«Շախմատային ավտոբուս»՝ նոր երեւույթ համաշխարհային շախմատում

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտում կայացել են նախատեսված 12 պարտիայից 4-ը, եւ հաշիվը հավասար է՝ 2:2: Բոլոր 4 պարտիան էլ ավարտվել են ոչ-ոքի, թեեւ առնվազն 2-ում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Կառլսենն ուներ մեծ առավելություն եւ շատ մոտ էր հաղթանակին: Բայց չեմպիոնի կոչման հավակնորդ, ռուսաստանցի Կարյակինը գրեթե անհույս իրավիճակներում կարողացել է գտնել ոչ-ոքիի տանող միակ քայլերը:

Շախմատային վերլուծաբաններն այս պարտիաներում տեղի ունեցածը համեմատում են ֆուտբոլից շատ ծանոթ մի իրավիճակի հետ. թիմերից մեկն ամբողջապես տիրում է տարածքային առավելությանը, անընդհատ գրոհում է, վտանգավոր պահեր է ստեղծում, բայց չի կարողանում գոլ խփել, իսկ մրցակիցն անգամ չի փորձում դուրս գալ սեփական կիսադաշտից: Հարձակվող «թիմը» Կառլսենն է, պաշտպանվողը՝ Կարյակինը:

Հենց այս պատճառով էլ շախմատում սկսել են օգտագործել ֆուտբոլում վերջին տարիներին մոդայիկ դարձած «ավտոբուս» տերմինը: Շարունակելով ֆուտբոլային տերմինաբանությունը, որոշ մասնագետներ նշում են, որ երբ «թիմերից» մեկը չի կարողանում օգտագործել իր ստեղծած բազմաթիվ պահերը, ապա ամբողջ խաղի ընթացքում պաշտպանվող «թիմը» ի վերջո գոլ է խփում եւ հաղթում: Այնպես որ, մրցամարտի նման ընթացքը ոչ մի լավ բան չի կանխագուշակում առայժմ «տարածքային մեծ առավելությամբ» հանդես եկող աշխարհի չեմպիոն Կառլսենին:

Աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն արդեն հնարավոր է համարում Կարյակինի հաղթանակը մրցամարտում: «Կարյակինը եւ Կառլսենը տարբեր աստիճանի շախմատիստներ են. Կարյակինը լավ շախմատիստ է, իսկ Կառլսենը՝ ունիկալ: Իհարկե, մրցամարտում հնարավոր է ամեն ինչ, եւ պետք չէ բացառել անգամ Մագնուսի պարտությունը: Մուհամեդ Ալին էլ պարտություններ է կրել: Բայց ո՞վ է հիշում Ալիին հաղթողների անունները: Ամեն դեպքում, Նյու Յորքում ընթացող մրցամարտը ցույց կտա, թե ով՝ ով է ժամանակակից շախմատում»,- հայտարարել է Կասպարովը:

Հետաքրքիր է, որ դեռ մրցամարտից առաջ շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հենց այդպիսի մրցամարտ էր կանխատեսել՝ «Կառլսենը վունդերկինդ է՝ կարող է քարից ջուր քամել, իսկ Կարյակինը մինչեւ վերջ պայքարող է եւ կարող է փրկվել անգամ անհույս իրավիճակներից»: Չափազանց դրամատիկ ընթացք ստացած 4-րդ պարտիայում մրցակիցները կատարեցին 94 քայլ: 6,5 ժամ տեւած պարտիայի ընթացքում ամբողջապես հավասար դիրքում Կառլսենը 1-2 հրաշալի քայլերի միջոցով առավելություն ստացավ:

«Ես հասկացա: Կառլսենը սկսում է ամբողջ ուժով խաղալ, երբ խաղատախտակի վրա իդեալական ոչ-ոքի է»,- այդ պահին թվիթերյան իր էջում նման գրառում է կատարել Կարյակինի մարտավկաներից ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հետագայում եղավ մի պահ, երբ արդեն Կառլսենի հաղթանակը կասկած չէր հարուցում, եւ ցանկացած այլ շախմատիստ կհանձնվեր: Սակայն Կարյակինը պայքարեց մինչեւ վերջ, ստիպեց Կառլսենին սխալվել, եւ ի վերջո արձանագրվեց ոչ-ոքի: «Կառլսենը շատ, շատ հեռու է իր լավագույն մարզավիճակից»,- թվիթերում մեկնաբանեց Ռաջաբովը:

Ռուսաստանցի շախմատիստի կամքը եւ հրաշալի փրկությունը այս պարտիայում մեծ արձագանք է ստացել Ռուսաստանում, եւ 4-րդ պարտիայից հետո հրապարակումներ եղան, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարյակինին նշանակել է սպորտի նախարար: «Երջանիկ կլինեմ»,- այսպես է արձագանքել Կարյակինը այս նորությանը եւ նույն լակոնիկ ձեւով բնութագրել է 4-րդ պարտիան՝ «Ֆանտաստիկա»: Մագնուս Կառլսենը առայժմ չի անհանգստանում: «Ես ի վերջո կփշրեմ այդ «ամրոցը»: Չստացվեց այս պարտիաներում՝ էլի կփորձեմ: Չեմ հրաժարվելու գրոհելուց: Ավելի լավ է հարձակվել, քան անընդհատ պաշտպանվել»,- հայտարարել է Կառլսենը:

Շախմատային վերլուծաբանները Կառլսեն-Կարյակին մրցամարտը համեմատում են շախմատի պատմության մեծագույն դիմակայություններից Գարի Կասպարով - Անատոլի Կարպով մրցամարտի հետ: Ժամանակին այս մրցամարտը ստացել էր «2 Կ» պայմանական անվանումը՝ շախմատիստների ազգանունների առաջին տառերով: Հիմա էլ աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են ռուսական «Կ» տառով սկսվող ազգանուններով շախմատիստներ՝ Կառլսեն եւ Կարյակին, այնպես որ, հիմա էլ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը սկսել են կարճ անվանել «2 Կ»:

Արդեն ներկայացրի հանրահայտ «2 Կ» - երից Գարի Կասպարովը կարծիքը Կառլսեն-Կարյակին մրցամարտի մասին եւ հիմա ներկայացնեմ Անատոլի Կարպովի կարծիքը: «Մրցամարտը կարճ է՝ ընդամենը 12 պարտիա, եւ Կարյակինը կարող է հաղթել: Կառլսենին բոլորը ֆավորիտ են համարում, եւ դա այդպես է: Բայց Կառլսենին հաղթելու համար Կարյակինը պետք է հաղթահարի «Կասպարովի բարդույթը». երբ սկզբնախաղում առավելություն չի ստանում, մտածում է միայն ոչ-ոքիի մասին: Սա շախմատում սխալ մտածելակերպ է: Սերգեյը մեծ արկածներով, ինչ-որ տեղ՝ պատահական հայտնվեց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում եւ հույս ունեմ մարզական բախտը այստեղ էլ նրա օգտին կլինի»,-  հայտարարել է Կարպովը: Ավելացնեմ, որ Կառլսեն-Կարյակին 5-րդ պարտիան մեկնարկելու է այսօր կեսգիշերին:

Տպել
1969 դիտում

Չի կարելի թույլ տալ, որ այս նախագիծը իրականություն դառնա․ Արփինե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի նոր նախագծի մասին (տեսանյութ)

Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. դեսպան

Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

Գեղարքունիքում «Opel»-ը մի քանի պտույտ շրջվել է. կա 1 զոհ. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Փորձել են բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀԱՊԿ-ում լարումը կարող է հղի լինել տհաճ հետեւանքներով․ Վահրամ Բաղդասարյան

ԵՊՀ ուսանողները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել ու վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԲՀԿ-ն փորձելու է ԱԺ-ում առավել ներկայացվածություն ունենալ, բայց ժողովուրդն է որոշելու՝ ով ինչ ներգրավվածություն կունենա

Կրեմլում հույս ունեն, որ Պուտին-Թրամփ հանդիպումը բովանդակալից կլինի

Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ․ օրակարգում ընդգրկած է 6 հարց

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողն Ադրբեջանն է․ Արմեն Ռուստամյան

Մարտունի գալիս սարսափեցի. Նիկոլ Փաշինյան

Նարեկի ու Սերգեյի 1-ին ելույթը մեծ դահլիճում. քաղաքական հումոր ու անձնական «դառը» փորձ

Իշխանություններն իսկապես ամեն ինչ անելու են, որ այս ընտրություններն աննախադեպ լավը լինեն․ Արմեն Ռուստամյան

ՀՀ-ում երեք միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է

Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ից (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր․ որքա՞ն ունեցվածք ունի նա

Ուղարկեք ձեր CV-ները․ Փաշինյանը հայտնել է կադրային բանկ ստեղծելու մասին