Երևան
16 °C
«Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին: Ինչո՞ւ: Որովհետև սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրինագիծ է: Այն զինվորը, որի միտքն ազատ է մտածելուց, թե ինչ է լինելու ինձնից հետո իմ ընտանիքի հետ, թե արդյոք երեխաներս ու ծնողներս սոված կմնան, այսպիսի զինվորի մարտունակությունը շատ ավելի բարձր է, նա ավելի է կենտրոնացած մարտական գործողությունների վրա, եւ ուրեմն՝ մարտի ելքի անվտանգ հանգուցալուծումը նրա համար շատ ավելի հավանական է»,- այսօր Ազգային ժողովում զինված և հաշմանդամ դարձած զինծառայողներին հատուցում տալու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ շատերը, սակայն, արդարացիորեն նկատում են, թե իշխանությունները, ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին, որ մեր բյուջեն ի վիճակի լիներ հայրենիքի համար կյանքը և առողջությունը զոհաբերած քաղաքացիներին արժանապատիվ հատուցում տար: «Ճիշտ են ասում այդ քաղաքացիները, և հիմա մենք նաև այս պատճառով պետք է վճարենք այդ 1000-ական դրամները, որովհետև որպես պետություն, որպես հասարակություն չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլիներ էֆեկտիվ: Սա յուրօրինակ մի տուգանք է արդյունավետ պետություն եւ իշխանություն ունենալու հարցում մեր կրած խայտառակ պարտությունների համար: Մենք այդ տուրքը պիտի վճարենք, որ ինքներս մեզ եւ արտաքին աշխարհին ապացուցենք, որ պետություն ունենալու կամք ունենք»,- ասաց պատգամավորը:
Նա մեջբերեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությունը, թե բանակում զինծառայողներ ունեցող ընտանիքներին պետք է ազատել այդ 1000 դրամներից և հավելեց, թե զինծառայողներին տրվող սապոգների 40 տոկոսն առաջին հագնելուց հետո 20 րոպեի ընթացքում քրքրվում է: Եւ եթե ՊՆ-ն ուզում է զինծառայողների ծնողներին լավություն անել, պետք է այնպես անի, որ հայոց զինվորի ծնողն ազատվի Վերնիսաժից սապոգ առնելու, ներքնաշոր ու ատամի մածուկ առնելու պարտավորությունից:
Այդ պարագայում, այդ 1000 դրամը նրանց համար դժվար չի լինի վճարել: Բանակում զինվոր պահելն այսօր ուսանող պահելուց ավելի բարդ է, ասաց Նիկոլ Փաշինյանը: «Էլ չմոռանանք, որ տիկին Ռիտա Սարգսյանն էլ ասում է` մարդա 100 դրամ տվեք, որ մանկական առողջապահության հարցերը լուծենք.... Խոսում են ապրիլյան պատերազմի մասին ու հարցնում` ինչ եղավ: Ժամանակն է ասել` ինչ եղավ:
ՀՀ-ն և կառավարությունը վերջին 6-7 տարիներին ՀՀ ԶՈւ զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով: Ուղղակի փողը չի տվել: Ու Դիլիջանում սաունա են սարքում 40 մլն դոլարանոց, ԿԲ-ն սարի գլխին 60 մլն դոլարանոց դաչա է սարքել, մինչդեռ այս փողերը պետք է լինեին խորքային հետախուզության միջոց, ինժեներական միջոց, որակով սապոգ և ավտոմատ: Ու մեր չինովնիկները 400 հազարանոց մեքենաներից իջնում են, լրագրողներին ասում, թե մեր պետության միջոցները սուղ են: Առաջինը ձեզ համար թող սուղ լինեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նաև հավելեց, թե առաջիկայում օրենքի նախագիծ է ներկայացվելու այն մասին, որ երբևէ նախագահի պաշտոնում, վարչապետի, նախարարի պաշտոններում եղած մարդկանց գույքն ու ունեցվածքը պետք է ստուգվեն: «Ժողովուրդը պետք է իմանա, թե այդ բարձրաստիճան տամոժնիկներն ու դատախազները, պատգամավորները, ով շվեյցարական բանկում ինչքան փող ունի: Առաջիկայում ես նախագիծ եմ ներկայացնելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին: Ու նրանք պետք է նոտարով հաստատված թուղթ տան, որ թույլ են տալիս իրենց գույքային վիճակը ստուգել: Հատ-հատ պետք է իմանանք` ով, որտեղ, ինչ ունի: Պետք է իմանաք, թե ով ինչ է տարել այս պետությունից»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ