Երբ աճուրդի է հանվում աշխարհաքաղաքական ընտրությունը

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի նպատակներից էր ոչ միայն Արեւմուտքի արժեքային, այլեւ աշխարհաքաղաքական դաշտ բերել հետխորհրդային վեց երկրների, ապրում է բավականին ծանր ժամանակներ:

Նախ, 2013 թվականի ուկրաինական ճգնաժամի կտրուկ խորացման ֆոնին Երեւանը եւ Կիեւը հրաժարվեցին բանակցած եւ համաձայնեցրած Ասոցացման պայմանագրից եւ միայն «Մայդանից» հետո Ուկրաինան միացավ համաձայնագրին: Այժմ էլ սույն պայմանագիրը ստորագրած երկրներում մեզ համար հետաքրքիր, իսկ Եվրամիության համար մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում:

Եթե Ուկրաինայում պետական ինստիտուտների փլուզման եւ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դրդված քիչ-քիչ նվազում է Եվրամիության հետ ինտեգրացիայի աջակիցների թիվը, իսկ Վրաստանում թեկուզ փոքր ֆրակցիայով, բայց խորհրդարան է անցնում ընդգծված ռուսաստանամետ եւ ազգայնական քաղաքական ուժ, ապա Մոլդովայում ստեղծված իրավիճակը «գլխեց» բոլորին: Այնտեղ անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, ռուսամետ համբավ ունեցող թեկնածու Իգոր Դոդոնը: Նա ոչ միայն հաղթեց, այլեւ նշեց, որ առաջին պաշտոնական այցը կատարելու է Ռուսաստան՝ այսպիսով ուրվագծելով երկրի արտաքին քաղաքական ուղենիշը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ պահը բաց չթողեց, շնորհավորեց նրան եւ հրավիրեց Մոսկվա՝ «զրույցի»:

Մոլդովայում, որին հաճախ Բրյուսելը Եվրամիության հետ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հաջողված օրինակ էր ներկայացնում, ընտրական շախ արեցին Եվրամիությանը: Հիմա այս երկրում նախագահ է ընտրվել մի մարդ, որը վերջին 7 տարիներին քննադատում էր եվրոպական ինտեգրացիայի ուղին, կողմ էր արտահայտվում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը եւ Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերությունների վերականգնմանը: Ընտրության ճոճանակը թեքվեց դեպի Ռուսաստան:

Սա ոչ այլ ինչ է, քան 2013 թվականից սկսած Արեւելյան գործընկերության ծրագրի փլուզման շարունակության օրինակ, ինչը շատերը, այդ թվում եվրոպական չինովնիկները քաղաքավարի անվանում են «ծրագրի վերանայում»: Ուղղակի, երբ երկիրը պետականաշինության եւ տնտեսության զարգացման փոխարեն զբաղված է անընդհատ աշխարհաքաղաքական ընտրություններ իրականացնելով եւ հույսը կապում է հիմնականում դրսի հետ, այն այդպես էլ դուրս չի գալիս պերմանենտ «Արեւմուտք-Ռուսաստան» ընտրությունների հորձանուտից:

Մեղմ ասած, ոչ բարվոք վիճակ է նաեւ այն երկրներում, որոնք ընտրել են ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական արեալում հանգրվանելու ուղին: Եթե 10 տարի առաջ Հայաստանում հակառուսական տրամադրությունները բացառություն էին, ապա այժմ դրանք կյանքի նորմա են: Պատճառները նույնն են. չեն իրականացել խոստացված տնտեսական էֆեկտները: Ավելին՝ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանը բավական խոցելի վիճակում է հայտնվել: Մեզանում էլ հանրային քննարկումները Մոլդավայի դիսկուրսի ինչ-որ առումով հայելային արտացոլանքն են: Նույն էնտուզիազմով խոսում են, թե ինչ մեծ հնարավորություն բաց թողեց Հայաստանը, երբ հրաժարվեց Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրից: Թե ինչ ձեռք բերեցին մյուս երկրները, որտեղ տարբեր արագությամբ աճում են ռուսամետ տրամադրությունները, դժվար է ասել: Հատկապես Մոլդովային եւ Ուկրաինային այս ստարտային պայմաններում ոչ միայն ԵՄ, այլեւ «Մաքդոնալդս» չեն ընդունի:

Այս պարագայում պետք չէ զարմանալ, որ Արեւելյան գործընկերության անդամ պետություններում բարեփոխումներն արգելակվում են կամ տեղի են ունենում մեկ քայլ առաջ եւ երկու քայլ հետ սկզբունքով: Ռեֆորմները կատարվում են եվրոպական փողերով ու այնպիսի չկամությամբ, որ կարծես դրանք եվրոպացիներին են պետք: Մեծ հաշվով հասարակության, տնտեսության եւ պետության զարգացման խնդիր դրված չէ: Դրա կարիքը չկա էլ, երբ աճուրդի է հանված երկրի աշխարհաքաղաքական ընտրությունը՝ ինտեգրացիայի անվան տակ: Իսկ ընտրողներին՝ կախված քաղաքական ուժի աշխարհաքաղաքական դիրքավորումից, «վաճառում» են միայն խոստումներ՝ ա՛յ, հիմա Ռուսաստանը կամ Եվրամիությունը շուկան կբացի, մոլդովական ու վրացական գինիների վաճառքը կաճի, իսկ հայկական ապրանքների արտահանման ծավալները կկրկնապատկվեն: Իրականում թե՛ եվրոպական, թե՛ ռուսական ուղղությամբ ոչ Հայաստանն է հասել առեւտրային բարձունքների, ոչ էլ Վրաստանն ու Մոլդովան:

Եվրամիությունն անգամ քաղաքական նպատակներով առանց մեծ վերահսկողության իր շուկան բացեց մոլդովական գինիների համար, ու արդյունքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Հակառակ պարագայում դժգոհություններն այդքան մեծ չէին լինի: Մի բան պարզ է, անընդհատ աշխարհաքաղաքական ընտրությունների շրջապտույտում հայտնված երկրի ներքաղաքական կյանքում, որտեղ տնտեսության զարգացման ցանկությունը գրեթե բացակայում է, միշտ հաղթում է պոպուլիզմը, պրոպագանդան եւ դեմագոգիան: Կլինեն մայդաններ, պերմանենտ ցնցումներ, որից չի շահի ո՛չ պետությունը, ո՛չ էլ հասարակությունը:

Տպել
10046 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց