագանք եղե՞լ է:

- Ես այդ մասին դեռ տեղեկություններ չունեմ: Վստահ եմ՝ նա այս օրերին եւս որոշակի պարզաբանումներ կտա: Սակայն հայտնի է, որ գործընթացը դեռ նոր է սկսվում եւ չեմ կարծում այսքան վաղ արձագանք լինի:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո Արամ Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գրելով.

«Հարգելի՛ պարոն նախագահ, առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակաշրջանում կատարված դեպքերի վերաբերյալ Բունդեսթագի կայացրած որոշումն առաջ է բերել մեր ափսոսանքը: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք հայտնում ենք Ձեզ մեր ափսոսանքը՝ ի նշան մեր անկեղծ զգացմունքների արտահայտության: Անընդունելի է, որ խորհրադարանը, որը ձեւավորվել է գերմանացի քաղաքացիների քվեների միջոցով եւ պարտավոր է ընդունել իր ժողովրդի խաղաղության, բարգավաճմանն ու անվտանգությանն ուղղված օրենքներ,  կարծիք է արտահայտում, անկախ այն հանգամանքից, որ այն չունի դրա իրավունքը: Անընդունելի է, որ այդ խորհրդարանն օրինականացնում է այս որոշումն ամբողջ գերմանացի ժողովրդի անունից եւ իրեն դատավորի դեր վերագրում»:

Սրանից հետո Հայաստանում եւ Սփյուռքում բողոքի մեծ ալիք բարձրացավ, հնչեցին Աթեշյանին կարգազուրկ անելու կոչեր: Վախենալով Հայաստանում բարձրացած բողոքի մեծ ալիքից՝ այդ ժամանակ Աթեշյանն անգամ չեղարկեց Հայաստան նախատեսված այցը եւ չմասնակցեց Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստին:

Տպել
2405 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է