«Սասնա ծռեր»-ից եւս մեկին մեղադրանք է առաջադրվել ոստիկանին սպանելու համար

16/11/2016 schedule13:55

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար:

Մեր տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը:

Բացի սպանության հոդվածից, Արմեն Բիլյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ ՔՕ 238 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Այսպիսով՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը), եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով:

Առաջարդված մեղադրանքներում Բիլյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելին, նրա պաշտպանի խոսքով՝ Բիլյանը պնդում է, որ ՊՊԾ գնդի այն տարածքում, որտեղ սպանվել է Գագիկ Մկրտչյանը այնտեղ չի եղել. «Հետագայում մենք նոր ապացույցներ կներկայացնենք, ուղղակի այս պահին նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող շատ բան ասել: Իմ պաշտպանյալը ոստիկանին կյանքից զրկելու հետ որեւէ առնչություն չունի, նա այդ հատվածում, որտեղ նշված ոստիկանը կյանքից զրկվել է չի եղել»,- ասաց Ֆանյանը եւ հավելեց. «Մենք միջնորդել ենք, որպեսզի եղած մեղադրանքը լրացնելու եւ փոփոխելու հիմքում դրված բոլոր ապացույցները մեզ ներկայացնեն: Սպասում ենք, վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը, որպեսզի մեղադրյալ ներգրավելու նոր որոշումը բողոքարկենք հսկողություն իրականացնող դատախազին»:

Նա նաեւ ասաց, որ այսօր ժամը 14:00-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Բիլյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 45-ամյա ոստիկան Գագիկ Մկրտչյանը ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին, ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, նա մի քանի օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին:

Այս գործով կալանավորված Սմբատ Բարսեղյանին էլ մեղադրանք է առաջադրվել ոստիկան Յուրի Տեփանոսյնաի սպանության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6894 դիտում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Անբարոյականը խոսում է բարոյականությունից, յուբկայով Գեբելս Զախարովան էլ՝ դեմոկրատիայից. Մեհրաբյան. տեսանյութ

Զավթելու էին իշխանությունը, հետո զիջելու էին ինքնիշխանությունը. եթե ծրագրված տեռորիզմը հաջողվեր. Կոնջորյան

«Հոկտեմբերի 27»-ից վտանգավոր բան էր ծրագրվում. սքեմը վերմակ չէ, որ քաշես վրադ, ահաբեկչություն անես. տեսանյութ

Հայաստանը Ղազախստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Հարգանքին՝ հարգանքով, անարգանքին՝ անարգանքով. Վարդան Ղուկասյանը բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի՝ 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը. 450 մարդ աշխատավարձ չի ստացել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է խափանման միջոցը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին

ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան

ՀՀ անունից թողարկված եվրապարտատոմսերը հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում

Զորավարժադաշտում, նախնական տվյալներով ականանետային կրակոցի պայթյուն է եղել, կան տուժածներ. ՊՆ

Խաչփառ գյուղի տներից մեկում հրդեհ է. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Այգեշատի մանկապարտեզը վերանորոգված և գույքով համալրված է. վարչապետ. տեսանյութ

Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է

Գումարի նշումներով անվանացուցակներ, գումար. Սամվել Կարապետյանի աջակցության հավաքի գործով դեպքեր են բացահայտվել

Հայտնի է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը

Թուրքիան Ֆրանսիային հորդորել է չմիջամտել իր դատական գործընթացներին

Այո, հարցաքննվում էի, մեղադրանք են առաջադրել, ես ցուցմունք չեմ տվել. Սեյրան Օհանյան

Արտակ Զեյնալյանին են հանձնվել ՍԴ դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև թղթապանակը

Չնախատեսված հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սեյրան Օհանյանը Քննչական կոմիտեում է, հարցաքննվում է

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին

Տեղի է ունեցել 80 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտն այլևս իրականություն է. ԲՏԱ նախարար

Սիսիանը և հարկայինը թալանածը Արցախի տեղը չգիտե՞ր, թե՞ ազգային արժեքը խառնել էր ազգային արժույթի հետ. Ղազարյան

Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ նրան ազատությունից զրկելու հիմքերի մասին

Անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման քայլերին. հեռախոսազրույց են ունեցել ՀՀ և Հորդանանի ԱԳ նախարարները

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդան համայնք․ մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը

Տրվեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը․ վարչապետ

Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե

«ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի աշխատակազմը վարչապետին ներկայացրել է գործունեության, մատուցվող ծառայությունների մասին