46 ոստիկանի «հարվածած» Հայկը գիտական աշխատանքների հեղինակ է

18/11/2016 schedule22:40

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով դատական նիստը այսօր երկարատեւ ընդմիջումից հետո սկսվեց:

Ամբաստանյալի կարգավիճակում են 4 անձ՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը: Բոլորն էլ գտնվում են կալանքի տակ:

Այսօրվա նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ ամբաստանյալներից Հայկ Հովհաննիսյանը 24 տարեկան է, սովորում է Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի վերջին կուրսում: Մյուս ամբաստանյալը՝ 26-ամյա Արման Մխիթարյանը, նախկինում դատապարտված է եղել գողություն կատարելու համար, եւ պատժի կրումն ավարտվել է 5 ամիս առաջ: Այսինքն`Մխիթարյանը չի հասցրել երկար մնալ ազատության մեջ, քանի որ կալանավորվել է, այս անգամ` Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների դեպքերով: Դատավորի հարցին ի պատասխան Մխիթարյանն ասաց, որ առողջական խնդիրներ ունի: Դատավորը հետաքրքրվեց, թե մասնավորապես՝ ինչպիսի՞: «Սիրտս է ահավոր ծակում եւ մեջքս է ցավում: Նոր է եղել»: Մխիթարյանն ասաց, որ դիմել է կալանավայրի բուժմաս. «էկան կպան մեջքիս՝ ասեցին բան չկա»: Մյուս ամբաստանյալ Ալբերտ Ավագյանը նշեց, որ կահույքագործ է, առողջական որոշակի խնդիրներ ունի: 

Ամբաստանյալներից Նարեկ Սարգսյանն էլ դատարանին հայտնեց որ ամուսնացած է, խնամքի տակ ունի 5 -ամյա երեխա: Մինչ կալանքի տակ գտնվելը մատուցող է աշխատել:

Նշենք, որ այս գործով տուժող է ճանչվել 46 ոստիկան, սակայն, թե ինչպես են նրանք տուժել, պաշտպանական կողմի համար դեռ անհայտ է: Այսօր 46 տուժողներից դատարան էր ներկայացել 15-ը:

Ամբաստանյալների պաշտպանները այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեցին փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը: Մասնավորապես Հայկ Հովհաննիսյանի պաշտպան Աննա Ջուվանովան այսօր դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վկայակոչելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն ու եվրոպական կոնվենցիայի դրույթները:

Ըստ պաշտպանի` գործի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի դեմ որեւէ վկա ցուցմունք չի տվել: «Հայկը շուրջ 5 ամիս է` գտնվում է կալանքի տակ եւ զրկվել է դասերին հաճախելու հնարավորությունից »,- ասաց նա՝ նշելով, որ իր պաշտպանյալը դրական բնութագիր ունի, մի քանի գիտական աշխատանքների հեղինակ է:

Միջնորդության դեմ, սակայն, առարկեց մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը, ինչին ի պատասխան, դահլիճում ներկա ամբաստանյալի հայրը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ծափահարեց: «Հրաշալի որոշում », - հեգնեց նա: Ինչի համար դատավոր Մեսրոպ Մակյանը նախազգուշացրեց, որ կրկնվելու դեպքում նրա նկատմամբ սանկցիա կկիրառի:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը որոշում կայացրեց մերժել պաշտպանի միջնորդությունը:

Ամբաստանյալ Նարեկ Սահակյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նույնպես նամանատիպ միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը ստորագրությունից չհեռանալու մասին, կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ: Պապիկյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանը նախաքննության ընթացքում խոչընդոտ չի ստեղծել, չի խուսափել քննչական գործողություններից: Նարեկ Սարգսյանն իր հերթին դիմելով դատարանին՝ ասաց. «Ես ունեմ ծանրակշիռ փաստեր, որոնք կապացուցեն իմ անմեղությունը, ուստի նիստերից խուսափելը կդիտվի որպես հիմարություն: Ես հանցագործ չեմ եւ չեմ ուզում մնալ բանտում»: 24-ամյա Նարեկ Սարգսյանը դատավորին հիշեցրեց, որ իր խնամքին է մանկահասակ որդին, կինը եւ վերջինիս վատառողջ ծնողը: «Կնոջս աշխատելու հնարավորությունները սահմանափակ են, ընտանիքիս միակ կերակրողն եմ: Որքան գտնվեմ անազատության մեջ, այնքան կծանրանա ընտանիքիս վիճակը, որն առանց այդ էլ ծանր է»,-հայտարարեց Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ է դադարեցրել հացադուլը. հացադուլ սկսելու պատճառը կրկին վերաբերում էր իր խափանման միջոցը փոխելուն:

Այսօր դատարան նրան տեսակցելու էին եկել 5-այա որդին ու կինը, որոնք մոտ 5 ամիս չէին կարողանում տեսակցել նրան: Նարեկի կինը՝ Էմմա Սարգսյանը, մեր զրույցում ասաց, որ այժմ հայրիկի հետ են ապրում՝ ծանր սոցիալական պայմաններում. «Ընտանիքում միակ աշխատողը Նարեկն էր, տարբեր ռեստորաններում մատուցող էր աշխատում»,-ասաց նա: Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներից նա տեղյակ չէր, տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ ոստիկանները գնացել են իրենց տուն եւ տեղեկացրել, որ ամուսինը ձերբակալված է: «Տղաս հարցնում ա Նարեկից, մենք էլ ասում ենք Երեւանում աշխատում ա»,- պատմեց ամբաստանյալի կինը:

Այսօր դատարանը մերժեց նաեւ ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունը:

Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Հայկ Հովհաննիսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել քար, մետաղյա ձողին նմանվող իր եւ փայտի կտորներ:

Արման Մխիթարյանին մեղսագրվում է ոստիկանների վրա քարեր նետելը:

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ձեռքերով, ոտքերով եւ մահակով ոստիկաններին հարվածներ հասցրելու մեջ:

Իսկ Ալբերտ Ավագյանն էլ մեղադրվում է ոտքերով ու ձեռքերով ոստիկաններին հարվածելուց զատ, նաեւ ոստիկանության աշխատակցի վահանը քաշելու եւ խլելու փորձի մեջ:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ին:

Տպել
3175 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել